Արման Բաղդասարյանը այսօր նոր որոշմամբ դիմում է ներկայացրել Գյումրու համայնքապետին

22/04/2022 schedule22:08

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, այսօր Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին նոր դիմում է ներկայացրել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ինքը Բաղդասարյանը:

Նոր դիմումում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Սամսոնյան,

Գյումրու ավագանու կանոնակարգ թիվ 39 կետի համաձայն՝ տեղեկացնում եմ ձեզ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իմ անդամակցության դադարեցման մասին»:

«Այսինքն՝ խմբակցությունից եմ դուրս գալիս, ոչ թե մանդատս եմ վայր դնում»,- մանրամասնեց Բաղդասարյանը:

Հարցին՝ նախկին դիմումը ոչ թե խմբակցությունից դուրս գալու, այլ մանդատից ընդհանրապես հրաժարվելու մասին էր, ինչո՞ւ է այն նոր ձևակերպում ստացել, Բաղդասարյանը պատասխանեց.

«Վերջին օրերի զարգացումները, մարդկանց հետ խոսակցություններն ու հորդորները, գործընկերների հետ կոնսուլտացիաները, ավագանու խմբակցությունների, նաև ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ ունեցած զրույցները բերել են այս նոր որոշման կայացմանը: Ես ավագանու կազմում հանդես կգամ որպես անկախ անդամ: Այս որոշումը կայացվեց այն պահին, երբ պարզ դարձավ, որ համայնքապետին ուղղված էլեկտրոնային դիմումի փոխարեն պետք էր այն առձեռն ներկայացնել: Սրանով պայմանավորված էլ՝ մտածելու հավելյալ ժամանակ ունեցա»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին՝ իսկ ի՞նչ ընթացք է ունեցել Արման Բաղդասարյանի 2-րդ դիմումը, որը վերաբերում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալուն, Բաղդասարյանն ասաց՝ դիմումն ուղարկել է էլեկտրոնային տարբերակով, սակայն բանավոր կարգով է տեղեկացվել, որ դիմումի ուղարկման պահից արդեն ՔՊ անդամ չէ: Գրավոր պատասխան չի ստացվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, հայտարարել էր, որ դադարեցնում է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և վայր դնում Գյումրու ավագանու անդամի մանդատը:

Տպել
18151 դիտում

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի խաղատուն՝ տեղակայված շենքերից մեկի նկուղային հարկում. հարուցվել է քրգործ (տեսանյութ)

Մեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի ենթարկված 8 ամսական երեխան մահացել է

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում պայթյունի հետևանքով մահացածն ու տուժածները բանկի աշխատակիցներ են. հայտարարություն

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, ՀՀ ԶՈՒ-ի կողմից կրակոցներ չեն եղել. ՊՆ

Զբաղվածության ապահովման ծրագրեր՝ Հայաստանում բնակվող արցախցիների համար. ովքեր և ինչքպես կարող են դիմել

Հնարավոր է՝ Թրամփն այս ամառ հայտարարի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու մտադրության մասին. The Hill

Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն

Լարսի անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով

Հայաստան կժամանի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

Աշտարակ քաղաքի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա 1 զոհ, 5 տուժած (լուսանկարներ)

Կամերային նվագախումբը և «Հովեր» երգչախումբը հանդես կգան համատեղ համերգով

Հուլիսի 3-5-ը Հայաստանի տարբեր բանկավայրերից 7 օձ է վնասազերծվել

Մինչև 6 ժամով կդադարեցվի Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով

Հայտնաբերվել են «Ռենջ Ռովեր»՝ կրակոցի բազմաթիվ հետքերով, և «Կալաշնիկով»-ից կրակված 26 պարկուճ

Արցախում աճել է ծնունդների, նվազել՝ մահերի թիվը

2022 թվականի միայն առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է շուրջ 9917 դիմում

Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի նորակոչիկները մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության

Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի Գզիրա-Աթլետիկ Էսկալդես հանդիպումը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հետայսու ավելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը

Սահմանադրականությունն ինքնին անկախ պետականության հիմքն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին․ Շիրակի մարզպետ

Դեսպան Հովհաննես Իգիթյանը մասնակցել է Լիտվայի Յոնիշկիս քաղաքի օրվա փառատոնին

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հանդես կգա Հայաստանի Պրեմիեր Լիգայում

Հրդեհ Էջմիածին քաղաքում. այրվել է քաղաքի շենքերից մեկին հարակից խորդանոցի տանիքը

Սարգիս Ադամյանը պաշտոնապես «Քյոլն» ակումբի ֆուտբոլիստ է

10 հզր դրամ «տուգանք»՝ 18+ կայք այցելելու համար, դրամաշորթում, որին զոհ են դառնում քաղաքացիները. ինչ անել նման դեպքերում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահին

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահ է ընտրվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը

Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի Հրայր Թովմասյանից. Վերաքննիչը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը

Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները. հանդիպում Արցախի նախագահի հետ

«Ռոսավիցիա»-ն կրկին երկարաձգել է երկրի հարավում թռիչքների արգելքը

«Արարատ» ֆուտբոլային ակումբն արդեն Սկոպյեում է

Շիրակի մարզի մի շարք համայնքներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալը. ԲԴԽ նախագահի պաշտոնակատար

Սարգիս Ադամյանը պայմանագիր կկնքի «Քյոլն»-ի հետ

Սոցցանցի միջոցով շուրջ 22 հազար եվրո հափշտակելու գործը ԱՀ ՔԿ-ում վարույթ է ընդունվել

Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ

Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին

Քննարկվել են Եկատերինբուրգում ՀՀ Առևտրի տան ստեղծմանն առնչվող հարցեր