Փրկիչները, որպես կանոն, հաճախ զբաղվում են հայրենիքը քանդելով, կառուցելն ավելի բարդ գործընթաց է. Ռուբեն Բաբայան

Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ փողոցային ակցիաները ենթադրում են մի քանի կարեւոր բաղադրիչներ՝ նոր գաղափարներ, հետաքրքիր ձեւեր եւ խարիզմատիկ լիդերներ: Եթե այս երեք հանգամանքը բացակայում է, ապա դժվար է պատկերացնել, որ հաջողություն կլինի:

«Թումանյանն ասում էր՝ «դերասանությունը լավ է բեմում, բայց շատ վատ է կյանքում»: Բեմում վատ է, երբ դերասանը տաղանդավոր չէ: Հանրային միջոցառումներն էլ, միեւնույն է, որոշ չափով ներկայացումներ են, որովհետեւ անպայման աշխատում են որոշակի բաղադրիչներ՝ հետաքրքիր օրիգինալ մոտեցումներով՝ մարդկանց գրավելու համար: Անտեսելը թատերական լեզվով կոչվում է ներկայացման «պռավալ»»,- համեմատական է անցկացնում Բաբայանը:

Նրա դիտարկմամբ՝ «հայրենիքի փրկությունը» մեր երկրում մշտական թեմա է դարձել, «փրկիչների» քանակն էլ՝ հազարապատիկ ավելի շատացել:

«Ավելի կարեւոր է հայրենիք կառուցելը, ոչ թե փրկելը: Փրկիչները, որպես կանոն, հաճախ զբաղվում են հայրենիքը քանդելով. կառուցելը մի փոքր ավելի բարդ գործընթաց է»,- ասում է նա եւ նկատում՝ «փրկությունը» կենտրոնանում է կոնկրետ անձերի վրա. հայտարարում են, որ՝ այ, եթե այս անձին հեռացնենք, ապա հայրենիքը կփրկվի, իսկ կառուցելը պահանջում է նախագծեր, աշխատանք, մասնագետներ, ներուժ, ի վերջո, մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես դա անել:

Նրա խոսքով՝ Հայաստանն ազատ երկիր է, եւ յուրաքանչյուրը կարող է խաղաղ ձեւով արտահայտել իր կարծիքը: «Սակայն 30 տարվա փորձը ցույց է տվել, որ Ղարաբաղի հարցը միշտ շահարկման կենտրոնում է: Սա մեր ցավոտ կետն է, եւ այն «հայրենիքը փրկողներին» հաջողություն բերող շահարկում է»,- կարծում է Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով՝ երբ կառուցում ենք հայրենիք, հասկանում ենք, որ այն ինքնըստինքյան փրկված է: Սակայն երբ փրկում ենք հայրենիքը, այն քանդվում է:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը կարծում է, որ ընդդիմությունը եւս իշխանություն է, որը նույնպես կրում է պատասխանատվություն, եւ ընդդիմության պատասխանատվությունը միայն իշխանափոխությունը չէ:  

«Ընդդիմությունը գտնվում է Ազգային ժողովում, որին ֆինանսավորում է հանրությունը: Մի մեծ զանգված լիազորել է նրանց այնտեղ աշխատել, իսկ սա արդեն քիչ բան չէ: Որպես խորհրդարանական ընդդիմություն՝ իրենք էլ իրենց անելիքն ունեն, դա միայն մաշեցնելը չէ, ինչպես ընդունված էր ասել, թե ինչի համար են մտնում Ազգային ժողով»,- նշում է նա:

Նախընտրական շրջանում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը բազմաթիվ խոստումներ են տվել մշակութային ոլորտի բարեփոխումների հետ կապված, սակայն այդպես էլ ոչինչ չի արվել, ասում է նա. «Մեկ բան է այդ նախագծերը բերել, փորձել կյանքի կոչել, մեկ այլ բան՝ այդ խոստումների մասին ընդհանրապես մոռանալը»:

Նրա խոսքով՝ հանրության մեծ մասը կուսակցականացված չէ, եւ պետք էլ չէ նրանց ստիպողաբար փորձել կուսակցականացնել: Եվ դրա համար էլ Ազատության հրապարակում կատարվածի վերաբերյալ հանրության մեծ մասի թույլ արձագանքը գալիս է նաեւ դրանից: «Այսօր հանրությունն ուզում է լսել տրամաբանական խոսք, էմոցիոնալ ազդեցությունը մեծամասնության վրա արդեն չի ազդում: Սիրուն խոսքերն առանց գործի մնում են դատարկ խոսքեր, առավել եւս խոսքեր, որոնք համեմված են «ազգի, հայրենիքի փրկություն» «դավաճանություն» կամ այլ նմանատիպ տերմինալոգիաներով:

Բաբայանի դիտարկմամբ՝ այժմ վարվում է «պարկապզուկային քաղաքականություն», երբ միայն սիրուն խոսքեր են հնչում, օդ են փչում, սակայն տակը գործ չկա, հստակ առաջարկություն չկա. «Կգերադասեի, որ մեր քաղաքական ուժերն ավելի շատ ուշադրություն դարձնեին դասական գործիքներին: Պարկապզուկը գուցե մի քիչ ոգեւորող է, բայց լուրջ երաժշտություն դրանով նվագել հնարավոր չէ»:

Հնարավոր չէ նույն գետը մտնել երկու անգամ, ասում է նա, օրինակ բերելով, որ 1988 թվականին, երբ ստեղծվել է Ղարաբաղյան շարժումը, բացարձակապես ընդունված չի եղել Սովետական միությունում, քանի որ այն նոր ձեւ է եղել, ուստի դրանից հետո փորձերը նույնը կրկնօրինակելու հաջողություն չեն բերել, որովհետեւ ժամանակ էր անցել, ձեւը սովորել էին:

«2018 թվականին լրիվ նոր ձեւ կիրառվեց, ինչն էլ իր արդյունքն ունեցավ»,- եզրափակում է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7440 դիտում

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով