Երևան
12 °C
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը թքած ունի իր ուսադիրների վրա, իսկ գործողությունը, որը նա ծավալել է Երևանի Ազատության հրապարակում և պայքար է համարում Արցախի համար, այդպես չէ:
Իոաննիսյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.
- Պարոն Իոաննիսյան, վերջին օրերին, սրանից առաջ՝ ևս, Դուք գրառումներ եք կատարում և խոսում այն մասին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի համար մղվող պայքարի ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փախուստի է դիմել իր ջոկատով: Իսկ այսօր, ըստ իր խոսքերի, պայքարում է Արցախի համար: Ըստ Ձեզ՝ հայկական կողմի պարտության մեջ Վանեցյանն ունի՞ իր մեղավորության բաժինը:
- Արթուր Վանեցյանը դեռևս մինչև պատերազմը, որպես ԱԱԾ տնօրեն, բազմաթիվ արարքներ է կատարել, որոնք պետության անվտանգությունը թուլացրել են: Սկսած նրանից, որ ԱԱԾ-ի հակահետախուզական ստորաբաժանումներն իրենց գործով զբաղվելու և դավաճաններին գտնելու փոխարեն (մենք շատ լավ գիտենք, որ դավաճաններ կան և եղել են) զբաղված էին կոռուպցիաների բացահայտմամբ և շոուներ կազմակերպելով: Երբ գաղտնալսում են ԱԱԾ տնօրենի հեռախոսազանգերը և հրապարակում դրանք, դրանից հետո, բնականաբար, ԱԱԾ-ի ցանկացած գործակալ կվախենար արդեն կառույցի հետ համագործակցել: Կամ, երբ հրապարակվեց Արարատ Միրզոյանի նամակը, որտեղ վերջինս Թուրքիայի մասով ԱԱԾ-ի հետ համագործակցելու համաձայնեցում էր տվել, այդ դեպքից հետո ցանկացած մարդ, որը պատրաստվում էր նույնպես նման նամակ գրել, կվախենար արդեն: Քաղաքական նպատակների համար ԱԱԾ-ն նա թուլացնում էր:
Իսկ ինչ վերաբերում է Շուշիից փախուստին, ազնվությամբ պետք է ասեմ՝ միայն նրանք չեն փախել: Շատերն էին փախչում, բայց հետո դուրս չեն եկել և չեն գոռգոռում, որ՝ ա՛յ, ուրիշները դավաճանեցին: Ընդհանրապես իմ պատկերացումները սպայի մասին այլ են: Տեղի ունեցածից հետո Վանեցյանն ուղղակի ինքնասպան պետք է լիներ՝ իր արժանապատվությունը պահելու համար: Իրեն հարգող յուրաքանչյուր սպա նման խայտառակ պարտությունից հետո իր գլխից պետք է կրակեր:
- Ինչ եք կարծում՝ պաշտպանական գերատեսչությունն ինչո՞ւ մեզ համար այդքան կարևոր տեղանքի՝ Շուշիի պաշտպանությունը վստահեց Վանեցյանի ջոկատին: Չե՞ք կարծում, որ այս մասում ավելի արհեստավարժ ջոկատների կարիք կար:
- Չեմ փորձի հիմա դավադրություններ ման գալ: Արթուր Վանեցյանը փախել է Շուշիի մարտերից ոչ թե նրա համար, որ ուզում էր՝ Շուշին մնար Ադրբեջանին, այլ ուղղակի վախեցել է: Երկու արկ է ընկել կողքին, թողել գնացել է: Նա սովորական վախկոտ է, այդքանը: Իսկ պաշտպանության մասով. այդ ընթացքում այնպիսի իրավիճակ էր, որ որտեղ կային բաց տեղեր, որտեղ օգնություն էր պետք, բոլոր հնարավոր ուժերը ներգրավվում էին:
- Վանեցյանը գեներալ-մայորի կոչում ստացավ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք: Այսօր էլ լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե՝ «գլուխները պատով կտան՝ ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումներին ես արժանացել եմ»: Նախ, ըստ Ձեզ, որքանո՞վ է բարոյական նման կերպ արտահայտվելը, և հետո, պե՞տք է նա հրաժարվի այդ կոչումի՞ց, թե՞ ոչ, երբ ում առաջարկով այն ստացել է, այդ մարդուն, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին, մեղադրում է հայրենիքը դավաճանելու համար:
- Վանեցյանն իր ուսադիրների վրա վաղուց է թքել: Եթե ինքն իր ուսադիրներին լուրջ վերաբերվեր, արդեն ինքնասպան եղած կլիներ այդքան տապալումից հետո: Նա վախկոտ «маленький сынок»- է:
- Ասում եք՝ Վանեցյանը քաղաքական նպատակների համար ԱԱԾ-ն թուլացրեց: Ինչ եք կարծում՝ ի սկզբանե այդ նպատակո՞վ էր ընդունել ԱԱԾ տնօրեն լինելու առաջարկը:
- Ո՛չ, նշանակվելուց հետո: ԱԱԾ տնօրեն դառնալուց հետո Վանեցյանը բավականին մեծ ամբիցիաներ ուներ, ուզում էր Արարատ Միրզոյանի փոխարեն դառնալ ՀՀ փոխվարչապետ: Բայց այդ ամենը նշանակվելուց հետո:
- Վերջերս կարծիք եք հայտնել, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը սկսեց իր նստացույցն այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլին ուղղված մեղադրական խոսքեր ասաց ԱԺ ամբիոնից: Սա ակնա՞րկ է, որ նրա գործողությունները ուղղորդված են ինչ-որ տեղից:
- Արթուր Վանեցյանի ցույցերի հետևում կան ռուսական հետքեր: Փաշինյանն ԱԺ-ում ինչ-որ չափով հակառուսական ելույթ ունեցավ՝ չընդգծելով Ռուսաստանի անունը, բայց բոլորս էլ հասկացանք, որ ՌԴ-ի մասին է խոսքը, ոչ թե, օրինակ, Կամբոջայի: Վարչապետը նշեց, որ ՌԴ-ն իր մասնակցությունն է ունեցել ՀՀ-ի հետ կատարվող ողբերգություններում, ու մենք պետք է պետություն լինենք, ոչ թե օտարի ձեռքին մատաղացու: Օտարն էլ պարզ է, թե ում հետ է: Այ սրանից հետո Վանեցյանը դուրս եկավ ցույցի: Վանեցյանը և նրա թիմակիցները մեկ նպատակ ունեն՝ անել այն, ինչ պետք է Կրեմլին: Իրենք փրկություն ոչ մի բանի մեջ չեն տեսնում: Բացի փողից՝ այլ արժեք չունեն:
- Ընդդիմությունը, որ, թվում է, այսօր պետք է միանական լիներ, քանի որ հանուն Արցախի է պայքարում, կարծես թե այնքան էլ այդպես չէ: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորներն էլ Վանեցյանի հետ միասին նույն գործողությունը չեն իրականացնում: «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ասում են, թե իրենք իրենց օրակարգը շուտով կհանրայնացնեն: Եթե նպատակը մեկն է՝ Արցախը, ապա ինչո՞ւ միասին չեն պայքարում:
- Ուզում են՝ միասին անեն ակցիաները, ուզում են՝ առանձին, իրենք բացի փողից ու գողացածը հետ բերելու մտքից, այլ գաղափարներ չունեն: Իրենց ակցիաներն ուղղված են իշխանության գալուն: Այսքանը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT