Ամենածանր պահն այն է, երբ մարդ, վերակենդանացման բաժանմունքում արթնանալով, տեսնում է՝ ձեռքը, ոտքը, կամ մարմնի այլ մաս չկա

Վեց տարի առաջ կինեզիստ Դավիթ Պարյանն ու նրա ընկերները որոշեցին կամավորական թիմ ձեւավորել եւ օգնել զինվորական ծառայություն անցնող տղաներին: Ապրիլյան պատերազմից հետո էլ որոշեցին, որ պիտի օգտակար լինեն մարտի դաշտում վիրավորված տղաներին: Կամավորական թիմը գնալով ընդլայնվեց, եւ միմյանց հաջորդող չարաբաստիկ իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ Դավիթը մնաց վիրավոր զինվորների կողքին եւ մինչ օրս էլ նրանց հետ է: Սկզբում՝ որպես կամավոր, հետո՝ կայացած մասնագետ:

Դավիթ Պարյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը ստորեւ.

- Դավիթ, շատերը Ձեր մասին իմացան Ապրիլյան պատերազմից հետո, երբ մի քանի կամավորների հետ թիմ ձեւավորեցիք եւ սկսեցիք աջակցել պատերազմում վիրավորված տղաներին: Ինչպե՞ս առաջացավ գաղափարը:

- Կամավորական խումբ ձեւավորելու միտքը ծագեց հենց Ապրիլյան պատերազմի օրերին: Այդ ժամանակ ես եւ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ»-ի դասախոսներից Նունե Տեր-Մարգարյանի ու ուսանողական ընկերներս որոշել էինք գնալ առաջնագիծ եւ օգնել ինչով կկարողանանք: Սկզբում քննարկում էինք, որ կարելի է առաջին բուժօգնություն ցուցաբերել, հետո մտածեցինք, որ վիրավորները առողջապահական ավելի նեղ մասնագիտական օգնության կարիք կունենան՝ կինեզոթերապիա եւ այլն: Դավիթ Արսենյանի, Արտավազդ Օհանյանի, Վահեի, Ալեքսի հետ էինք այդ քննարկումներն անում: Սկզբում 7 հոգով էինք, հետո՝ 9, եւ այդպես թիմը գնալով ընդլայնվեց: Գնացինք Արցախ, հետո, երբ վերադարձանք, առաջին քայլս հոսպիտալ այցելությունն էր: Վերակենդանացման բաժանմունքում ամենածանր վիճակում գտնվող տղաներին տեսնելուց անմիջապես հետո հանդիպեցի Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի վերակենդանացման  բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանին, առաջարկս ներկայացրի, մեծ սիրով համաձայնեց, մեկ-երկու օրում կամավորական թիմ հավաքեցինք եւ անցանք գործի:

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ձեւավորման փուլում արդեն միավորեցինք մեր ջանքերը, մեր կամավորական թիմն էլ գնալով ընդլայնվեց: Այս պահին արդեն 300 հոգանոց աշխատակազմ ունենք:

- Կորոնավիրուսի լարված շրջանում մի քանի ամիս Դուք տուն չեք գնացել, ապրել «Հայրենիքի պաշտպանի» տանը՝ զինվոր տղաների հետ: Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ շրջանը, ի՞նչը օգնեց, որ «Զինվորի տունը», այսինքն՝ այնտեղ բուժում ստացող մեր տղաներն ու ողջ անձնակազմը հաղթահարեն կորոնապատերազմը:

- Միայն ես չէ, մեր ամբողջ թիմն էր տղաների կողքին: Դժվար էր: Կորոնավիրուսի ահուսարսափն այդ ժամանակ շատ էր, մենք տեսնում էինք, որ այդ վիրուսը պրակտիկ, նորմալ կյանքով ապրող մարդկանց է նույնիսկ տանում, իսկ «Զինվորի տանը» մենք ունեինք շատ ծանր վիճակում գտնվողներ: Ելումուտն ու պացիենտի հետ շփումը կարող էր շատ ռիսկային լինել, որոշեցինք, որ այդ շրջանում ամենաարդարացված տարբերակը դրսի հետ հաղորդակցումը հնարավորինս նվազագույնի հասցնելն է: Սնունդը բերում էին, հատուկ պրոցեդուրաներով ախտահանում, նոր ներս մտցնում, ամբողջ աշխատակազմը տարբեր ժամկետներով մնում էր կենտրոնում: Չնայած լարվածությանն ու դժվարություններին՝ հետաքրքիր շրջան էր, նաեւ մեր հնարավորությունները հասկանալու համար, տեսնելու, թե աշխատանքային ծանրաբեռնված պրոցեսում էլ ինչ է հնարավոր անել:

Գրեթե 7 ամիս մեկուսացումից հետո դուրս եկա՝ իբրեւ թե մի քիչ մաքուր օդի, արեւ տեսնելու, սակայն դրանից մեկ շաբաթ չանցած՝ պատերազմ սկսվեց: Ինձ մոտ այդ ժամանակ զգացողություն էր, որ ամիսներով չէ, այլ տարիներով կարելի էր այնտեղ մեկուսացած մնալ, միայն թե պատերազմ չլիներ: Սակայն ունենք այն, ինչ ունենք: Որպեսզի վաղը կրկին չունենանք նման իրավիճակ, մենք հիմա պետք է պատրաստ լինենք ավելին տալու, ավելի աշխատելու:

- Որո՞նք են կինեզիստի աշխատանքի հիմնական բարդությունները: Հայտնվո՞ւմ եք հոգեբանական դժվար իրավիճակներում պացիենտների հետ աշխատելիս:

- Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դժվարություն չեմ համարում: Շատերը, որոնք առաջին անգամ են այցելում մեզ, հուզմունք, վախեր են ունենում, սակայն միջավայրն այնպիսին է, որ ամեն ինչ շատ արագ է հաղթահարվում: Ամենածանրը առաջին փուլն է, երբ մարդ, վերակենդանացման բաժանմունքում արթնանալով, բախվում է նոր իրականության, որին երբեւէ չի սպասել, գուցե ամենավատ երազում էլ չի երեւակայել. մեկի ոտքը չկա, մյուսի՝ ձեռքերը... տարբեր մասերի վիրավորումներ, շարժվելու, խոսելու ֆունկցիոնալ առումով անբավարար վիճակ: Յուրաքանչյուր անձի համար դա աշխարհի վերջն է, ու ամենադժվարը այդ կետից հետո առաջ գնալն է, իսկ մեզ համար ամենապատասխանատուն այդ պահին նրա հետ շփվելը: Սկզբնական այդ բարդ փուլը հաղթահարելուց հետո մարդն ինքն էլ է սկսում կամաց-կամաց համակերպվել եւ փորձել եղածի հաշվին իր կյանքը բերել բնականոն հունի: Տեսնում է, որ իրենից ավելի ծանր վիճակում գտնվող մարդիկ կան:

Մենք ունենք դեպքեր, երբ 2016 թվականի Ապրիլյանին բավական ծանր վիրավորում ստացած երիտասարդ տղան այժմ հաղթահարել է եւ աշխատում է կենտրոնում ու այսօր օգնում է իրենից շատ ավելի թեթեւ վիրավորում ունեցող տղաների: Այս ամենը պատահականության սկզբունքով է եղել, սակայն ինքնըստինքյան նաեւ մոտիվացիա է մյուսների համար. այդ տղային նայելով՝ նրանք հոգեբանորեն ավելի են ուժեղանում: Երբեմն տղաներն իրենց խնդիրների հետ կապված այնպիսի հումորներ են անում, որ չես կարողանում ծիծաղդ զսպել: Եվ հետաքրքիր է նաեւ, որ այդ կատակները սպեցիֆիկ են. եթե կողքից մեկ ուրիշը լսի, չի հասկանա կամ սեւ հումոր կդիտարկի:

- Մի անգամ խոսելով բժշկի աշխատանքի պատասխանատվության մասին՝ այդ ոլորտում «մեջը բան կա՞» հարցադրումն անողներին որակել էիք հասարակության մակաբույծներ, շեշտել, որ պետական մակարդակով բժշկությունը պիտի ազատվի մարմինն «առողջացնող» այդ մակաբույծներից: Այսօր այդ ազատումն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ:

- Մեր երկրում էլ իմունային համակարգն իր ստույգ դերը պետք է ունենա. եթե օրգանիզմում իմունային համակարգը աշխատում է, կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն օրգանին՝ գլխուղեղին, չի ենթարկվում իմունային համակարգը: Իմունային համակարգը նաեւ գլխուղեղի համար է պաշտպան: Եթե իմունային համակարգը չլինի, գլխուղեղն էլ կմահանա: Երբ որ իմունային համակարգը կա, անկախ նրանից՝ մակաբույծները շա՞տ են, քի՞չ են, բոլոր կողմերի՞ց են, թե՞ մի քանի, այն իր գործը կատարում է՝ մաքրում է տեղի ունենում: Դրա համար մեր երկրի համար առաջնային կարեւոր է իմունային համակարգը կայացնել: Ցանկացած երկրում է այդպես: Կարծում եմ՝ մենք էլ մեր երկրի իմունային համակարգը կկայացնենք, եւ ամեն ինչ լավ կլինի:

- Ասում են, որ Դուք հաճախ եք Նժդեհի մտքերը ցիտում եւ առաջնորդվում նրա գաղափարախոսություններով: Ծանր ժամանակներում Նժդեհի հատկապես ո՞ր պատգամներով եք առաջնորդվել եւ առաջնորդվում:

- Տարբեր իրավիճակներում են ինձ օգնության գալիս Նժդեհի մտքերը, խոսքերը: Եթե փորձեմ հանրագումարի բերել, ապա այս խոսքերով եմ շատ առաջնորդվում՝ «կռվիր այնպես, որ հեշտացնես քեզնից հետո նույն նպատակի համար եկողների գործը: Սա է մարտիկի բարոյական իմպերատիվը»: Այսինքն, եթե մենք մեր բաժին գործը չենք անում, այն կուտակվում է մեզնից հետո եկողի վրա: Դա բոլոր դեպքերում է այդպես՝ թե՛ կյանքում, թե՛ մարտի դաշտում, որովհետեւ կյանքն էլ է կռվի դաշտ: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր գործում պիտի այնպես անի, որ մեզնից հետո հաջորդ սերնդի համար ինչ-որ հարցերում նրանց կյանքը հեշտացվի: Եթե կյանքում կարողանանք ամեն ինչ ճիշտ կազմակերպել, ուրեմն կա՛մ կռվի դաշտի կարիքը չի լինի, կա՛մ ավելի քիչ ջանք գործադրելու կարիք կլինի: Նաեւ շատ եմ օգտագործում Նժդեհի մեկ այլ ասույթ՝ «Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել եւ մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22883 դիտում

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը