Ֆրանսիայի Նիմ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Ապրիլի 16-ին Ֆրանսիայի Նիմ քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հրապարակի և հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

«Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Նիմի քաղաքապետ Ժան-Պոլ Ֆուրնիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Նիմի հայկական ընկերակցության («Amicale Franco-Armenienne de Nimes et du Gard») նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Արարողությանը ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի Պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյուման, ինչպես նաև Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը։

Իր ելույթում Հայաստանի դեսպանը հիշեցրեց այն կարևոր դերակատարումը, որ Ֆրանսիան ունեցել է ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու հարցում։ Ընդգծվեց նաև Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը 2001 թվականին օրենքի ուժով ճանաչելու, ինչպես նաև ապրիլի 24-ը 2019 թվականից ի վեր Ֆրանսիայի պետական հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու կարևորությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման հարցում։

Եզրափակելով խոսքը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Նիմի քաղաքապետին և քաղաքային խորհրդին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող հրապարակի անվանակոչման և խաչքարի տեղադրման նախաձեռնությանը հավանություն տալու համար։ Դեսպանը նաև իր երախտագիտությունը հայտնեց Նիմի՝ համեմատաբար նոր ձևավորված ֆրանսահայ համայնքին՝ ի դեմս քաղաքի հայկական ընկերակցության և նրա նախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ այս կարևոր նախաձեռնության և այն կյանքի կոչելու համար։

Ելույթներից հետո տեղի ունեցավ խաչքարի օրհնության արարողություն, ինչին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Նույն օրը դեսպան Տոլմաջյանը հանդիպեց Նիմի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համայնքին հուզող խնդիրները։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց համայնքին՝ 2020 թվականին Արցախում պատերազմի ժամանակ Նիմի ֆրանսահայերի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված ավելի քան 60 հազար եվրո հանգանակության համար՝ ընդգծելով, որ նիմահայերի պես փոքրաթիվ հայ համայնքի համար նման զգալի չափի հանգանակությունը բացառիկ է և վկայում է համայնքի՝ մայր հայրենիքի հետ ամուր կապվածության և նվիրվածության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1472 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ