ՀՀ գլխավոր դատախազի հրավերով Հայաստան է ժամանել Վրաստանի գլխավոր դատախազը. ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հայաստան է ժամանել Վրաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի գլխավոր դատախազի այցը ՀՀ տեղի է ունենում դեռևս 2018թ. մայիսի 30-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից արված հրավերի շրջանակում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

ՀՀ գլխավոր դատախազությունում ապրիլի 19-ին կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը:

Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը՝ հրավերն ընդունելու և օբյեկտիվ պատճառներով հետաձգվող այցը հնարավոր դարձնելու համար: Նա հույս է հայտնել, որ բազմադարյա պատմամշակութային կապերի, Վրաստանում մեծաթիվ հայ համայնքի դերակատարությամբ պայմանավորված՝ երկու հարևան երկրների միջև զարգացող ջերմ, բարեկամական հարաբերություններին համահունչ, գլխավոր դատախազների հանդիպումները ևս կդառնան առավել հաճախակի:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ երկու պետությունների գլխավոր դատախազությունների միջև վստահության բարձր մակարդակը թույլ է տալիս օպերատիվ կերպով լուծելու երկուստեք բարձրացվող՝  իրավական փոխօգնության, հանձնման գործընթացների հետ կապված հարցերը:

Նա օրինակելի է համարել էլեկտրոնային արդարադատության ներդրման և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտներում փորձի փոխանակման հարցում համատեղ շահագրգիռ աշխատանքը:

Արթուր Դավթյանը նշել է, որ քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունն իրականացվում է ոչ միայն երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի, այլ նաև երկու երկրների դատախազությունների բարեկամական կապերի ու բարի կամքի հիման վրա: Նա բարձր է գնահատել Վրաստանի տարածքով Հայաստան ապրանքների տեղափոխման, զբոսաշրջության ոլորտներում վրաց ժողովրդի ու պետության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքը: Շեշտվել է հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ հումանիտար խնդիրների լուծման հարցում վրացական կողմի ունեցած ներդրումը:

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ իր այցը նոր մակարդակի կտեղափոխի դատախազական կառույցների հարաբերությունները: Նա նշել է, որ հայ և վրաց ժողովուրդների եղբայրությունը դարերի պատմություն ունի, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը և քաղաքացիների փոխադարձ այցելությունները դինամիկ աճում են, և Վրաստանը Հայաստանին տարածաշրջանում մոտենում է որպես կարևոր հենարանի:

Նա համոզմունք է հայտնել, որ իրավական ոլորտում երկու երկրների դատախազությունների համագործակցության խորացումը առավել կխթանի ինչպես այդ կապերի ամրապնդմանը, այնպես էլ անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարին: Իրակլի Շոթաձեն Արթուր Դավթյանին սիրով հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Թբիլիսիում կայանալիք դատախազների միջազգային համաժողովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միմյանց երկրներում և հատկապես սահմանային անցակետերում երկու պետությունների քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման, սահմանային շրջանների դատախազությունների միջև շփումների մեխանիզմների ստեղծման, հայ-վրացական սահմանին վերահսկողության ուժեղացման, ապօրինի սահմանահատումների դեմ համատեղ պայքարը կատարելագործելու հետ կապված հարցեր:

Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Իրակլի Շոթաձեն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Վերջինս իրավական հիմքեր է ստեղծում համագործակցելու քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանն առնչվող տեղեկատվության և փորձի փոխանակման, դատախազությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման և այլ ուղղություններով:

Գլխավոր դատախազները հուշագրի ստորագրումը կարևորել են կողմերի միջև դեռևս 2005թ. կնքված իրավական օգնության և համագործակցության մասին հուշագրից հետո գործակցությունը թարմացնելու, երկկողմ ներկայիս պահանջներին համապատասխանեցնելու, դատախազների միջև նաև միջանձնային կապերը խթանելու առումով:

Պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկայում մշակել և ընդունել հուշագրից բխող կոնկրետ միջոցառումների ծրագիր, ինչպես նաև ավելի հաճախակի դարձնել գլխավոր դատախազների մակարդակով հանդիպումները:

Տպել
938 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց