Այսուհետև ՀՀ-ում բուժաշխատողները աշխատանքը շարունակելու համար պետք է հավաստագրվեն. կգործի նոր կարգ

Հետագա աշխատանքը շարունակելու համար ՀՀ-ում բոլոր բուժաշխատողներն այսուհետ պետք է պարտադիր հավաստագրվեն: Պահանջը տարածվում է յուրաքանչյուրի վրա՝ անկախ մասնագիտական կողմնորոշումից:

Ի՞նչ է հավաստագրումը.

Հավաստագիրը 5 տարի ժամկետով բժշկական գործունեությունը շարունակելու թույլտվություն է: Սա ՀՀ-ում ներդրված շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային մոդել է: Այս հավաստագիրը տրվելու է օրենքով նախատեսված դեպքերում՝ ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և յուրաքանչյուր շրջափուլում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացնելու համար։ Սակայն հավաստագրման առաջին շրջափուլն ընդգրկում է 2016 թվականի մայիսի 4-ից 2023 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածը, քանի որ 2021 թվականի վերջնաժամկետը տեղափոխվել է կորոնավիրուսային հիվանդության և պատերազմի պատճառով:

ՀՀ ԱՆ ԱԱԻ (Առողջապահության ազգային ինստիտուտ) մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանի խոսքով՝ հավաստագրում ստանալու համար բժիշկները պետք է հավաքեն առնվազն 220, դեղագետները՝ 160, միջին բուժաշխատողները՝ 140, դեղագործները՝ 100 ՇՄԶ կրեդիտ: «Հայկական Ժամանակի» հետ զրույցում վերջինս պարզաբանում է՝ Հայաստանում գործում է ՇՄԶ կրեդիտների 3 տեսակ՝ տեսական, գործնական և ինքնակրթության կամ ինքնազարգացման համար շնորհվող:

«Տեսական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում տեսական մասնագիտական դասընթացներին, օրինակ՝ սեմինար, դասախոսություն, գիտաժողով, համագումար և այլնի մասնակցության կամ իրականացման համար: Գործնական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում գործնական ակտիվություն պարունակող գիտագործնական միջոցառումներին, օրինակ՝ վարպետաց դասի մասնակցության համար: Ինքնակրթության, ինքնազարգացման կրեդիտները տրամադրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի (տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով մշակված կրթական նյութերն են, որոնք տեղադրվում են կրթական համակարգում) յուրացման կամ դրանց մշակման, ինչպես նաև գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար»,- ասում է նա՝ շեշտելով՝ արտերկրի կրեդիտավորող մարմինների կողմից կրեդիտավորած միջոցառումների շրջանակներում շնորհված ՇՄԶ կրեդիտները ՀՀ-ում նույնպես ճանաչվում են:

Այսինքն՝ կրեդիտներ հավաքելու համար բուժաշխատողները պետք է մասնակցեն դասընթացների, սեմինարների, հրատարակեն գիտաշխատություններ, բժշկական դասագրքեր և այլն:

Սարգսյանի խոսքով՝ այս գործընթացը միտված է նաև բժշկական որակի բարձրացմանը: Այն նպատակ ունի բարելավել Հայաստանի բժշկական կրթության որակը: Իսկ բուժաշխատողների կողմից կարծիքներ արդեն լսում են. «Ցանկացած բուժաշխատող, որը պատկերացնում է ամբողջությամբ այս համակարգը, կարող է նկատել, որ սա ճկուն համակարգ է: Մեր բուժաշխատողը ինքը կարող է ընտրել՝ ինչ մասնագիտական կամ գործնական ակտիվության ՇՄԿ-ի կարիք ունի, որի միջոցով կարող է հավաքել անհրաժեշտ կրեդիտները: Բնական է, որ կլինի որոշակի խումբ, որ ավելի դժվար կընտելանա այս նոր գործընթացին, սակայն սա առաջադեմ ծրագիր է և նպատակ ունի ներգրավել արտերկրի մեր փորձառու գործընկերներին»,- ասում է Սոնա Սարգսյանը:

Եթե բուժաշխատողը չի կարողանում հավաքել անհրաժեշտ կրեդիտները, նրա հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցվելո՞ւ է, թե՞ կարողանալու է շարունակել աշխատելը.

Սոնա Սարգսյանը նշում է՝ բուժաշխատողների կրեդիտների ճնշող մեծամասնությունը պետք է լինի մասնագիտական կրեդիտ: Միայն ավագ բուժաշխատողի դեպքում՝ 20 և միջին բուժաշխատողի դեպքում 15 կրեդիտները պետք է լինեն հարակից թեմաններից:

«Ընդհանուր առմամբ պետք է լինեն 5 տեսական, 5 գործնական, 5 ինքնակրթության կրեդիտներ: Ինքնակրթության բլոկում էլեկտրոնային ուսուցողական նյութերի շրջանակում ավագ բուժաշխատողի համար կարելի է հավաքել 40, միջին բուժաշխատողի համար՝ 30 կրեդիտ, դրան հավելյալ՝ 3 տարվա մասնագիտական գործունեությունը: Երբ չի կուտակվել ու չկա ստաժը, ապա նախատեսված է օրենքով սահմանված կարգով թեստավորման գործընթաց: Թեստավորման կարող են գնալ այն անձինք, որոնք ունեն և կուտակել են կրեդիտների նվազագույն սահմանված շեմի 70 տոկոսը: Եթե լիովին բացակայում են կրեդիտները ու 70 տոկոսի շեմը, ապա բուժաշխատողը պետք է զբաղվի կրեդիտների կուտակման գործընթացով և 70 շեմից հետո կարող է անցնել հավաստագրման համար անհրաժեշտ թեստավորումը»,- մանրամասնում է Սարգսյանը՝ շեշտելով հավաստագրման գործընթացի վերջնաժամկետի ավարտից հետո ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նախկինում բուժաշխատողների համար իրենց հետագա աշխատանքը շարունակելու համար գործում էին 7 շաբաթվա վերապատրաստման դասընթացներ, որոնց ժամկետը երկարատև էր, և բուժաշխատողը երկար ժամանակ կտրվում էր մասնագիտական գործունեությունից:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21463 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը