Երևան
12 °C
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր ելույթում հայտարարել է, որ Դոնբասի համար մարտերը սկսվել են։
«Ռուսական զորքերը սկսել են հիմնական մարտը Դոնբասի համար, որը նրանք այդքան երկար էին նախապատրաստում»,- ասել է նա՝ նշելով, որ ռուսական զորքերի զգալի մասը կենտրոնացված է այնտեղ հարձակման համար:
«Անկախ նրանից, թե որքան զինվորներ կլինեն այնտեղ, մենք կպաշտպանվենք: Մենք կկռվենք: Մենք չենք հրաժարվի Ուկրաինային պատկանող ոչ մի տարածքից ու ոչնչից»,- ասել է նա:
Ուկրաինայի նախագահը նշել է, որ արևելքում և հարավում ռուսական զորքերը վերջին շրջանում փորձում են հարձակվել շատ ավելի մտածված, քան նախկինում։
«Նրանք թույլ տեղ են փնտրում մեր պետության պաշտպանության հարցում, որպեսզի գտնեն դա ու գնան այնտեղ իրենց հիմնական ուժերով»,- հավելել է Զելենսկին։
Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտարարել է, որ պատերազմի երկրորդ փուլն է սկսվել։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նաև Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը։
BBC-ն գրում է, որ ռուսական բանակը չի դանդաղեցնում Ուկրաինայի դեմ հրթիռների կիրառումը, ինչը Զելենսկին համարում է «ռազմավարական աբսուրդ» այն պատժամիջոցների ֆոնին, որոնք թույլ չեն տալիս Ռուսաստանին հեշտությամբ վերականգնել իր հրթիռային պաշարը։
«Հրթիռային հարվածներից և ոչ մեկը հիմնովին չի փոխել իրավիճակը Ռուսաստանի համար: Եթե դրանք բոլորը միասին գնահատենք, ապա եզրակացությունը կլինի՝ սա ռազմավարական աբսուրդ է»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը կարծում է, որ հարձակողական գործողությունն ուժեղացնելու համար ռուս զինվորականները շարունակում են լրացուցիչ ստորաբաժանումներ ստեղծել Ռոստովի մարզի տարածքում Ղրիմում։
Այդ ստորաբաժանումների կազմավորման մոտավոր ժամկետը մինչև ապրիլի 24-ն է, հայտնում են Ուկրաինայի զինված ուժերը։
Երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտնել է, որ ուղղաթիռներ են տեղակայվում Ուկրաինայի հետ սահմանի անմիջական հարևանությամբ՝ Բելգորոդի շրջանում։
Դանիլովը կոչ է արել մարդկանց, որոնք ապրում են այն շրջաններում, որտեղ մարտերը նոր են սկսվում կամ շարունակվում են, արագ տարհանվել:
«Ռուսներն այլևս այն չեն, ինչ մայիսի 1-ին կամ 9-ին, նրանք իրենց առջև խնդիր են դրել ամբողջությամբ վերցնել Դոնեցկի և Լուգանսկի շրջանները»,- ասել է ԱԱԾ քարտուղարը։
Ռուսաստանը ուժեղացրել է քաղաքների, ենթակառուցվածքների և մարտական դիրքերի հրետակոծությունը մոտ 500 կիլոմետրանոց ճակատային գծի երկայնքով, ցամաքային զորքերն էլ դիմում են գրոհի: Դիտորդները, սակայն, նշում են, որ Ռուսաստանը շարունակում է զորքեր և սպառազինություններ տեղափոխել Դոնբաս, սակայն զորքերի տեղաշարժը չի համապատասխանում սպասվող լայնածավալ հարձակման մասին լուրերին:
Ըստ փորձագետների՝ առաջիկա օրերին ուժգին հարձակում և թեժ մարտեր են սպասվում:
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին նույնպես ասել է, որ ռուսական հրամանատարությունը պայմաններ է ստեղծում՝ ավելի լայնածավալ հարձակման համար։
Ըստ New York Times-ի՝ վերլուծաբանները ենթադրում են, որ հրետակոծությունների մի մասն ուղղված է Խարկովում և այլ քաղաքներում ուկրաինական ստորաբաժանումների արգելափակելուն՝ Դոնբասում նրանց պաշտպանությունը կանխելու համար:
Չնայած կենդանի ուժի և սպառազինության կորուստներին և նյութատեխնիկական ապահովման ակնհայտ խնդիրներին՝ Ռուսաստանը դեռ ավելի շատ պաշարներ ունի, քան Ուկրաինան, նշում է NYT-ը։
Այնուամենայնիվ, Արլինգթոնի CNA ինստիտուտի ռուսական հետազոտությունների տնօրեն Մայքլ Քոֆմանը մի փոքր այլ տեսակետ ունի.
«Կարծում եմ՝ ինչ էլ որ լինի Դոնբասում, ռուսական բանակն արդեն սպառված է: Բայց, չնայած սրան, հաջորդ հարձակումը ավելի քիչ վճռական է, քան թվում է»,- մեջբերում է նրան թերթը։
Այս ամենի հետ մեկտեղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է բանակցություններ վարել հումանիտար հարցերի շուրջ, այդ թվում՝ հրադադարի և հումանիտար միջանցքների բացման վերաբերյալ:
Գրիֆիթսն ասել է, որ Կիևը համաձայնել է իր առաջարկին։ Նա մտադիր է այցելել Մոսկվա՝ քննարկելու այդ թեման ՌԴ իշխանությունների հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT