Նայեցի Մատաղիսի վերջին արևածագին ու տղայիս հրաժեշտ տալով տուն վերադարձա. զոհված Վահագն Հովակիմյանի մասին պատմում է մայրը

Ինձ չմեղադրեք, մա՛մ, զինվորին չեն մեղադրում. 44-օրյա պատերազմում զոհված Վահագն Հովակիմյանի մայրը վերհիշում է որդու խոսքերը, երբ նա զանգահարել է տուն և ասել, որ տարկետումից հրաժարվում է ու գնում բանակ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում որդեկորույս մայրը՝ Անժելա Բաբայանը, պատմում է՝ տղան դաստիարակվել էր հողի հանդեպ մեծ սիրով: Եվ դա է եղել առիթը, որ նրա դպրոց գնալու ժամանակ ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է հայրեինք: 2019 թվականին էլ՝ ճանապարհել բանակ:

«Բժշկական հետազոտության ժամանակ տղայիս ասել էին՝ դու լուրջ խնդիրներ ունես, տարկետում վերցրու: Երեք անգամ գեներալի սենյակից ներս ու դուրս էր արել, բայց երրորդ անգամ հստակ պատասխան էր տվել՝ ես պատրաստ եմ ծառայության: Հետո զանգեց ինձ ու ասաց, որ պետք է իր պարտքը կատարի, պատրաստվենք բանակի քեֆին»,- պատմում է մայրը:

Մինչ զորակոչվելը՝ Վահագնը ընտանիքի հետ շրջել է Հայաստանի եկեղեցիներով: «Հուլիսի 6-ին միասին որոշում ենք գնալ Արցախը տեսնել: Ամեն վանք մտնելիս արցունքներս հոսում էին: Հուլիսի 1-ին, երբ ընդհանուր զորակոչն էր սկսվել, տանը երգ միացրեց բանակի մասին: Ես դուրս եկա և դրսում լաց եղա: Ամենավատ բաներն էի մտածում, բայց ինքը սովորեցրեց, որ տղան պետք է ծառայի, ու իրեն ճանապարհեցինք բանակ»,- վերհիշում է Անժելա Բաբայանը:

Հուլիսի 30-ին ընտանիքը 19-ամյա որդուն ճանապարհել է ծառայության: Երկու վիճակահանությունների ժամանակ էլ տղայի կողքն են եղել, սրտատրոփ սպասել՝ որտե՞ղ է անցնելու ծառայության: Մոր խոսքով՝ այդ օրը նաև առաջին անգամ Վահագնի աչքերում արցունք է տեսել:

«Թուղթը քաշեց, իմացանք, որ Արցախ է գնալու, հետո իր հետ գնացինք Արցախ, այնտեղ էլ վիճակահանություն արեցինք ու իմացանք, որ Մատաղիսում է ծառայելու: Ես տեղիցս վեր կացա ու սկսեցի վազել. ներսումս ներքին տագնապ կար: Բայց եկավ, ինձ գրկեց ու սկսեց հանգստացնել: Ասաց՝ մամ ջան, թող անունը քեզ չանհանգստացնի, ես պետք է իմ ծառայությունը կատարեմ։ Այս զինվորական համազգեստը կրողը պետք է դիրք պահի»,- որդու խոսքերն է մտաբերում մայրը:

Վահագնի ծառայությունն անցել է խաղաղ և հանգիստ պայմաններում, ասում է մայրը, սակայն ծնողները յուրաքանչյուր ամիս որդուն այցելության են գնացել: Վերջին այցելության ժամանակ զինվորը պահանջել է ծնողներից, որ այլևս չգնան, քանի որ ինքը պետք է գնա նրանց մոտ: Այս խոսքերից մոր սիրտը սկսել է արագ բաբախել: Նայել է Մատաղիսի վերջին արևածագին ու տղային հրաժեշտ տալով տուն վերադարձել:

Որդեկորույս մոր խոսքով՝ Վահագնը ծառայության ընթացքում միշտ ոգևորությամբ է խոսել  բանակի մասին, սիրել զինվորական հագուստն ու պատրաստ եղել ամեն պահ օգնել զինակից ընկերներին:

«Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելու օրը, երազ տեսա՝ իր դասարանի երեխաների հետ գնացել էինք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Ես տղայիս ասում եմ՝ Վահագն, դու պետք է զորամաս գնաս, նա պատասխանում է՝  ժամը 5-ին չհասնեմ, 6-ին էլ հասնեմ ոչինչ: Հետագայում հասկացա այդ երազի նշանակությունը՝ հունվարի 5-ին հակառակորդը Վահագնիս դին փոխանցել էր մեր հայկական կողմին։ Հունվարի 6-ին մենք տեղեկացանք, որ տղաս արդեն մեզ մոտ է։ Զանգեցի Վահագնին, անհասանելի էր կամ ինձ չէր պատասխանում, բայց բոլորի հետ խոսում էր: Ընկերներն ասում էին՝ Վահագնը լավ է, ուրախ է տրամադրությունը: Երբ ինձ հետ սկսեց խոսել, զգում էի, որ և՛ կրակում է, և՛ վազում, բայց բոլորից հետարքրքվում ու խոսում էր հետս»,- պատմում է տիկին Անժելան:

Վահագնի հետ ծնողները վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 10-ին, երբ զանգահարել է տուն՝ քրոջ ծնունդը շնորհավորելու: Ասել է՝ չանհանգստանան, երկու օր չի կարող զանգել, և այդպես էլ դա եղել է նրա վերջին զանգը: Ծնողները սկսել են որդու փնտրտուքները: Նրա զոհվելու հետ կապված տարբեր պատմություններ են լսել: Մեկն ասել է՝ զոհվել է խրամատում՝ կռվի ժամանակ, մյուսը՝ գնացել է զոհված ընկերների դիակը մարտի դաշտից դուրս հանելու, սակայն այդպես էլ հետ չի վերադարձել: Պատերազմի ավարտից՝ նոյեմբերի 9-ից հետո Վահագնի հայրը գնացել է Արցախ՝ ռուս խաղաղապահների միջոցով տղայի դին հակառակորդին անցած տարածքներում որոնելու:

Սկզբում մտածել են նաև, որ տղան գերի է ընկել, քանի որ, ըստ նրանց, ոչ ոք Վահագնին չէր տեսել զոհվելիս, սակայն հոգու խորքում հասկացել են՝ գերի ընկնող չէր:

«Փնտրում են բոլոր տարածքներում։ Վահագնի կռված տեղում առաջին անգամ գտնում են Վահագնի գլխարկն ու սաղավարտը՝ հրամանատարի ցուցումով, որ դա Վահագնին է։  Մտածում ենք, գերի է։ Հունվարի 24-ին կրկին գնում են փնտրելու: Ամուսինս հողաթումբ է տեսնում, դի են դուրս հանում, բայց դա էլ Վահագնինը չի լինում: Երկրորդ անգամ, երբ նորից են բարձրանում այդ տարածք տղայիս դին փնտրելու համար, մի թուրք է մոտենում ամուսնուս, լացելով ասում է՝ դու գտնելու ես քո հերոսին, երդվում եմ,: Բայց նորից Վահագնի դին չեն գտնում, փոխարենը գտնում է մի զրահաբաչկոն, որ հետագայում փաստելու էր, որ դա Վահագնի զրահաբաչկոնն է։ Ամուսինսն զգում է, որ այդ զրահաբաչկոնը իրեն հոգեհարազատ է, մտածում է, որ դա հաստատ Վահագնին է։ Տուն բերի, որ սփոփման համար մի բան ունենանք։ Նորից իջնում են, առանց Վահագնիս գտնելու։ »,- հետո Վահագնի հայրը զրահաբաչկոնով գնում է Ստեփանակերտի դիահերձարան, տղայից գտած մասունքները այնտեղ հանձնելու համար։ Այնտեղ էլ որդեկորույս հորը տեղեկացնում են՝ թուրքերը իրենց հայ զինծառայողների դիեր են փոխանցել, որոնցից մեկը ճանաչելի է, և հենց դա էլ Վահագնի դին է լինում. «Փաստաթղթերը տղայիս գրպանում են լինում, դին էլ ամբողջությամբ պահպանվել էր, ձեռքին նռնակի օղը կար, վնասված ոտքերի վերքերին անգամ հող չէր լցվել։ Զրահաբաչկոնն էլ փաստում էր, որ որդիս թշնամու դեմ պայքարում իր կյանքին վերջ էր տվել նռակի օգնությամբ»,- ասում է մայրը:

Վահագն Հովակիմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4615 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը