Թմրաշրջանառությամբ զբաղվող եւ որպես մեղադրյալ ներգրավված անձանց տարիքային շեմը հիմնականում 18-27 է. Հովհաննես Համբարյան

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործերի նախաքննության շրջանակներում  հայտնաբերվել են թմրաշրջանառությամբ զբաղվող վեց կազմակերպված խմբեր, 30-ից ավելի անձինք ներգրավված են որպես մեղադրյալ: Մեղադրյալ ներգրավված անձանց տարիքային շեմը հիմնականում 18-27 տարեկան Է: Քրեական գործերով ներգրավված են նաեւ անչափահասներ, ինչպես նաեւ՝ բավականաչափ մեծ թվով կանայք:

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը:

Ըստ նրա՝ անչափահասները, այսպես կոչված, «կլադմեն»-ներ են եղել, այսինքն՝ թմրամիջոց տեղափոխողներ եւ տեղադրողներ: Բացահայտվել են անձինք, որոնք կառավարել են 30-ից ավելի տելեգրամ-ալիքներ, ինչպես նաեւ HYDRA հարթակի հինգ ալիքներ: Թմրամիջոցների իրացման համար նախատեսված օնլայն հարթակները բազմաթիվ են: Կան էջեր, որոնք նույն անվանումով ոչ միայն ՀՀ տարածքում են գործում, այլ նաեւ ԱՊՀ բազմաթիվ երկրներում:

Ըստ Համբարյանի՝ «Տելեգրամ»-ը համարվում է տվյալների առումով ամենապաշտպանված հավելվածներից մեկը:

«Քանի որ տելեգրամ-ալիքով բազմիցս մերժվել է այդ հարթակի միջոցով թմրամիջոց գնողների վերաբերյալ տվյալների տրամադրումը, հենց դա էլ բնակչության շրջանում ստեղծել է թյուր կարծիք, թե «Տելեգրամ»-ի միջոցով կատարված հանցագործություններն անբացահայտելի են: Թե՛ իրացնողները, թե՛ գնորդները կարծում են՝ օնլայն տարբերակով անելով՝ մնում են անտեսանելի, սակայն ցանկանում եմ հիասթափեցնել, քանի որ այդպես չէ»,- վստահեցրեց Համբարյանը:

Նրա խոսքով՝ խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցների ընդհանուր շուկայական արժեքը, ըստ կայքերում վաճառքի գների, գերազանցել է 250 միլիոն դրամը, իսկ թմրամիջոցների վաճառքի արդյունքում արդեն իսկ հայտնաբերված դրամապանակներով կատարված գումարային շրջանառությունը գերազանցում է 700 միլիոն ՀՀ դրամը:

Տպել
543 դիտում

Երևանում վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է ամուսնուն

Սնկային թունավորման դեպք Վանաձորում. ծանր վիճակում հոսպիտալացվել է 5 անձից բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երեխաներ

Արմավիրի բնակչին պատժելու համար ՌԴ–ից վերադարձել են, զինված կողմնակիցների հետ կրակոցներ արձակել. կա 29 մեղադրյալ

Մեկնարկել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարի հանդիպումն Արարատ Միրզոյանի հետ

Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում

Նորատուսում վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13–ամյա թոռանը․ երեխան մահացել է, վարորդը հետախուզվում է

Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին լուրերը սուտ են. ՊՆ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոզեֆ Բայդենին

Երևանի Ազատամարտիկների փողոցում ավտոմեքենա է այրվել

Դատախազության՝ պետական իշխանության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետին շնորհվել է նոր դասային աստիճան

Ես կվերադառնամ. «50-Cent»-ը հրաժեշտի տեսանյութ է հրապարակել Հայաստանից

Տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու. վարչապետը մասնակցել է «Պոլիտեխնիկ»-ի ավարտական երեկոյին

Նոր չափորոշիչով ուսուցչի շաբաթական դրույքաչափը տարրական դասարանում կազմելու է 18 ժամ՝ գործող 22-ի փոխարեն. փոխնախարար

Ըմբիշ Լյովա Գևորգյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող. Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում

Պատերազմը մեր հրաշք էրեխեքին տարավ. Ախուրյանում Զինվորի պուրակ և հուշահամալիր է բացվել (լուսանկարներ)

Նշվել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը

Կիևում հայտնել են Թուրքիայի կողմից՝ իբր ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական նավի կալանավորման մասին

Նվերներ և դրամական պարգևներ են հանձնվել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներում ներգրավված անձանց

«Վերին Լարսի» ճանապարհին երթևեկությունն իրականացվում է բնականոն կերպով. ՌԴ ԱԻՆ

Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Հայտնի է Հուրգադայի հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով երկրորդ զոհի մասին (տեսանյութ)

Ուզբեկստանի նախագահը հայտնել է Նուկուսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի մասին

Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի ամբողջական ազատագրման մասին

Ավտովթար Երևանում. բախվել են «Տոյոտա Պրադո» -ն ու «07»-ը, կա վիրավոր

Կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ. առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա, սակայն տեղումներ կլինեն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Երևանի դատախազին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Բողոքի ցույցեր և զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութեր)

8 ժամով կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը

Պատրաստված է հատուկ 50Cent-ի համար. համաշխարհային ճանաչում ունեցող աստղը «Դաֆնէզարդ» կկրի (լուսանկարներ)

Անկանխիկ են լինելու նաև 300 հազար դրամը գերազանցող աշխատավարձերը, տրամադրվող վարկերը և փոխառությունները. ԿԲ

Վարչապետի որոշմամբ հաստատվել է հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը

2 օրում ԱԻՆ փրկրարաներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

Այսօր Առանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է․ ՇՄՆ

Լցակայանում կհայտնվի «Մենք տուգանվել են թերլիցքավորման համար» ցուցանակ. Վարդանյանն ու Թունյանը նոր օրինագիծ են մշակել

Ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը Հայաստանին է բերել երկրորդ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Երևանում վրաերթի են ենթարկել 80–ամյա կնոջ

Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է, զրկվել մեդալից (տեսանյութ)

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի վաղվանից