Դեռ վաղ է եզրակացություն անելը. ժողովրդագրագետը՝ հունվար-փետրվարին ծնելիության նվազման եւ մահացության աճի մասին

2022 թվականի առաջին երկու ամիսներին ՀՀ-ում ծնելիության մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, 3,4% նվազել է, մահացությունը 11%-ով՝ աճել: Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի կարծիքով, սակայն, եզրակացություններ անելու համար վաղ է, քանի որ ընդամենը երկու ամսվա տվյալների մասին է խոսքը:

«Արտառոց բան չկա, հաջորդ ամիսներին կարող է ուղղվել: Սակայն ամենախնդրահարույցն այստեղ բնական հավելաճի նվազումն է. այն նախորդ տարվա համեմատ 6-7 անգամ նվազել է: Նախորդ տարի գրանցված 102 բնական աճի փոխարեն այս տարի մենք ունենք մինուս 686 մարդ»,- նկատում է ժողովրդագրագետը:

Ըստ նրա՝ կորոնավիրուսի հետեւանքով մահերի թվաքանակը 2020 եւ 2021 թվակաների համեմատ նվազել է 5.5%, սակայն աճել է արյան շրջանառության համակարգի հիվանդության հետեւանքով մահերի թիվը. «Արյան շրջանառության համակարգի եւ շնչառական հիվանդությունների հետեւանքով մահերի բավական լուրջ աճ ունենք՝ 13.3%»:

Մարկոսյանը նաեւ նշում է՝ այս տարի նվազել է ամուսնությունների թիվը, ինչը, մասնագետի կարծիքով, ենթադրելի էր, քանի որ 2021 թվականին գրանցված ամուսնությունների թվի մեծ մասը 2019 եւ 2020 թվականներին պլանավորած ամուսնություններն են եղել: «Մի փոքր խնդրահարույց է ամուսնալուծությունների թվաքանակը, որը, նախորդ տարվա համեմատ, աճել է 27.8%-ով: Սրա մասին առայժմ կդժվարանամ շատ բան ասել, քանի որ հետազոտության կարիք կա՝ պատճառները հասկանալու համար»,- ասում է նա:

Նշենք, որ, Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին ծնվել է 5344 երեխա, իսկ 2021 թվականի նույն ամիսներին՝ 5533: Նշված ժամանակահատվածում մեռելածինների թիվը կազմել է 58 դեպք, ինչը 28,4%-ով պակաս է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: 2022 թվականի հունվար-փետրվարին ընդհանուր առմամբ երկրում մահացել է 6030 մարդ, ինչը 11%-ով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1575 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին