Մի շարք պետականաքանդ ձևակերպումներ շատ ամուր շրջանառվում են Արցախում. Էդմոն Մարուքյան

Պետության կամ ժողովրդի սեփականությունը հանդիսացող հանրային մուլտիպլեքսն օգտագործվում է և ժողովրդին պառակտող ու իրար դեմ հանող քարոզչություն իրականացվում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ խոսքը մի շարք պետականաքանդ ձևակերպումների մասին է, որոնք շատ ամուր շրջանառվում են Արցախում, ու երբ ինքը հետաքրքրվել է, թե որտեղի՞ց են նման ձևակերպումները, պարզվել է՝ 5-րդ ալիքի լուրերով են հայտնել:

Մարուքյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Արցախից ինչ վերադարձել եմ, մի միտք է տանջում, և չեմ կարող լռել ու չխոսել այս խնդրի մասին:

Մոտ հարյուր արցախցու հետ շփվել եմ և իրենց հուզող հարցերին պատասխանել: Շփման արդյունքում հասկացա, որ մի շարք պետականաքանդ ձևակերպումներ շատ ամուր շրջանառվում են Արցախում. «Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից», «Արցախը որոշել եք հանձնել Ադրբեջանին», «Հայաստանում չեն ուզում, որ մենք միանանք, մի hայրենիք լինենք» և այլն: Երբ սկսեցի հերթով այս թեզերը հերքել՝ կոնկրետ արված գործերի օրինակներով, մարդիկ զարմանում էին: Ասում եմ՝ միայն այս տարի շուրջ 144 միլիարդի աջակցություն ենք տրամադրելու, անցյալ տարի ավելի շատ ենք տրամադրել, այստեղ չհաշված այլ տեսակի աջակցությունները: Այդ ինչպե՞ս է Հայաստանը ձեռքերը լվացել, այս ի՞նչ եք խոսում կամ մտածում...

Հետո սկսեցի հարցուփորձ անել, թե որտեղի՞ց են այդ լուրերը տարածվում և արմատավորվում: Բոլորը միաձայն պնդում էին, որ հեռուստատեսությամբ են ասել։ Հարց՝ ո՞ր ալիքը, ո՞ր ԶԼՄ-ն. խոսակցության ընթացքում շատերը պնդեցին, որ 5-րդ ալիք են դիտում, նաև՝ կայքերի լուրեր կարդում:

Հիմա ուզում եմ հասկանալ՝ եթե հանրային մուլտիպլեքս զբաղեցնող ԶԼՄ-ն կամ Հայաստանում գրանցված որևէ կայք արցախցուն համոզում է, որ Հայաստանը լքել է իրենց, ձեռքերը լվացել, դավաճանել և ոչնչով չի ուզում աջակից լինել, Արցախում այդպիսի նարատիվների արմատավորումն ո՞ւմ է ձեռնտու:

Մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև պառակտիչ թեզեր տարածելն ո՞ւմ է ձեռնտու: Մտածում էի՝ ասեմ՝ դադարեցրեք, մի արեք նման բաներ և այլն: Հետո հասկացա, որ իզուր է, ոչինչ էլ չի դադարեցվելու, քանի դեռ մենք չենք գիտակցել, թե մեզ հետ ինչպես են վարվում մեր թշնամիներն ու ինչ մեթոդներ կիրառում մեր ժողովրդի դեմ:

Այսինքն՝ պետության կամ ժողովրդի սեփականությունը հանդիսացող հանրային մուլտիպլեքսն օգտագործվում է՝ ժողովրդին պառակտող ու իրար դեմ հանող քարոզչություն է իրականացվում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3150 դիտում

Բախվել են 15-ամյա տղայի վարած «Մերսեդես»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորից 3-ը անչափահաս է

Հայաստանի մասնակցին կընտրի հանդիսատեսը․ մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը

Քաղաքացին կիսակառույցի 6-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. դուրս է բերվել նրա դին

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Դա պարզապես համընկել է. Սուրենյանյանը՝ դեկտեմբերին տաք եղանակի հետևանքով երկրաշարժի հավանականության մասին

«Աննա, տոլմայից պրծանք, հիմա էլ ձվածե՞ղ ես սարքում». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները․ ՀՀ-ն այսօր ունի 1 ներկայացուցիչ

Մի քիչ աշխատեցի, մի քիչ էլ մարզվեցի, որ մի քիչ էլ աշխատեմ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ժողովուրդ ջան, էս ինչքա՜ն նամակ եք գրել. Նիկոլ Փաշինյան

Գևորգ Պապոյանն այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն, ծանոթացել արտադրական գործընթացներին

Մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել ԳԱՎԻ-ի գագաթնաժողովին. Անահիտ Ավանեսյան

Մեքենաներ են բախվել. «Մերսեդես»-ի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասին

Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և ուղեկցողները

Քննարկվել են երկկողմ համագործակցության արդյունքները․ ՆԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Դավիթ Խուդաթյանը հետևել է Տավուշում իրականացվող շինաշխատանքներին, եղել Ոսկեպարում, Աճարկուտում, Կիրանցում

Ստուգայցեր Սյունիքում. ձմռանն ընդառաջ հատուկ ուշադրություն է դարձվել փրկարար ծառայության պատրաստվածությանը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ընտրություններին դառնալու են մրցակից, պայքարեն իրար դեմ. Խալաթյան

Կապեր մաֆիայի հետ. իտալացի միանձնուհին ձերբակալվել է

Կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի հորանում օտարերկրացու դի է հայտնաբերվել

Աշխարհի լողի առաջնությանը Հայաստանը երկու մասնակից կունենա

Ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել Դեր Զորը. տեսանյութ

Թուրք փաշաներից հետո հայրենազրկման 2-րդ փուլը եղել է Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին. Առաքելյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Դպրոցները տարին ամփոփում են մշակութային երկխոսությամբ

Հյուրընկալել էի ՀՀ-ում Չեխիայի դեսպանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Շիրակի մարզպետը հետևել է Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրմանը, շրջել քաղաքի կենտրոնական հատվածում

ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը «դժգոհել» է Հայաստանից

Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է. ՊՆ

Մոտ 6 ժամ քննարկում էինք տգիտությանն իր բոլոր դրսևորումներով ձեռնոց նետելու մասին. Աննա Հակոբյան. լուսանկարներ

Նախատոնական և տոնական օրերին հրավառությունների կարգին վերաբերող հարցեր են քննարկվել. հանձնարարականներ են տրվել

Քննարկում էինք հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյան. տեսանյութ

Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինից «Օրեշնիկ» է խնդրել

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 270 ընտանիքի արդեն հավաստագիր է տրվել. ինչպես դառնալ բնակապահովման ծրագրի շահառու

Կարծես ամեն ինչ պատրաստ է. վարչապետը հայտնել է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. տեսանյութ

Կարեն Զալյանը որոնվում է որպես անհետ կորած

Ձախողված ընդդիմությունը հիշեցնում է հայտնի անեկդոտը. Չախոյան

ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է դարձել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն