Երևան
12 °C
Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է «5-րդ ալիք» հեռուստատեսության հանդեպ վարչական տույժ կիրառելու ՀՌՀ որոշումը և ներկայացրել, թե ինչո՞ւ է այդ որոշման պատճառով մեծ աղմուկ սկսվել:
Ըստ Հակոբյանի՝ այդ որոշումը խեղաթյուրել է հենց ալիքի ղեկավարը ֆեյսբուքյան իր գրառումներով եւ հարցազրույցներով, «մանիպուլյացիաներով ու կեղծիքներով»:
Տիգրան Հակոբյանը նշել է՝ այս է պատճառը, որ ստիպված է ևս մեկ անգամ պարզաբանել որոշման պատճառն ու հիմքերը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հեռուստատեսությունը տուգանվել է եթերով գռեհկաբանություն և հայհոյախոսություն տարածելու համար: Կիրակնօրյա լրատվական-վերլուծական (sic!) հաղորդման ժամանակ էկրանին ցուցադրվել են բառեր, որոնց թվում են ԲՈԶ, ՉԱԹԼԱԽ, ԲՈԶԻ ՏՂԱ: Որոշման հիմքը Հանձնածողովի կողմից ընդունված կարգն է, որով սահմանվել էին «Անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորորոշիչները»: Եվ այդ «կեղտոտ» բառերի օգտագործումը եթերում խախտել է չափորոշիչների մի քանի հոդված: Խախտումների համար հեռուստատեսությունը տուգանվել է: Ամեն ինչ շատ պարզ է:
Մնացած «բայաթիները» ընդդիմադիր մամուլը ճնշելու, էրոտիկայի եւ մանկապղծության վերաբերյալ զառանցանքները, «բա ուրիշների մոտ ինչի չեք նկատում», մանկական արդարացումները, սպառնալիքները, թե բա քիչ մնաց եւ այլն, ուղղված են անտեղյակների կամ մտավոր ունակությունների հետ խնդիր ունեցողների համար:
Կարող եմ ենթադրել, որ ինչ-որ մարդիկ իրենց տանը կանանց եւ երեխաների ներկայությամբ խնդիր չեն տեսնում օգտագործել այդ բառերը, եւ դա իրենց անձնական գործն է: Բայց Հանձնաժողովի անդամները, համապատասխան ստորաբաժանումները, մշտադիտարկողները, իրավաբանները թույլ չեն տալու Հանրային մուլտիպլեքսում լեգիտիմացնել հայհոյանքը եւ վերածել այդ հանրային տարածքն ախոռի:
Ցավում եմ, որ հեռուստաալիքի ղեկավարը չի կարողանում ընկալել, որ ՀՌՀ նախագահը որոշումները միանձնյա չի ընդունում, որոշումներ ընդունելու համար «վերեւների» հետ չի խորհրդակցում, այնտեղից հրահանգներ չի ստանում: Հասկանում եմ, որ ժամանակին Հանձնաժողովում աշխատելիս չի ունեցել ինքնուրույն որոշումներ ընդունելու փորձ, համարձակություն: Բայց, կարծում եմ, մի քանի տարին պետք է բավարար լիներ՝ տեսնելու եւ հասկանալու Հանձնաժողովի գործունեության արմատական փոփոխությունը:
P.S. Ինձ ապշեցնում է, որ եթերում հայհոյելու սրբազան իրավունքը պահանջում են, հավանում են, քաջալերում են, պաշտպանում են իրենց «ազգային արժեքներ կրող» համարողներն ու… կանայք:
P.S. -2 Անձնական վիրավորանքներին կպատասխանեմ այլ տեղ եւ այլ ձեւաչափով: Իրենց լրագրող համարող կիսագրագետ ու անպետք փսլնքոտները (իմ երեխաների տարիքին են ընդամենը), հուսով եմ՝ այսուհետ կոռեկտության սահմաններում կգրեն իրենց ոչնչի մասին տեքստերը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ
Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել
Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված
Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը
ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ
Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ
Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ
Վարչապետը նոր նշանակում է արել
Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել
Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է
«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել
Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը
Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ
Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը
Արսեն Թորոսյանն անդրադարձել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության ապահովագրության թեմային
Դալար գյուղի անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար. կասկածյալ երիտասարդը հայտնաբերվել է
Նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Երևան
ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին
ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության համար այսուհետև կգործի 112 միասնական հեռախոսահամարը
ՀՀ ԱԱԾ-ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում
ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքը
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն
ՔՊ վարչությունը մերժել է Հայկ Սարգսյանի առաջադրումը. վերջինս կբողոքարկի
Թրամփը Պաղեստինի և մի քանի այլ երկրի քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի ամբողջական արգելք է սահմանել
Ավտովթար Երևանում. վարորդներն ու ուղևորը վնասվածքներ են ստացել
Տարատեսակ տափակություններով մոլորեցնելու փոխարեն Նարեկը կարող է պատասխանել մեկ պարզ հարցի. Չախոյան
Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է
Ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին
Հորմուզ կղզին ուժեղ անձրևներից հետո. տեսանյութ
ԿԳՄՍՆ աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 6 բարձրակարգ երաժշտական գործիք է ձեռք բերել
Վերնաշեն բնակավայրում «խելացի» անասնաշենքը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պապոյանը նոր մանրամասներ է հայտնել էլեկտրամոբիլների ներմուծման պայմանների մասին. տեսանյութ
Թուրքիայի Մարմարա ծովը ափից 20 մետրով նահանջել է. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT