Հայ կանայք շքեղ են. ԱԺ պատգամավորները՝ մայրության, քաղաքականության և կին գործիչ լինելու մասին

Այսօր՝ ապրիլի 7-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Հանրության շրջանում այն ավելի շատ ընդունված է ասել Մայրության և գեղեցկության օր:

Օրվա առթիվ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի մի քանի կին պատգամավորի հետ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը որպես աշխատող մայր ընդգծում է՝ շատ բարդ է միաժամանակ համատեղել աշխատանքը, ընտանիքը, կենցաղը, սակայն խոստովանում է, որ իրեն շատ են օգնել դստեր տատիկները և պապիկները:

«Այդ աջակցության շնորհիվ է, որ կարողացա շատ շուտ վերադառնալ աշխատանքի։ Հետո սկսեց օգնել մեր դայակը։ Ամենաբարդը կարոտի զգացումը հաղթահարելն է, հատկապես՝ գործուղումների ժամանակ։ Սակայն վերադառնալուն պես աշխատում եմ մի քանի օր անընդմեջ Ադրինէի հետ անցկացնել և հնարավորության դեպքում աշխատել տնից»,- նշում է Ղազարյանը:

Հարցադրմանը՝ երբ առաջանում են իրավիճակներ՝ ընտրություն կատարելու՝ զբաղվել աշխատանքո՞վ, թե՞ մնալ տանը փոքրիկի հետ, հօգուտ ո՞ւմ/ ինչի՞ն է որոշում կայացնում, Ղազարյանն ասում է՝ փորձում է խուսափել նման իրավիճակներից:

«Աշխատանքային շաբաթը նախօրոք եմ ծրագրում, եթե գիտեմ՝ շաբաթը շատ ակտիվ է լինելու: Հանգստյան օրերն անպայման անցկացնում եմ դստերս հետ: Իհարկե, լինում են անկանխատեսելի իրավիճակներ, որոնց դեպքում առաջնորդվում եմ՝ ըստ հարցի հրատապության»,- ասում է պատգամավորը:

Դիտարկմանը՝ երեխայի ծնվելուց հետո հոգսերը շատանում են, ամուսինները ժամանակ չեն ունենում միմյանց համար, ինչպե՞ս են այդ բացը լրացնում ինքն ու իր ամուսինը, Ղազարյանն ասում է՝ փորձում են նաև դրա համար ժամանակ գտնել: 

«Ես և ամուսինս գրեթե հավասարապես ներգրավված ենք Ադրինէի խնամքի, առօրյայի հարցերում, սակայն փորձում ենք երբեմն պարզապես երկուսով ժամանակ անցկացնել: Դա շատ հաճախ չի լինում, սակայն ամիսը գոնե մեկ-երկու անգամ միասին այցելում ենք կա՛մ Հայաստանի մեր սիրած քաղաքներից մեկը, կա՛մ Երևանում մեր ընկերների հետ միասին ժամանակ ենք անցկացնում»,- հավելում է պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արուսյակ Մանավազյանն էլ, որը 2 դուստր ունի, ասում է, որ իր աղջիկներն արդեն մեծ են և ինքնուրույն, ուստի ավելի հեշտ է իր համար հիմա:

«Փորձում եմ հանգստյան օրերին հնարավորինս իրենց հետ լինել, իսկ աշխատանքային օրերին՝ աշխատանքի: Միշտ ունեցել եմ այն համոզմունքը, որ ինչքան զբաղված ես լինում, այնքան ավելի շատ ժամանակ է գտնվում ընտանիքի համար»,- կարծում է Մանավազյանը:

Հարցին՝ իսկ ընդհանուր առմամբ խի՞ստ մայր է, թե՞ ներողամիտ, պատգամավորն ասում է՝ շփման մեջ ընկերական է. «Պատրաստ եմ խոսել նրանց հետ ամեն հնարավոր թեմայից, խստությունս հիմնականում դրսևորվում է կրթության պահանջով»:

Պատգամավորը ազատ ժամանակը հիմնականում տրամադրում է կենցաղային և անձնական հարցերի կարգավորմանը՝ տուն, երեխաներ, ընտանիք. «Լինում եմ նաև գեղեցկության սրահում, մարզասրահում, վերջին շրջանում ժամանակի մի հատված էլ տրամադրում եմ օտար լեզուների ուսումնասիրությանը»:

Արուսյակ Մանավազյանի խոսքով՝ աշխատանքում երբևէ չի բախվել կին-տղամարդ խտրականության դրսևորումների. «Ասեմ ավելին՝ լինում են դեպքեր, երբ ուշադրությունն ավելի շատ է կին գործչի նկատմամբ»:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ շեշտում է՝ քաղաքականությունը դյուրին ոլորտը չէ կանանց համար, խոչընդոտները բազմաբնույթ են:

«Կարող ենք սկսել հենց այն կարծրատիպից, որ ասում են, թե քաղաքականությամբ պետք է տղամարդիկ զբաղվեն, այսինքն՝ կին քաղաքական գործիչը ընկալվելու խնդիր ունի մեր հասարակության մի զանգվածի համար: Սակայն, կարծում եմ, այսօր ոլորտի կանայք ապացուցում են, որ իրենք ոչնչով չեն զիջում տղամարդկանց: Առհասարակ, 21-րդ դարի կինը շատ ուժեղ է, շատ կայացած, և սա իր արտահայտությունն ունի բոլոր ոլորտներում: Միայն թե չթիրախավորեն որպես կնոջ»,- նկատում է նա:

Ըստ Թովմասյանի՝ կնոջ համար հեշտ չէ համատեղել աշխատանքն ու ընտանիքը, մանավանդ, երբ փոքրիկներ ես ունենում: «Իմ գլխավորած հանձնաժողովը աշխատում է 24/7 ռեժիմով, քաղաքացիների իրավունքների խախտման ահազանգեր կարող են լինել ամեն պահի, ուստի փորձում եմ հետո լրացնել այդ բացը՝ ազատ ժամանակս երեխաներիս տրամադրելով և նրանց քմահաճույքները կատարելով: Երբեմն նույնիսկ ՀՀ-ի ներսում աշխատանքային գործուղումներիս ժամանակ նրանք ինձ հետ են լինում»,- ասում է պատգամավորը:

Ընտանիքով սիրում են և՛ ակտիվ, և՛ պասիվ հանգիստ, ասում է Թովմասյանը, պարբերաբար կազմակերպում են տարբեր զվարճանքի վայրեր այցելություններ, մանկական խաղահրապարակներ, ատրակցիոններ կամ պարզապես զբոսանք. «Հաճախ էլ փախուստի ենք դիմում քաղաքի աղմուկից՝ ինչպես Վարդենիս, այնպես էլ Հայաստանի այլ բնակավայրեր: Սակայն պետք է խոստովանեմ, որ այդ ժամանակ էլ եմ աշխատանքը համատեղում հանգստի հետ՝ շրջում եմ, հանդիպում քաղաքացիներին, զրուցում, ծանոթանում տեղի բնակիչների խնդիրներին»:

Թովմասյանը կարծում է, որ կնոջը պետք է սիրել, գնահատել և մեծարել ամեն օր: «Երկար տարիներ կանանց իրավունքները տարբեր հասարակություններում ոտնահարվել են, և այս տոներն ինձ համար առաջին հերթին կանանց իրավունքների պաշտպանության խորհուրդ ունեն: Մեր հասարակությունը կարծես թե հաղթահարում է սեռային խտրականությամբ պայմանավորված կարծրատիպերը, սակայն դեռ հեռու ենք լիարժեք առողջ հասարակություն լինելուց»,- ասում է պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ, որը մեկ դուստր ունի, դժվարանում է մտաբերել կյանքը մայրանալուց առաջ:

«Վստահ եմ, որ ավելի ազատ եմ եղել օրս կազմակերպելու հարցում: Ինչ վերաբերում է մտածելակերպին, ապա հստակ կարող եմ ասել, որ փոխվել է՝ ավելի շատ եմ գնահատում ժամանակս, մանրուքներին դադարել եմ ուշադրություն դարձնել, ավելի համարձակ եմ դարձել, քանի որ ես եմ «պաշտպանի» դերում այլևս»,- ասում է պատգամավորը:

Նրա խոսքով՝ Մայրությունն ու աշխատանքը համատեղելը դժվարություններ կարող են առաջացնել որոշ կենցաղային-կազմակերպչական հարցերում, սակայն դրանք բոլորը լուծելի են:

«Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ աղջիկս տեսնի հետաքրքրություններ ունեցող և կարող մայր: Եվ այս ամենի հետ մեկտեղ երբեք չպետք է կորցնել երեխայի հետ կապը կամ հոգատարության պակաս առաջացնել: Ես դրա համար մեծ ջանքեր եմ գործադրում: Այո, պատահել է, որ աղջիկս դժգոհի ժամանակ տրամադրելու իմ հնարավորությունից, մանավանդ, երբ մի փոքր մեծացավ, և ինձ հետ զրույցներ վարելու պահանջ առաջացավ»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ համամի՞տ է այն տեսակետի հետ, որ ՀՀ-ում տղա երեխաների «պաշտամունք» կա ձևավորված, և երբ իմացել է՝ դուստր է ունենալու, ինչպիսի՞ զգացողություններ է ունեցել, ՔՊ պատգամավորը նկատում է՝ նույնքան ուրախացել է, որքան կուրախանար, եթե որդի ունենար:

«Երեխան միշտ ուրախություն է: Ինչ վերաբերում է «պաշտամունքին», ապա անընդունելի եմ համարում սեռային խտրականությունը: Դա երկու սեռերի մոտ էլ բացասական  հետևանքների պատճառ է դառնում հետագայում՝ թե՛ անձնական, թե՛ աշխատանքային հարաբերություններում: Որպես պատգամավոր՝ փորձում եմ հասանելի գործիքակազմն օգտագործել՝ խնդիրը տեսանելի դարձնելու և լուծումներ տալու համար: Մեր կանայք շքեղ են, և նրանք պետք է ունենան հավասար հնարավորություններ՝ իրացնելու իրենց ներուժը»,- շեշտում է Վարդանյանը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4832 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ