Երևան
12 °C
ՀՀ-ում առաջիկայում քաղաքացիները բժշկի կողմից նշանակված դեղերը դեղատներից կկարողանան գնել ոչ թե թղթային տարբերակով՝ դեղատոմսերի միջոցով, այլ էլեկտրոնային եղանակով:
Սկզբնականում դա կվերաբերի հակաբիոտիկներին և սոցիալական խմբերին անվճար ու արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերին:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնակատար Հեղինե Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց՝ էլեկտրոնային դեղատոմսերն ավելի հեշտ են դարձնելու բժշկի աշխատանքը, նաև օգտակար են լինելու քաղաքացիների համար:
«Երբեմն բժշկի ձեռագիրն անհասկանալի է լինում, դեղի անվան մեջ է պատահմամբ սխալ լինում, երբեմն քաղաքացիներն են թղթային տարբերակը կորցնում, իսկ էլեկտրոնային տարբերակը զերծ կմնա այդ վրիպումներից: Գործընթացը նաև ժամանակատար չէ, ամեն ինչ լինելու է շատ արագ և պարզ»,- ասաց նա:
Էլեկտրոնային դեղատոմսից քաղաքացիներին դեղ տրամադրելու համար դեղատները պետք է միացված լինեն «Արմեդ» համակարգին: Թվայնացված դեղատոմսը հասանելի է լինելու բժիշկներին, դեղատների աշխատակիցներին և վերահսկող տեսչական մարմնին: Այսինքն՝ բժիշկը քաղաքացուն իր կողմից նշանակած դեղերը գրանցելու է «Արմեդ» էլեկտրոնային համակարգի հատուկ բաժնում:
Թե ի՞նչ միջոցով է քաղաքացին ստանալու դրանք, այս մասով մի քանի տարբերակ է քննարկվում: Օրինակ՝ քաղաքացին, այցելելով դեղատուն, աշխատակցին է տրամադրելու նույնականացման քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը: Քննարկվում է նաև, որ քաղաքացու մոտ կլինի կտրոն: Անվտանգության համար հնարավոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր մոտ ունենա ինչ-որ համար, և աշխատակցին տա այդ համարը:
«Մի դեղատան հետ էլեկտրոնային դեղատոմսի փորձարկումն արդեն արվել է, ամեն ինչ նորմալ ընթացել է: Շատ հեշտ ու արագ է եղել՝ առանց որևէ խնդրի: Ամեն բան, որը թվայնացվում է, նաև վերահսկելի է: Այսինքն՝ սա կկանխի անտեղի նշանակումները կամ քաղաքացիների կողմից առանց դեղատոմսի դեղերի գնումը, երբ առկա առողջական խնդրի վերաբերյալ երբեմն օգտվում են ոչ թե բժշկի նշանակումից, այլ հարևանի խորհրդից և զբաղվում ինքնաբուժումով»,- ընդգծեց մասնագետը:
Էլեկտրոնային դեղատոմսը կլինի վերահսկելի: Տեսչական մարմինը, ՀՀ առողջապահության նախարարությունը, այն պոլիկլնիկայի բժիշկը, որտեղ քաղաքացին հաշվառված է, կկարողանան տեսնել՝ արդյոք բժշկի կողմից արված նշանակումները տեղի՞ն են, թե՞ ոչ:
Թղթային դեղատոմսի հետ կապված բացթողումները հատկապես նկատվեցին քովիդի շրջանում: Բացթողումներ են եղել նաև դեղատան աշխատակիցների կողմից, երբ առանց դեղատոմսի քաղաքացիներին տրամադրել են անտիբիոտիկներ:
10 հազարից ավելի դեղամիջոց կա, որոնք դեղատոմսով են բաց թողնվում: Իսկ առանց դեղատոմսի որոշ դեղեր են բաց թողնվում, օրինակ՝ ջերմիջեցնողները, վիտամիները: Սակայն էլեկտրոնային դեղատոմսերի առումով բացառություն են կազմում թմրադեղերը և հոգեմեդ դեղերը:
Նախատեսվում է, որ էլեկտրոնային դեղատոմսերը երկու ամսով կփորձարկվեն Երևանի և մարզերից մեկի պոլիկլինիկայում:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան
Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով
ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի
ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս
Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան
Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով
Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած
Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT