Սահմանապահ Այգեպարում դարձյալ բնակարանամուտ է նշվել (լուսանկարներ)

Տավուշի մարզի Այգեպար գյուղում, հակառակորդի դիրքերից ընդամենը 400մ հեռավորության վրա, բնակարանամուտ է նշվել: Սադյանների ընտանիքն արդեն մի քանի ամիս նոր տանն է ապրում: Տարիներ առաջ, իրենց առաջնեկի հետ Այգեպար եկած երիտասարդ ամուսինները՝ Աշոտն ու Քրիստինեն, այժմ արդեն չորս զավակի ծնողներ են: Վեց տարի վարձով ապրելուց հետո, երիտասարդ զինվորականի ընտանիքը վերջապես իր տունն է գնել ու հիմնանորոգել այն: Վիվա-ՄՏՍ-ի և Ֆուլեր տնաշինական կենտրոնի աջակցության արդյունքում, գյուղը շեն պահելու՝ Սադյանների ձգտումն ավելի ամուր է դարձել: 

«Ամուսինս պայմանագրային զինծառայող է: Աշխատանքի բերումով տեղափոխվեցինք Այգեպար ապրելու ու սիրահարվեցինք այս գյուղին: Շատերի համար կարող է տարօրինակ թվալ, որ մեր պատուհաններից երևում են հակառակորդի դիրքերը, բայց մենք այստեղ ենք ուզում ապրել, երեխաներ ունենալ ու մեծացնել: Սա է մեր տունը, եթե մենք այն չշենացնենք, ապա՝ ո՞վ», -ասում է ընտանիքի մայրը՝ Քրիստինեն: 

832.jpg (245 KB)

Վիվա-ՄՏՍ-ն ու Ֆուլեր տնաշինական կենտրոնը շարունակում են հատուկ ուշադրության կենտրոնում պահել հատկապես սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին: Սահմանն ամրացնելու՝ գործընկերների ջանքերը հետևողական են: Միայն Տավուշի մարզում, վերջին տասը տարվա ընթացքում, բնակարանաշինության ծրագրով՝ աջակցություն է ստացել 86 ընտանիք, որից 22-ը՝ Այգեպար գյուղում: 

«Գիտեմ, որ ձեր պատուհանից երևացող տեսարանը ստիպում է, որ զգոն լինեք: Գիտեմ նաև, որ զինվորականի ընտանիքում առավել լավ են գիտակցում սահմանապահ գյուղում ապրելու բարդությունը: Չեմ կարող հիացմունքս չարտահայտել բոլոր այն ընտանիքների նկատմամբ, որոնք ամուր են, չեն կոտրվում, լավատեսությունը չեն կորցնում և իրենց հայրենասիրությունն արտահայտում են ամեն օր ապրած կյանքով: Մենք էլ նման ծրագրերի և ենթակառուցվածքներ զարգացնելու միջոցով՝ ձգտում ենք ձեր կողքին լինել»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

833.jpg (188 KB)

«Բազմիցս նշել ենք, որ սահմանի եզրագծին բնակվող ընտանիքները կենդանի վահան են, տոկունության, արիության այն պատնեշը, որ ամուր է պահում մեր երկիրը: Մեր նպատակն է բավարար պայմաններ ստեղծել մայրաքաղաքից հեռու ապրող այս ընտանիքների համար, որպեսզի բազում հոգսերի մեջ ազատված լինեն գոնե կենցաղային դժվարություններից», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: 

Հիշեցնենք, որ բնակարանաշինության ծրագիրի շրջանակներում, Հայաստանի բոլոր մարզերում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք:

834.jpg (280 KB)

 Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1738 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ