ՄԻՊ-ի հայտարարությունը Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի հավաքին երեխաների մասնակցության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է հետևություններ 2022թ. ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած հավաքին երեխաների մասնակցության վերաբերյալ:

ՄԻՊ-ի գրառման մեջ ասված է.

«2022 թվականի ապրիլի 1-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է հրապարակումներ այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 1-ին «Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտները, նույն դպրոցի ուսուցչական անձնակազմի և երեխաների ծնողների ուղեկցությամբ իրականացնում են հավաք:

Պաշտպանի հաստատությունը մշտադիտարկել է հավաքի ընթացքն ու իրականացրել փաստերի ուսումնասիրություն՝ ի թիվս այլնի, քննարկումներ ունենալով Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության, Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, Երևան քաղաքի ոստիկանության տարածքային բաժնի ներկայացուցիչների հետ:

Ուսումնասիրության շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեղում առանձնազրույցներ են ունեցել թե հավաքին մասնակցող ծնողների, թե ուսուցիչների, և թե երեխաների հետ։ Դիտարկման պահին հավաքին մասնակցում էին ինչպես 2-րդ դասարանի, այնպես էլ 5-ից 9-րդ դասարանների աշակերտներ։

Զրույցի ընթացքում 6-ից 9-րդ դասարանների աշակերտները նշել են, որ հավաքին իրենց կամքով են մասնակցում, իրենց որևէ մեկը չի պարտադրել կամ դրդել հավաքին մասնակցել։ Աշակերտների պնդմամբ՝ իրենք հավաքին մասնակցել են այն պահից, երբ դպրոցում արդեն դասաժամերն ավարտված են եղել։ Այս տեղեկատվությունը հաջորդիվ լրացվել է ուսուցչական անձնակազմի կողմից, ըստ որի, հավաքն ինքնաբուխ է եղել, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչները նշել են, որ հավաքի մասնակիցների հետ քաղաքապետարանի շենքում հավաքին ընթացքին զուգահեռ իրականացված քննարկման արդյունքում պարզվել է, որ հավաքն իրականացվել է սահմանված դասաժամերի ընթացքում։

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ հավաքին մասնակցում է նաև 2-րդ դասարանի աշակերտ, ում հետ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը զրուցել է երեխայի ծնողի ներկայությամբ: Երեխայի հետ զրույցի արդյունքում պարզվել է, որ երեխան տեղյակ չէ, թե ինչ հավաքի է մասնակցում, հավաքին մասնակցելուց առաջ չէր ճաշել և հավաքին ներկայացել էր իր մայրիկի հետ: Զրույցից հետո մայրը և երեխան հեռացել են հավաքի անցկացման վայրից:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ևս մեկ անգամ իրազեկել, որ երեխայի կրթության և այլ իրավունքներին զուգահեռ, երեխայի հիմնական իրավունքներից է կարծիքի ազատ արտահայտման, ինչպես նաև խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը։

Երեխայի տարբեր իրավունքների միջև չկա աստիճանակագություն, և բոլոր իրավունքները կոչված են ծառայելու երեխայի լավագույն շահին, որը բացարձակ արժեք է, իսկ դրանով չառաջնորդվելը երեխայի իրավունքների խախտում է։ Այս առումով խաղաղ հավաքին երեխաների մասնակցության հարցը դիտարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխաների լավագույն շահին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակը։

Ուսումնասիրված դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում բոլոր պատասխանատուների ուշադրությունը հրավիրել, որ՝

• պետության, հասարակության և յուրաքանչյուր չափահաս քաղաքացու պարտականությունն է զերծ պահել երեխաներին ցանկացած գործընթացի մեջ ներքաշվելուց՝ առանց վերջիններիս՝ գործընթացին մասնակցության նպատակի և դրա հնարավոր հետևանքների բավարար գիտակցման,

• երեխայի հավաքների ազատության իրավունքի իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Երեխայի իրավունքների իրացման անհրաժեշտ նախապայմաններն են՝ երեխայի տեղեկացված մասնակցության սկզբունքը, իր տարիքին և հասունությանը համապատասխան իրավունքների իրացումը, ծնողների և օրենքով երեխայի համար պատասխանատու անձանց կարևոր դերակատարությունն ու պատասխանատվությունն իր իրավունքներն իրականացնելիս երեխային ուղղություն տալու հարցում,

• դպրոցում գտնվող երեխաների համար պատասխանատու անձանց՝ տնօրենի և ուսուցչական կազմի, ինչպես նաև ոստիկանության ներկայացուցիչների գործողությունները պետք է բացարձակապես ուղղված լինեն երեխաների անվտանգությունն ապահովելուն. նրանք առաջնահերթ պատասխանատու են երեխաներին իրենց վստահած ծնողների առջև,

• միաժամանակ, խոսք չի կարող լինել բավարար տարիքային հասունություն և գիտակցված կամահայտնություն ցուցաբերած անչափահասների՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման մասին: Փոխարենը պետք է վերը նշված պայմանների իրացմամբ խրախուսել երեխաների կարծիքի ազատ արտահայտման բոլոր դրսևորումները։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին առավոտից Երեւանի Չեխովի անվան դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա էին  իրականացրել: Նրանք դժգոհ էին տնօրենի պաշտոնակատարի նշանակումից: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը ժամկետից շուտ ազատել է դպրոցի տնօրենի պաշտոնակատարին և նրա փոխարեն նշանակել տնօրենի ընտրությանը մասնակցած և չհաղթած անձի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1851 դիտում

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին