Բայդենը չի կարողանա օգնել Եվրոպային ռուսական գազից ու նավթից հրաժարման դեպքում. Politico

Ամերիկյան Politico թերթը պնդում է, որ ԵՄ-ի՝ ռուսական նավթից ու գազից կախվածության հարցը լինելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Եվրոպա այցի կենտրոնական թեման։

Բայդենը մարտի 24-ին է ուղևորվելու Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովին, իսկ մարտի 25-ին կմեկնի Լեհաստան, որտեղ հաջորդ օրը կհանդիպի նախագահ Անջեյ Դուդայի հետ։

Հրատարակությունը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, գրում է, որ Բայդենին այցի ընթացքում կուղեկցեն Պետդեպարտամենտի էներգետիկ անվտանգության հարցերով խորհրդական Ամոս Հոխշտեյնը, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի Էներգետիկ ռեսուրսների բյուրոյի անդամները։

Ջեռուցման հաջորդ սեզոնին ընդառաջ պահեստավորման մակարդակը վերականգնելու համար բավականաչափ բնական գազ ստանալը լուրջ մարտահրավեր է, թերթին ասել է ԵՄ էներգետիկայի ոլորտի անանուն պաշտոնյան:

Հրատարակության համաձայն՝ ԵՄ պաշտոնյաները պնդել են, որ Բայդենի վարչակազմն ավելացնի ԱՄՆ-ից էներգակիրների արտադրությունն ու արտահանումը։ Սակայն, ինչպես նշվեց, Վաշինգտոնը քիչ բան կարող է անել, քանի որ ԱՄՆ կառավարությունը չի վերահսկում երկրի նավթային հատվածը։

Ըստ հոդվածի՝ Բայդենը կանգնած է մեծ սահմանափակումների առջև, ու հայտնի չէ, թե ի՞նչ կարող է նա խոստանալ Եվրոպա կատարած ուղևորության ժամանակ:

Reuters գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ ԵՄ երկրներն աշխատում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի վրա, ինչպես նաև դիտարկում Մոսկվայի դեմ նավթային էմբարգո սահմանելու հնարավորությունը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է իրատեսական նման էմբարգոյի սահմանումը, և ի՞նչ միջոցներ է պատրաստ ձեռնարկել Ռուսաստանը այդ կապակցությամբ, ավելի վաղ ասել էր, որ ռուսական նավթի մատակարարումների էմբարգոն լրջորեն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը, նման որոշումը կհարվածի բոլորին։

Արևմտյան մի շարք երկրներ Ուկրաինայի պատճառով նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Ինչպես նախկինում հայտարարել էին Կրեմլում, արևմտյան պատժամիջոցները շատ լուրջ են, Ռուսաստանը նախապես էր պատրաստվել դրանց, դրանք պահանջում են գերատեսչությունների վերլուծություն և համակարգում՝ Ռուսաստանի Դաշնության շահերին համապատասխան պատասխան միջոցներ մշակելու համար։

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը երկարաժամկետ ռազմավարություն է Արևմուտքի համար, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Արեւմուտքի գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ Պուտինը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը փաստացիորեն չեն կատարել Ռուսաստանի հանդեպ իրենց պարտավորությունները՝ սառեցնելով նրա արժութային պահուստները։ Նա հավելել է, որ ընթացիկ իրադարձությունները կարևոր իրավիճակներ են փոխում թե՛ համաշխարհային քաղաքականության, թե՛ տնտեսության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1896 դիտում

Արդյո՞ք նախագահի պարտականությունն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով