Երևան
12 °C
Շաբաթ օրը սկսված և մինչ այս պահը շարունակվող ուժեղ քամու պատճառով Շիրակի մարզում հոսանքազրկված համայնքներ կան: Էլեկտրամատակարարումը վերականգնված չէ Արթիկ խոշորացված համայնքի Գեղանիստ և Սպանդարյան գյուղերում: Մեծ և փոքր Մանթաշների, ինչպես նաև Արևշատի խնդիրը կարգավորվել է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանն ու վստահեցրեց, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
«Բարձր լարման ենթակայանների մասին է խոսքը, երեկ քամու պատճառով հնարավոր չի եղել աշխատանքները կատարել, իսկ հիմա աշխատում են: Գյումրիից մասնագիտական խումբ է եկել, առավոտից այստեղ են»,- ասաց համայնքապետը:
Մուսայելյանում լույս ունեն, սակայն «Յուքոմ»-ի և «Բիլայն»-ի բաժանորդները զրկված են կապից: «Վիվասել»-ն աշխատում է թույլ հաճախականությամբ: Մեզ հետ զրույցում Մուսայելյանի վարչական ղեկավարը տեղեկացրեց, որ կապն անընդհատ անջատվում է, բուքը՝ դեռ շարունակվում: Գյուղում տեղ կա՝ ձյան շերտի բարձրությունը 4 մետրի է հասնում: Համայնքը գլխավոր մայրուղուն կապող ճանապարհն այս պահին փակ է:
Մուսայելյանում երեկ հացի խնդիր է առաջացել: Մեքենաները գյուղ չեն հասել, հոսանքն էլ չի եղել, որ տներում հաց թխեն: Ըստ վարչական ղեկավար Կարեն Վարդանյանի՝ այսօր հարցը կարգավորվել է:
«Գյուղերում միշտ էլ ունենում ենք ձմռան պաշար հավաքած: Մարդիկ տներում ալյուր էլ ունեն, այսօր թխել են: Սննդի այլ տեսակներ գյուղի 2 խանութներում կան»,- ասաց Վարդանյանը:
Շիրակի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն էլ տեղեկացրեց, որ ուժեղ քամին վնասել է Գոգհովիտ և Արփենի համայնքներում տեղադրված ֆոտովոլտային կայանները: Դրանք տեղադրած ընկերությունն այդ մասին արդեն տեղյակ է, պատասխանատուները պարտավորվել են վերականգնել:
Աշոցք խոշորացված համայնքում վնասվել են Թավշուտի դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում՝ մշակույթի տների տանիքները։ Վնասները թվով շատ են, սակայն, ըստ պատասխանատուի, գումարային առումով մեծ թվերի մասին չէ խոսքը:
«Խիստ նախնական հաշվարկով՝ 6-7 մլն դրամի սահմանում է վնասի չափը, հիմնականում Աշոցքում են վնասներ կրել»,- ասաց Անտոնյանը:
Բնակիչն իր խնդիրը կլուծի, համայնքը՝ իր: Բայց եթե անհատի կրած վնասի չափը մեծ է, համայնքն օգնության ձեռք կմեկնի:
«Օրինակ՝ Աղվորիկում տուն կա՝ տանիքը ամբողջությամբ քամին տարել է, Թորոսգյուղում էլ նման տուն ունենք: Թավշուտում մեծ անասնագոմի տանիքի կեսն է քամին տարել: Բայց եթե 5-10 թիթեղի մասին է խոսքը, բնակիչն իր միջոցներով կվերականգնի»,- մանրամասնեց մարզպետարանի պատասխանատուն:
Նշենք, որ ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու, հետևանքների մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ ձևավորված են աշխատանքային խմբեր։ Առաջիկայում տեղական հանձնաժողովները կամբողջացնեն ուսումնասիրությունները, վնասների չափերը վերջնական կճշգրտվեն։
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ՝ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT