Երևան
12 °C
Այսօր՝ մարտի 18-ին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, փոխնախարար Արփինե Սարգսյանի, Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի և միջազգային գործընկերների հետ միասին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ տեղադրվել է տեսահսկման համակարգ, այն բաղկացած է շուրջ 400 տեսախցիկներից։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քրեակատարողական ծառայությունը:
Տեսահսկման համակարգի տեղադրման նպատակն է ապահովել քրեակատարողական հիմնարկի թափանցիկ աշխատանքը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, հատկապես՝ Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար։
«Մենք այսօր այս տեսախցիկների օգնությամբ կարողանալու ենք վերացնել ապօրինությունները, ինչն էլ իր հերթին բերելու է մարդու իրավունքների պաշտպանության։ Քրեակատարողական հիմնարկներում այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ կուտակվել են՝ թմրամիջոցների շրջանառություն, խաղամոլություն, ճնշումներ, ազատազրկվածների նկատմամբ ոտնձգություններ, այդ բոլոր երևույթների դեմ պայքարն այսօր մենք միասին գործարկում ենք այս համակարգի ներդրմամբ։ Սա բարեփոխումների միայն մի մասն է, և ինչպես ասվել է՝ զրո հանդուրժողականություն է լինելու ոչ միայն քրեական ենթամշակույթի, այլև՝ ցանկացած ապօրինության նկատմամբ»,- ընդգծել է նախարարը։
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր խոսքում նշել է․ «Եվրոպական միությունը ճանաչում է վերջին տարիներին քրեակատարողական համակարգը բարեփոխելու՝ դրանց թափանցիկությունը և համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին ապահովելու նպատակով ներդրված Հայաստանի ջանքերը։ ԵՄ-ը հայտնում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման և պետական կառույցների նկատմամբ հանրային վստահության ձևավորման գործում Հայաստանին աջակցելու հանձնառությունը»։
Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում անդրադառնալով բարեփոխումներին, ընդգծել է, որ այս համակարգի գործարկումը պարզապես տեսահսկման համակարգերի ներդրում չէ, այն գաղափարապես ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, քրեակատարողական համակարգի թափանցիկ և հաշվետու կառավարմանը:
«Միջազգային գործընկերների և նաև նախարարության արձանագրումն է, որ մենք ունենք բացթողումներ՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Կարող են լինել միջանձնային բռնության, հնարավոր խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումներ, ուստի բնական է, որ այս ամենի համար առաջնային պատասխանատուն՝ քրեակատարողական հիմնարկը, պետք է արձանագրի և համապատասխան քայլեր իրականացնի։
Բացի այն հանգամանքից, որ մենք պաշտպանում ենք ազատությունից զրկված անձին, սա թույլ է տալիս, որ հասկանանք՝ ինչպիսի՞ վարքագիծ է նա դրսևորում ՔԿՀ-ում, որովհետև ի վերջո գտնվելով այստեղ, նա պետք է դրսևորի իրավահպատակ վարագիծ և կատարի հիմնարկի օրինական պահանջները։ Ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնին օպերատիվ կառավարման կենտրոնը նաև հնարավորություն կտա վերհանել ոլորտային խնդիրները ու ապահովել դրանց հասցեագրումը»։
Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, և արձանագրել, որ այս տեսախցիկների առակայությունը հնարավորություն է տալիս վերահսկել թե՛ ազատությունից զրկված անձանց, թե՛ ծառայողներին, և իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում օրենքը խախտած անձը պատասխանատվության կենթարկվի։
Առաջիկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը ևս կունենա արդի տեսահսկման համակարգ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը, ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT