Երևան
12 °C
Քաղցկեղ ունեցող անձանց հիվանդությունների մասին տեղեկատվության հավաքումն արդեն մի քանի օր է՝ թղթաբանության գործընթացը շրջանցում է: Այժմ չարորակ գոյացություն ունեցող անձանց մասին տեղեկատվությունը զետեղվում է «Արմեդ» էլեկտրոնային համակարգի համապատասխան՝ Քաղցկեղի ռեգիստոր պատուհանում:
ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիճակագրության և կլինիկական հետազոտությունների ղեկավար Արևիկ Ստեփանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանեց՝ նման համակարգ ստեղծելու նպատակներից է նաև խուսափել անճշգրտություններից: Երբ ժամանակին այդ հիվանդությամբ անձանց տվյալները հավաքվում էին թղթային տարբերակով, ճշգրտություն չէր ապահովվում, և որոշ դեպքերում չէին կարողանում հասկանալ, թե ո՞ր հիվանդանոցում և ի՞նչ բուժումներ է ստացել հիվանդը:
«Ժամանակին մատյանների, թղթերի միջոցով էր լրացվում այդ տեղեկատվությունը: Նախկինում պոլիկլինիկայի աշխատակիցները իրենց մոտ հաշվառված ու քաղցկեղ ունեցող անձի մասին տեղեկատվությունը մեզ մոտից էին գալիս և վերցնում թղթի տեսքով: Երբեմն լինում էր այնպես, որ հիվանդը թերապևտին այցելում էր, սակայն ուռուցքաբանին՝ ոչ: Երբեմն կորցնում էին այդ թղթերը, երբեմն բժշկի ձեռագիրն էր անհասկանալի լինում, ու այդպիսով ճշգրտություն հնարավոր չէր լինում ապահովել: Սա արդեն ամբողջական վիճակագրություն է արտացոլում հիվանդի մասին: Համակարգում որևէ սխալ թույլ տալ հնարավոր չի լինի»,- ասաց Ստեփանյանը:
Այժմ, երբ հիվանդը որևէ գանգատ ունենա, և պարզվի, որ նա հիվանդ է քաղցկեղով, ապա այդ հիվանդության վերաբերյալ իր առողջական վիճակի մասին բոլոր տվյալները՝ առողջության առաջին օղակից սկսած, որտեղ նա հաշվառված է, լրացվում են «Արմեդ»-ում: Համակարգը հասանելի է ուռուցքաբաններին և պացիենտներին:
Չարորակ գոյացություն ունեցող անձի հիվանդության հետ կապված տվյալներին բժիշկը ծանոթանում է հետևյալ կերպ. մուտք է գործում համակարգ, բացում է հիվանդի այցերի կառավարում բաժինը և տեսնում, թե որքան այց է նա ունեցել: Այնուհետև բժշկական տվյալներ բաժնում բացում է զննում բաժինն ու մուտք գործում Քաղցկեղի ռեգիստոր պատուհանը:
«Այդտեղ արդեն նշված է, թե անձի մոտ քաղցկեղը ե՞րբ է հայտնաբերվել, ի՞նչ հանգամանքներով, որտե՞ղ է գտնվում չարորակ գոյացությունը, ո՞ր փուլում է հիվանդությունը: Կարևոր է, որ բժիշկը հնարավորություն ունի փուլավորումն ավելացնել. եթե հիվանդը մեկ ամիս առաջ եկել է, ու ինչ-որ փուլում է գտնվել, արդեն հաջորդ այցի ժամանակ որևէ փոփոխություն է եղել, բժիշկը կարողանում է նշել, թե որ փուլից որն է փոխվել և որքան ժամանակում»,- գործընթացը բացատրում է Ստեփանյանը:
Այնուհետև բաժիններ կան հիվանդության բուժման եղանակների, բուժման սկզբի ու ավարտի, ինչպես նաև կարգավիճակի հետ կապված: Բժիշկը քաղցկեղի ռեգիստոր բաժնում նաև նշում է՝ ինչ բարդություններ են լինում բուժման ընթացքում, ինչ թերապիա է անցնում հիվանդը: Տեղեկատվություն կա նաև գենետիկ հետազոտության տվյալների վերաբերյալ:
Քաղցկեղի ռեգիստորն ազատում է հիվանդին թղթերով լի կապոցով մի հաստատությունից մյուսը գնալուց, դրանք վնասելուց կամ կորցնելուց: Անգամ, եթե հիվանդը որոշի փոխել իր բժշկին, ստիպված չի լինի նորից հետազոտությունների փուլ անցնել: Նրա հիվանդության մասին ամբողջ տեղեկատվությունը, միևնույն է, համակարգում հասանելի է լինելու:
«Սա հնարավորություն է տալիս նաև առողջապահական առաջնային օղակին ավելի զգոն վերահսկել, թե իրենց մոտ հաշվառված անձը, որը ունի քաղցկեղ, արդյոք անցնո՞ւմ է անհրաժեշտ հետազոտությունները: Այսինքն, երբ հիվանդը գնա պոլիկլինիկա, հաջորդ այցին բուժաշխատողը կկարողանա տեսնել՝ ե՞րբ է եղել նրա վերջին այցելությունը, արդյոք հիվանդը հետևողակա՞ն է իր առողջության նկատմամբ, թե՞ ոչ: Եթե չարորակ նոյագոյացություն ախտորոշումից հետո հետևողական չլինի, բժշկին կարող է հետաքրքրվել նրանով»,- ասաց մասնագետը:
Մինչ էլեկտրոնային համակարգի անցնելը, Ստեփանյանը շեշտում է, որ նախկինում շատ էին ինֆորմացիա կորցնում հիվանդների մասին, չէին կարողանում վերահսկել հիվանդի բուժումը: Այս կերպ ամեն բան կարգավորվում է ու հեշտացվում: Բժիշկների համար այս ծրագրից օգտվելը որևէ բարդություն չի առաջացնում, քանի որ «Արմեդ»-ից նրանք մի քանի տարի է՝ օգտվել գիտեն: Այս համակարգում է լրացվում նաև կորոնավիրուսային հիվանդության և դրա դեմ պատվաստումային գործընթացը: Նախատեսվում է, որ շուտով այնտեղ կզետեղվեն անձանց բժշկական ամբողջ պատմության մասին տվյալները:
Ինչպիսի՞ն է եղել և մինչ օրս ընթանում քաղցկեղային իրավիճակը մեր երկրում
Վերջին տարվա տվյալներով՝ Հայաստանում հայտնաբերված չարորակ նոյագոյացությունների դեպքերը եղել են՝ 2017 թվականին՝ 8389 դեպք, 2018-ին՝ 8447, 2019-ին՝ 7908, 2020-ին 6934 դեպք:
2020 թվականին մի փոքր նվազումը մասնագետները կապում են կորոնավիրուսի հետևանքով քիչ այցելությունների հետ: Քաղցկեղը հիմնականում հանդիպում է 50 տարեկանից բարձր անձանց մոտ: Երիտասարդ տարիքում դեպքերն ավելի քիչ են արձանագրվում:
Արևիկ Ստեփանյանի խոսքով՝ մեզ մոտ այդ հիվանդությունը հայտնաբերվում է ավելի ուշ՝ 3-4-րդ փուլերում, սակայն հույս ունեն էլեկտրոնային համակարգի միջոցով դրա վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը:
Քաղցկեղից մահացությունը սիրտ անոթային հիվանդություններից հետո երկրորդ տեղում է մեր երկրում: 2017 թվականին դրանից մահացել է 5550 անձ, 2018-ին՝ 5199, 2019-ին՝ 5134, 2020-ին՝ 5369:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT