Երևան
12 °C
Այսօր Շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ կայացել է կլոր-սեղան քննարկում Արարատյան դաշտում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Քննարկմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը, Արմավիրի և Արարատի մարզպետարանների ներկայացուցիչներ, Հովտաշեն համայնքի ղեկավարը, շահագրգիռ գերատեսչությունների և խնդրի լուծմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ։
Քննարկվել են թռչունների աղտոտման հիմնական հիպոթեզները:
Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ներկայացրել է 2020-2021 թվականին իրականացված աշխատանքները և ստացված արդյունքները։ Ներկայացվել են թռչունների փետուրների լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց աղտոտման պատճառ են հանդիսանում նավթամթերքները, մասնավորապես՝ մեքենաների յուղերը:
Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, «Bird Links» հասարակական կազմակերպության տնօրեն Կարեն Աղաբաբյանը ներկայացրել է նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և մի շարք այլ կազմակերպությունների ու կամավորների հետ համատեղ վերջին տարիներին իրականացված աշխատանքների և արագիլների աղտոտման պատճառների ուսումնասիրությունների արդյունքները:
Ըստ այդ ուսումնասիրությունների առկա են բավականաչափ փաստական տվյալներ ու ապացույցներ, որոնք թույլ են տալիս խիստ նախնական գնահատական հնչեցնել, որ աղտոտման հիմնական աղբյուրը ձեռնարկությունների թափոնների և նաև ձկնաբուծարանների գործունեության ու թափոնների սխալ կառավարման, այդ թվում ձկնաբուծարաններում գոյացող օրգանական, կենդանական թափոնների՝ քաղաքային աղբավայրերում սխալ տեղադրման արդյունք է։
Ուսումնասիրությունների արդյունքներ է ներկայացրել նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։
Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ բազմաթիվ գրություններով դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով հնարավորության դեպքում իրականացնել ուսումնասիրություններ ու դիտարկումներ Արմավիրի և Արարատի մարզերում առկա ձկնաբուծարաններում աղբի տեղափոխման համար պահանջվող պայմանագրերի առկայության և դրանց տեղափոխման գործընթացի կազմակերպման ուղղությամբ:
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը գործընկերներին խնդրել է գործել առավել համակարգված, համադրել առկա բոլոր փաստերը և ջանքեր գործադրել՝ թռչունների աղտոտման նոր դեպքերը կանխելու և տարածաշրջանի էկոլոգիական խնդրին վերջնական լուծում գտնելու նպատակով։
Նախարարի տեղակալը անդրադարձել է խիստ վարչարարության կիրառման անհրաժեշտությանը, որով հնարավոր կլինի կարգավորել ձկնաբուծարանների կողմից աղբավայրերում ձկնամթերքի թափոնների ճիշտ տեղադրման ու կառավարման խնդիրը։
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը կարևորել է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը բնության պահպանության գործին։Աննա Մազմանյանը կարևորել է հատկապես խնդրին առնչվող համայնքներում էկոլոգիական կրթության համակարգի կատարելագործումը և բնակիչների շրջանում իրազեկման աշխատանքների պատշաճ իրականացումը։
Ամփոփելով քննարկումը, մասնակիցները հույս են հայտնել, որ հաջորդ հանդիպմանը կունենան առավել տեսանելի արդյունքներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT