Մահվան ելքով ավտոտրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել Երևանում և մարզերում. հարուցվել են քրեական գործեր

Մահվան ելքով ավտոտրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել Երևանում և մարզերում, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն:

Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, որի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):

Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 12-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, հիշյալ փողոցում բախվել է «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի՝ երկու ավտոմեքենա, որի հետևանքով մեկ անձ մահացել է, իսկ 4-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 12-ին՝ ժամը 21:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Սեբաստիա և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել խոշոր ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է մեկ անձ:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում էլ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս) հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու նպատակով:

Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 13-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, տղամարդն իր «Ֆորդ Ֆյուժն» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել քաղաքացու, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում էլ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս) հարուցվել է քրեական գործ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 150-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ:

Ըստ նախնական տվյալների՝ 2022թ. մարտի 13-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հիշյալ հատվածում միմյանց են բախվել «Օպել Վեկտրա» (վարորդը՝ 34-ամյա պայմանագրային զինծառայող) և «ԴԱՖ» մակնիշի (վարորդը՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել և մեքենայում գտնվող՝ 1981թ. ծնված պայմանագրային զինծառայողը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի վարորդը և մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Տպել
653 դիտում

««Եվրատեսիլի» 8 հազար դրամ արժողությամբ տոմսը վերավաճառում են 30-50 հազար դրամով». քաղաքացիներն ահազանգում են

ԱԱ-2022. A խմբի հանդիպումներն ավարտվեցին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը․ հաստատվել է հաստիքացուցակը

Շքեղ համերգ, լեփ-լեցուն դահլիճ, պայթող ծափեր, անվերջանալի «բրավոներ». աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը Գյումրիում

Ոսկեհասկ գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվել

ՀՀ-ում այլազգիները սպասարկման ոլորտում շփվում են իրենց լեզվով, տեղի բնակչությունը դժգոհում է. ինչ է ասում «Լեզվի» օրենքը

2021-22թթ. 1 մլրդ 300 մլն դրամ է հատկացվել 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժման համար

Ռոման Ամոյանը նշանակվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն

ՀՀ վարչապետը նոր օգնական ունի․ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

90-ականներին կար մեծ սպասում. դեկտեմբերին ամանորյա ինչ ներկայացումներ կլինեն Երևանի թատրոններում

Տիգրան Արզաքանցյանը սով է կանխատեսում. նա կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ հայտնաբերել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Պայթյուն Նոր Խարբերդի տներից մեկում․ կա տուժած

Աննա Հակոբյանն այցելել է Դվինի հնավայր, Ֆրանկոֆոնիայի այգի և Նոր Կյանքի լորաբուծարան (լուսանկարներ)

Երբ դաշինքները ստեղծվում են հատուկ ընտրությունների համար, նման վերջաբան են ունենում. Թարվերդյանը՝ ԱԺ ընդդիմության մասին

66 տարի առաջ այս օրն իր առաջին քայլն արեց Հանրային հեռուստաընկերությունը․ ՀՀ նախագահը ուղերձ է հղել

Հայ-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը. Ռիքեր

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը 3 պատգամավորի՝ մանդատները վայր դնելու դիմումների վերաբերյալ

Հայաստանը ձգտում է խաղաղության և բարի դրացիական հարաբերությունների հաստատման իր բոլոր հարևանների հետ․ ՀՀ նախագահ

Տեսչական մարմինների աշխատանքի որակի արդյունավետության բարձրացումը ՀՀ վարչապետի աշխատակազմի համար առաջնահերթություն է

ՀՀ վարչապետին զեկուցվել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքի մասին

Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը դատավարական օրենսդրության կատարելագործման գործում

Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց կատարած ապօրինություններ․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ մահացած պտղով, մի քանի անգամ սրտի կանգ է գրանցվել․ «Շենգավիթ» ԲԿ-ի պարզաբանումը

Աննա Հակոբյանն այցելել է Արարատի մարզ (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի եղբոր՝ Արմեն Փաշինյանի վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

BUGGY-ն՝ պայծառ գաղափարի խորհրդանիշ․ Գյումրու ՏՏԿ-ի ինժեներական դպրոցի սաները մեքենա են ստեղծել (լուսանկարներ)

Բագրատաշենով և Գոգավանով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները կիրականացվեն նաև Երևանում

ԶՈՒ ԳՇ պետը նախաձեռնել է զորամիավորումների, միավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ

Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը (տեսանյութ)

Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական անվանումների օգտագործումը իրավաբանորեն արդարացված է. Մարուքյան

Հայաստանին փոխանցված 13 մարմինն անճանաչելի է, նույնականացման գործընթացը սկսվել է. ՔԿ

Ընդունված է գործընկերներին ֆուտբոլ դիտելու հրավեր ուղարկելը. ԱԺ նախագահի խոսնակը՝ Ալեն Սիմոնյանի Կատար մեկնելու մասին

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը

Նիկոլ Փաշինյանի՝ վրաերթի ենթարկված եղբոր վիճակը լավ է. նա լուրջ վնասվածքներ չի ստացել

Դեկտեմբերի 3-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

ԱԺ խորհրդարանականները քննարկել են «Կենսաբանական և տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ նախագիծը

Ջրի սակագինը մոտ 9 դրամով կբարձրանա. մինչև 2024 թվականը կսուբսիդավորի կառավարությունը