«Ոչինչ չվերցնել, վերցնողը կպատժվի Աստծուց». Գյումրիում առաջին անգամ բացվել է Վազգեն Ստեփանյանի անհատական ցուցահանդեսը

Չատոյենց Վզո. նրան գյումրեցին այսպես էր ճանաչում: Իր նկարների նման խոր և միաժամանակ երեխայի նման պարզ:

«Ոչինչ չվերցնել, վերցնողը կպատժվի Աստծու կողմից»: Նման գրություն էր արվեստագետ գյումրեցին փակցրել արվեստանոցի իր դռանը՝ ի տես ու ի պատգամ ներսուդուրս անողի:

Գյումրիում այսօր բացվեց նկարիչ Վազգեն Ստեփանյանի անհատական ցուցահանդեսը:

IMG_20220312_151027.jpg (3.08 MB)IMG_20220312_150313.jpg (3.34 MB)IMG_20220312_150153.jpg (3.59 MB)

Քաղաքը ներսից ներկայացնող, հոգին ու շունչը ճշմարտացի հաղորդող, մարդասեր ու բացառիկ հումորի տեր էր Չատոյենց Վզոն, որը երբեք իր հարազատ քաղաքում անհատական ցուցահանդես չի ունեցել:

Մեկ ցուցահանդես 2014-ին է կազմակերպվել Բեռլինում: Դրանից հետո որևէ տեղ դրանք չեն ներկայացվել:

«Հենց այս հանգամանքով պայմանավորված էլ՝ այսօրվա ցուցահանդեսը Գյումրու համար իրադարձություն է: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Վազգեն Ստեփանյանը ներողամիտ կլինի մեր նկատմամբ, որովհետև հանդգնել ենք իր արվեստանոցից վերցնել և Գյումրու համայնքապետարանի ցուցասրահ տեղափոխել աշխատանքները»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Գյումրու համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

IMG_20220312_151022.jpg (3.26 MB)IMG_20220312_150254.jpg (3.45 MB)

«Սիրում էր գիշերը նկարել: Ասում էր՝ գիշերային լռությունը թույլ է տալիս, որ մնամ միայն ես՝ իմ կտավն ու վրձինը: Ամբողջ գիշեր նկարում էր: Գնում էր կեսգիշերին՝ ժամը 12-ին, ու առավոտյան էր վերջացնում, տուն գալիս: Ես աշխատանքի էի լինում, չէինք հանդիպում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հիշողությունների գիրկն է ընկնում նկարչի այրին՝ տիկին Ռուզանը:

Ցուցահանդեսին ներկա արվեստագետներն ու մտավորականներն այսօր հիշեցին ու իրենց վրձնի և մտքի ընկերոջից՝ Չատոյենց Վզոյի խոսքերից շատ մեջբերումներ արեցին: Մի անգամ, երբ նրան առաջարկել են մասնակցել «Տարվա մարդ» մրցանակաբաշխությանը, ծիծաղելով պատասխանել է. «Ես Ռուզանի մարդն եմ»:

IMG_20220312_153517.jpg (3.67 MB)

Արվեստագիտության թեկնածու Արաքս Մարգարյանն ասում է՝ Վազգեն Ստեփանյանի նկարներում մոգական ուժ ու կախարդանք կա: «Ես նրա ստեղծագործություններում տեսնում եմ լռություն: Այսօր արվեստը շատ է աղմկոտ: Նա նրբերանգների նկարիչ էր, առաջին հայացքից գույները հասարակ են թվում, բայց հետզհետե նա իր աշխարհ է քեզ տանում: Նա ցույց է տվել Գյումրու վիրավոր, բայց չհանձնվող ոգին, չկոտրվող հոգին: Վառ անհատականություն էր»,- ասաց Մարգարյանը:

Արվեստագետի հարյուրավոր նկարներն այս պահին գտնվում են նրա արվեստանոցում՝ կիսախոնավ և էլեկտրականությունից զուրկ միջավայրում: Տանիքից անընդհատ հող է թափվում դրանց վրա, տիկին Ռուզանը որքան կարողանում, պահպանում է ամուսնու ժառանգությունը:

Մեզ հետ զրույցում նշում է՝ երբեք որևէ մեկին այդ հարցի լուծման համար չի դիմել, շատերը չգիտեին էլ, որ այդքան նկարներ ունի Վզոն: Հիմա արդեն իմացան:

«Ասում են՝ պահե՞լ եք այսքան նկարը: Բա ինչ պիտի անեի, իհարկե, պահելու էի»,- ժպտում է տիկին Ռուզանը:

IMG_20220312_153639.jpg (2.77 MB)IMG_20220312_153635.jpg (3.59 MB)IMG_20220312_153612 (1).jpg (3.54 MB)IMG_20220312_150921.jpg (3.23 MB)IMG_20220312_150323.jpg (3.23 MB)

Ցուցահանդեսի շրջանակներում նաև պատկերագիրք է հրապարակվել՝ «Գյումրեցի նկարիչներ» տարբերանշանով: Սա, ըստ համայնքապետարանի մշակույթի բաժնի պետի, կարևոր նախաձեռնություն է:

«Նպատակ կա այս նախաձեռնությունը դարձնել ավանդական, պարբերաբար տպագրել նման պատկերագրքեր, վերջում ունենալ երիտասարդ և ավագ սերնդի 12 նկարիչների աշխատանքների տարեգիրք, որպեսզի կարողանանք Գյումրի ժամանող հյուրերին նվիրել արվեստ՝ փաստելով, թե ինչո՞ւ ենք համարվում արվեստի մայրաքաղաք»,- ասաց Լիլիթ Թովմասյանն ու շնորհակալություն հայտնեց այն արվեստագետներին, որոնք իրեն ու քաղաքին կարողանում են ժամանակին ու տեղին մշակութային հուշումներով օգնել: Այսօրվա համար շնորհակալ է Արաքս Մարգարյանին և Ժակլին Սարգսյանին:

«Հենց իրենք հուշեցին, որ Գյումրին Վազգեն Ստեփանյանի նկատմամբ պարտավորություն ունի, և մենք պարտավոր ենք այդ բացը լրացնել»,- անկեղծացավ Թովմասյանը:

Արվեստասերի համար Վազգեն Ստեփանյանի ցուցահանդեսը բաց կլինի երկու ամիս, մուտքը ազատ է:

IMG_20220312_151211.jpg (3.40 MB)IMG_20220312_150329.jpg (4.50 MB)IMG_20220312_152555.jpg (2.72 MB)IMG_20220312_152615.jpg (3.33 MB)IMG_20220312_151007.jpg (3.09 MB)IMG_20220312_152101.jpg (3.74 MB)IMG_20220312_152525.jpg (3.23 MB)

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34732 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին