Գրականության առաջամարտիկներից եղավ Ալվարդ Պետրոսյանը. ՀՀ ԿԳՄՍՆ-ը վշտակցություն է հայտնում Ալվարդ Պետրոսյանի ընտանիքին

11/03/2022 schedule15:40

60-70-ական թվականները, հետո նաև 80-ականներն արվեստի բոլոր ոլորտների համար բեղուն տարիներ էին, որոնք երևան բերեցին վառ անհատականություններ։ Նրանցից էր Ալվարդ Պետրոսյանը՝ հայ գրապատմական ընթացքի դեմքերից մեկը:

Այս մասին ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ տարածած ցավակցական ուղերձում:

«Քչերին է երբևէ հաջողվել երիտասարդ հասակում այնպիսի հաջողություն գրանցել, որպիսին Ալվարդ Պետրոսյանը: Ընդամենը տասնյոթ տարեկանում նրա գործերը տպագրվում էին «Բագին» ամսագրում: Տիպիկ հայկականությամբ ընդգծված պետրոսյանական կերպարը չէր լինի, եթե չլիներ նրա ազգային ծագումը, չլինեին հենց այն հայրն ու մայրը, որոնք սերում էին Կարնո և Սյունյաց աշխարհներից:

Սկսած 70-ականների վերջերից՝ ընթերցողի սեղանին դրվեցին նրա «Երկրի պապերը» (Երևան, 1977 թ.), «Թռչնականչ» (Երևան, 1981 թ.), «Ես մի ծառ եմ ծիրանի» (Երևան, 1984 թ.), «Ապրելու օրենքը» (Երևան, 1989 թ.), «Բանաստեղծություններ» (Երևան, 2003 թ.), «Խմբերգերի ժամանակը» (Երևան, 2008 թ.), «Ապրելու զրո ժամ» (Երևան, 2012 թ.), «Հիշիր» (Երևան, 2016 թ.) գրքերը։

Գրողական-մասնագիտական շրջանակում մեծ ընդունելություն է գտել հատկապես «Ես մի ծառ եմ ծիրանի» վիպակը, որն Ալվարդ Պետրոսյանին մեծ հայտնիություն է բերել:

Ինչպես որ կա ազգային կինո, այնպես էլ կա ազգային գրականություն, որի առաջամարտիկներից եղավ Ալվարդ Պետրոսյանը՝ Համո Սահյանի նկատած «հող ջան»-ով, ծիրանի ծառով, երկրի պապերով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ալվարդ Պետրոսյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և ընթերցողներին»,- նշված է ցավակցական ուղերձում:

Նշենք, որ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մարտի 12-ին՝ ժամը 12:30-ին, նույն տեղում, հուղարկավորությունը՝ ժամը 13-ին՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ Ալվարդ Պետրոսյանի մահվան մասին հայտնի դարձավ երեկ: Նա 75 տարեկան էր: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Պետրոսյանի մահը վրա է հասել երկարատև ծանր հիվանդության պատճառով:

Տպել
668 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց