Երևան
12 °C
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից հետո Ռուսաստանի և Արեւմուտքի միջև սկսվեց պատժամիջոցային պատերազմ: Դրանք տարածվեցին տնտեսության բազմաթիվ առանցքային ճյուղերի վրա: Այս ամենի ֆոնին էլ ռուսական ռուբլին սկսեց գահավիժել:
Վերջին օրերին հայկական դրամը ևս սկսել է արժեզրկվել մյուս հիմնական արտարժույթների՝ դոլարի, եվրոյի, բրիտանական ֆունտի նկատմամբ։ Եթե մեկ շաբաթ առաջ բանկերից ամերիկյան մեկ դոլարը կարելի էր ձեռք բերել 485 դրամով, ապա այսօր այն արժե ավելի քան 510 դրամ։
Տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ռուբլու արժեզրկմանը և դրան հետևող խնդիրներին, նկատում է՝ ռիսկերը միայն Հայաստանում չեն, գրեթե ողջ աշխարհն է նույն կարգավիճակում հայտնվել:
«Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ն ԵԱՏՄ երկիր է, և կապերը մեծ են Ռուսաստանի հետ՝ ռիսկերը ավելի մեծ են: Մեր այն քաղաքացիները, որոնք ապրում են ՌԴ-ում կամ աշխատում են այնտեղ, եկամուտը ուղարկում են Հայաստան, ունենալու են ֆինանսական խնդիրներ, քանի որ ռուբլու արժեզրկման հետ կապված ռուսական տրանսֆերները նվազում են: Բացի դրանից, Ռուսաստանում կլինեն աշխատատեղերի կրճատումներ, ինչը կրկին վատ կանդրադառնա մեր քաղաքացիների վրա: Մենք տեսանք, որ դրամը նույնպես արժեզրկվեց դոլարի նկատմամբ, սակայն այս ամենի մեջ դրական կողմերն էլ պետք է նկատենք»,- կարծում է նա:
Տնտեսագետը, խոսելով իր իսկ նշած դրական կողմերի մասին, նշում է՝ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Ռուսաստանի համար արտարժույթի հետ կապված փոխանցումների հարցում. «Նաև կարող է ձևավորվել նոր բիզնես միջավայր: Մենք կարող ենք շահել ներմուծման և արտահանման ծավալների աճի հաշվին: Ռուսական մի շարք ընկերություններ գրանցվում են ՀՀ-ում, բյուջեի մասով եկամուտների աճ կլինի: Դրական ազդեցություն կլինի նաև հանրային սննդի, զբոսաշրջության և այլ ոլորտների դեպքում: Բացասական կողմերը պետք է հակակշռել դրականով»:
Սողոմոնյանի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակը Հայաստանը պետք է ճիշտ օգտագործի, փորձի դրական օգուտներ քաղել: «Պետք է օգուտներ քաղել ու դրանք հասցնել մաքսիմումի: Այո, բացասական է դրամի արժեզրկման գործընթացը, սակայն կարծես թե կայունացման փուլ ենք մտնում: Դրամ-դոլար փոխարժեքի տարբերությունը նվազում է: 520 դրամը որպես վաճառքի գին, հուսով եմ, չի գերազանցի: Իսկ հետագա զարգացումները կախված են պատերազմական գործողություններից և սանկցիաներից, որոնք կիրառում է Եվրոպան, չնայած հիմնական ճնշումներն արդեն անցյալում են: Ապագայի ռիսկերը, որոնք նոր են ի հայտ գալու, ավելի հաղթահարելի են լինելու: Հիմա պետք է կենտրոնանալ դրական էֆեկտների վրա»,- ասում է Սողոմոնյանը:
Հարցին՝ ի՞նչ շեմի վրա կկանգնի ռուբլի-դրամ փոխարժեքը, զրուցակիցը նշում է. «Ամեն բան կախված է պատերազմական գործողությունների ընթացքից: Սակայն եթե գործողությունները մոտ ժամանակներում ավարտվեն, կարծում եմ՝ 500-510-ի շրջանակում»:
Դիտարկմանը, որ ՀՀ-ում մի շարք քաղաքացիներ աշխատում են այլ երկրներում գործող ընկերությունների հետ և իրենց աշխատավարձը ստանում այլ երկրներից, հարցին՝ ինչպիսի՞ խնդիրների առջև կարող են կանգնել մեր հայրենակիցները փոխարժեքների տատանման և սանկցիաների ֆոնին, տնտեսագետը նկատում է. «Գործատուները պետք է այնպիսի վճարահաշվարկային համակարգերով վճարումները կատարեն, որոնցով խնդիրներ չեն առաջանան: Պետք է ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ճկունություն ցուցաբերել և ընտրել ապահով տարբերակ, խուսափել ռուսական վճարահաշվարկային համակարգերից, ինչը, կարծում եմ, ժամանակավոր է»:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT