Դատախազության օգնությամբ վերականգնվել է նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամակալի խախտված գույքային իրավունքները

07/03/2022 schedule13:56

ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքներով պարզվել է, որ նշված կազմակերպության շահառուի կողմից, ով 2020թ. ընթացքում տուն-ինտերնատից չի բացակայել, նույն թվականին կատարվել են անշարժ գույքի գործարքներ:

Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնվել է ուսումնասիրություն:

Արդյունքում՝ դատախազի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում և ուղարկվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու հանձնարարությամբ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ կատարված ուսումնասիրությամբ, ինչպես նաև նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Գ. Դ.-ն 2016թ. ապրիլի 15-ին ճանաչվել է անգործունակ և նույն թվականին ընդունվել «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: 2016թ. օգոստոսի 22-ից Գ. Դ.-ն հանդիսացել է կազմակերպության խնամարկյալը: Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ «Խնամակալության և հոգաբարձության կարիք ունեցող և համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նման այլ հաստատություններում գտնվող կամ, տեղավորված քաղաքացիների խնամակալներն ու հոգաբարձուներն այդ հաստատություններն են»:

Պարզվել է, սակայն, որ Օձուն համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը, ուսումնասիրելով Գ. Դ.-ի հորեղբոր դիմումը և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016թ. Գ.Դ.-ին անգործունակ ճանաչելու մասին վճիռը, ինչպես նաև վերջինիս հոգեբուժարանում գտնվելու հանգամանքը, 2020թ. փետրվարի 27-ի եզրակացությամբ հորեղբորը ճանաչել է Գ. Դ.-ի խնամակալը: Այսինքն անտեսվել է այն հանգամանքը, որ Գ.Դ.-ն 2016թ.  օգոստոսի 22-ից գտնվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում, և օրենքով սահմանված կարգով նրա խնամակալը հանդիսացել է տվյալ կազմակերպությունը, հետևաբար նրա իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը հանդիսացել է բացառապես տվյալ կազմակերպության իրավասությունը:

Հետագայում Օձուն համայնքի ղեկավար Ա. Տիտանյանը տվել է նաև համաձայնություն՝ հորեղբոր կողմից Գ. Դ.-ի գույքն օտարելու վերաբերյալ, ինչի իրավասությամբ Օձուն համայնքի ղեկավարն օրենքով օժտված չի եղել:

Այս ամենի արդյունքում Գ. Դ.-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերն օտարվել են:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցների արդյունքում վերջինիս պատկանող անշարժ գույքերը՝ Լոռու մարզի Արևածագ գյուղում գտնվող տան 1/2 բաժնեմասն ամբողջությամբ, նույն համայնքում գտնվող 3 վարելահողերը դրանք ձեռք բերողների կողմից ինքնակամ նվիրատվության պայմանագրով վերադարձվել են Գ.Դ.-ին, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառվել նրա անվամբ:

Միաժամանակ, գնահատականներ են տրվել նաև համայնքի ղեկավար Ա. Տիտանյանի գործողություններին: Նրա արարքը քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի տիրույթում և հաշվի առնելով, որ Գ. Դ.-ի բոլոր անշարժ գույքերը հետ են վերադարձվել նրան, վերականգնվել է ենթադրյալ հանցանքի կատարման պահին առկա իրադրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ համայնքի ղեկավարի կողմից կատարված միջին ծանրության հանցանքն իրադրության փոփոխման հետևանքով դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճել և նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Տպել
514 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)