Կրթական ոլորտն առնչվում է հասարակության բոլոր խմբերին, հաճախ ԿԳՄՍՆ նախագծերին քաղաքական երանգ են տալիս. Ժաննա Անդրեասյան

Եթե կարողանանք բոլոր թիրախներն օգտագործել, ապա Հայաստանում կունենանք կրթության որակի էական ու շեշտակի աճ: Կրթության զարգացման պետական ծրագիրը մինչև 2030 թվականը սահմանում է կրթության ոլորտի մեր անելիքները:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում շեշտեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա հետ ամբողջական զրույցը՝ ստորև.

- Տիկին Անդրեասյան, անընդհատ խոսում եք կրթության բացերից և մշակում զարգացման տարբեր ծրագրեր: Արդեն ավարտվել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման ծրագրի հանրային քննարկումը: Այս ամենի արդյունքում ի՞նչ տեսակի փոփոխություններ ենք ունենալու, առարկայական արդյունքը ո՞րն է լինելու:

- Այս նախագիծը սահմանում է մեր անելիքները: Մենք ունենք հստակ թիրախներ, որոնք սահմանվել են դեռ ամռանը՝ Կառավարության և Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրով: Դրանք դրվում են պետական բյուջեում, միջնաժամկետ ծախսային ծրագրերում և իրականացվում մեր գործընկերների հետ համագործակցության միջոցով: Կրթության զարգացմանն ուղղված ծրագրերը մեր ամենօրյա անելիքներն են, եթե կարողանանք այդ բոլոր թիրախներն օգտագործել, ապա կունենանք կրթության որակի ու հասանելիության էական ու շեշտակի աճ: Կրթական ոլորտի փոփոխությունները միշտ երկարաժամկետ փոփոխություններ են: Դպրոցներում երեխաները նոր ծրագրով սահմանված փոփոխությունները պետք է սովորեն մեկ ցիկլով, որպեսզի հասկանանք՝ այդ ծրագրերը արդյունավե՞տ են, թե՞ ոչ: Բոլորս պետք է համբերությամբ զինվենք ու հասկանանք, որ այդ փոփոխությունները նույնիսկ ուշացած են:

- Յուրաքանչյուր նոր նախագծի հետ նոր փոփոխություններ ու ռազմավարություններ են մշակվում, որոնք իրենց տրամաբանական ավարտին կարծես թե չեն հասնում: Հասարակական նման սուր արձագանքների և քննադատությունների պատճառը, Ձեր կարծիքով, ո՞րն է, կրթության պատասխանատուների մեղավորությունն այստեղ կա՞:

- Ես շատ կարևորում եմ, որ մեր յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ հնչեն տարբեր կարծիքներ, դրանք կլինեն՝ դրական, թե բացասական: Դա նշանակում է, որ այն, ինչ մենք ձեռնարկում ենք, մարդկանց համար կարևոր է, ու մարդիկ անտարբեր չեն: Քննարկումները լավագույն միջոցն են, որ մենք կարողանանք գտնել այն արդյունավետ ճանապարհը, որով ուզում ենք իրականացնել որոշակի աշխատանք: Սակայն երբեմն լինում են ուղղորդված թիրախավորումներ: Նման դեպքեր եղել են, օրինակ, կրթական չափորոշիչների քննարկման ժամանակ, երբ ակնհայտ սուտ տեղեկատվություն էր տարածվում, որը մինչ այսօր էլ շարունակվում է: Կան որոշ թեմաներ, որոնք շատ զգայուն են, ու կարող ենք տեսնել՝ պարբերաբար ինչպես են դաշտ նետվում իրականության հետ կապ չունեցող դիտարկումներ: Օրինակ՝ ազգային արժեքների հետ կապված տեսակետները:

Այս բոլորը մենք հասկանում ենք, որ մանիպուլացիոն հնարքներ են: Դրանք գալիս են նրանից, որ մեր ոլորտը շատ մեծ է ու առնչվում է հասարակության գրեթե բոլոր խմբերին, ու դա է նաև պատճառը, որ մեր ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները քաղաքական նշանակություն են ձեռք բերում և դառնում քաղաքական քննադատության թիրախավորման տրամաբանության մեջ ինչ-որ կետ: Կարծում եմ՝ այս պարագայում մենք պետք է շարունակենք հետևողական պայքար տանել ապատեղեկատվության դեմ կրթության միջոցով:

- Ռազմավարության ծրագրով նախատեսված է նաև հարևան երկրների լեզուների դասավանդման ներդրում կրթական համակարգում: Արդյոք սա վերաբերո՞ւմ է միայն բուհերին, թե՞ նաև դպրոցներում երեխաները կարող են ընտրել այս լեզուներից մեկը: Այս դեպքում պարզապես ընտրությո՞ւն է դրվելու օտար լեզուների մեջ, թե՞ պարտադիր է լինելու ուսուցումը:

- Տարածաշրջանային լեզուների իմացության խնդիրն ակտուալ է կրթական բոլոր մակարդակների համար: Օրինակ՝ դպրոցների դեպքում մենք պարտավոր ենք մեր կրթական չափորոշիչում այնպես անել, որ 12-ամյա կրթության ավարտին դպրոցն ավարտողը ունենա հստակ պատկերացում մեր երկրի շահերի, տարածաշրջանում մեր երկրի դիրքի, մեր առջև կանգնած մարտահրավերների ու երկրի առաջ գնալու ճանապարհների մասին: Այս արդյունքին հասնելու համար պետք է երեխաներին գիտելիք տալ տարածաշրջանի մասին: Դա պետք է լինի ոչ միայն պատմական, այսինքն, թե ինչ պատմական ճանապարհ ենք անցել, այլ նաև ներկային առնչվող ու ապագային միտված գիտելիք ձեռք բերի: Սա նույնիսկ ուշացած նախաձեռնություն է: Օրինակ՝ չենք կարող մեր հարաբերությունները զարգացնել Վրաստանի հետ, եթե մեր երկրում վրացերեն իմացող մարդկանց թիվը չի հասնում մի քանի տասնյակի, իսկ մասնագետների թիվն էլ ավելի քիչ է:

Դպրոցներում այս ծրագիրը պատկերացնում ենք որպես երրորդ լեզու, բայց պարտադիր ուսուցման ներդրում չի լինելու: Կլինի պիլոտային ծրագրի տեսքով: Պետք է ստեղծենք առարկայական չափորոշիչ, որով կկարողանանք կազմակերպել լեզուների ուսուցումը: Հետո կհստակեցնենք այն դպրոցները, որտեղ հնարավոր կլինի գտնել համապատասխան մասնագետներ, որոնք տվյալ առարկան կկարողանան դասավանդել: Պետք է ուսումնասիրել դպրոցի ու սովորողի պատրաստակամությունը:

- ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ-ի զարգացման ծրագրում նշվում է, որ ավագ դպրոցում ուսումնական կրեդիտների ներդրում պետք է լինի՝ հեռանկարով, որ դրանք կկարողանան փոխանցվել քոլեջների և բուհերի կրթական ծրագրեր: Ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել, արդյոք սրանով կրկնուսույցներին դիմելո՞ւն է վերջ դրվում, ե՞րբ է այն սկսելու գործել:

- Կրեդիտային համակարգի նախագիծը ներկայացված է հանրային քննարկման, հիմա լրամշակում ենք: Նախատեսում ենք, որ եկող տարվանից կփորձարկենք, ու առաջին հերթին ներգրաված կլինեն բուհերի ենթակայությամբ գործող ավագ դպրոցները: Ինչպես նաև սա փորձնական փուլով մտածում ենք ներդրել Տավուշի մարզի ավագ դասարաններում, որպեսզի նոր չափորոշչի տրամաբանության մեջ կարողանանք փորձարկել: Սրա նպատակն է, որ ավագ դպրոցներում երեխաների սովորելու գործընթացը լինի արդյունավետ: Արդեն բուհ գնալիս կրեդիտները հաշվի կառնվեն նրա ուսումնառության ընթացքում: Պետք է լինի պայմանագիր հաստատությունների մեջ: Եթե ավագ դպրոցում երեխան ուսումնասիրել է գրաբար, ապա հետո, եթե ընդունվի բանասիրության ֆակուլտետ, ապա բուհը կհաշվի, որ նա ունի այդ կրեդիտները, ու ուսանողի դասաժամերը կկրճատվեն այդ առարկայից:

Բարձրագույն կրթության նոր օրենքի ընդունումից հետո կրեդիտային համակարգը հաշվի կառնվի նաև բուհ ընդունվելիս: Իսկ կրկնուսույցներին վերջ կտրվի, երբ որ մեր դպրոցը լինի արդյունավետ, ու կարիք չի լինի գնալ մասնավոր դասերի: Ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք հաջողել մեր չափորոշիչային փոփոխությունները, ապա կրկնուսույցների այս չափ տարածվածություն չի լինի, բայց միևնույն ժամանակ դա մարդու իրավունքն է՝ գնալ ու ոչ ֆորմալ ճանապարհով կրթություն ձեռք բերել։ Պետք է դպրոցը տա անհրաժեշտ գիտելիքն ու կարողությունը, որը անհրաժեշտ կլինի բուհ ընդունվելու համար։

- Այս տարի ե՞րբ է մեկնարկելու կամավոր ատեստավորման գործընթացը, ո՞ր առարկաների ուսուցիչներն են մասնակցելու: Հաշվի առնելով անցած տարվա փորձը՝ հնարավո՞ր է՝ մշակվեն ուղեցույցներ կամ թեստ նմուշ օրինակներ, տրվեն ուսուցիչներին:

- Նախատեսվում է, որ այս տարի կկարողանան մասնակցել 5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները: Պլանավորել ենք, որ 5000 ուսուցիչ կմասնակցի, և նրանց մեծ մասը կունենա դրական արդյունք, որպեսզի անցում կատարի վարձատրության նոր համակարգի։ Նախատեսել ենք, որ պետք է փոխվի նաև ուսուցիչների դրույքաչափը․ կամավոր ատեստավորում անցած ուսուցչի նվազագույն՝ 108 հազար դրամի դրյուքաչափը կդառնա 200 հազար, որի վրա կկիրառվի 30-50 տոկոս հավելավճարը։

Երեկ հանրային քննարկման ենք դրել կամավոր ատեստավորման նոր կարգի նախագիծը, որով կկազմակերպենք գործընթացը։ Պլանավորում ենք, որ թվային հարթակ կունենանք, որպեսզի ուսուցիչները կարողանան այդպես էլ դիմել, արդյունքների բողոքարկման ու արդյունքների մասին տեղեկանան։ Նախորդ տարվա փորձի հիման վրա կարևորել ենք թեստերի, ժամանակի ու տևողության հետ կապված բոլոր դիտարկումները։

Մերի Խաչատրյան

Տպել
3498 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է