Երևան
12 °C
Ուկրաինայի Էներգոդար քաղաքի Զապորոժիե ԱԷԿ-ի ուսումնական շենքում հրդեհ է բռնկվել: Ըստ ուկրաինական կողմի պնդումների՝ պատճառը հրթիռային հարվածներն են ռուսական ուժերի կողմից էլեկտրոկայանի ուղղությամբ:
Կրակն արդեն մարվել է, զոհեր և վիրավորներ չկան։
Այս մասին ասվում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տելեգրամ-ալիքի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ժամը 05:55-ին Էներգոդար քաղաքի Զապորոժիե ԱԷԿ-ի ուսումնական շենքում հրդեհը բռնկվել է 2000 քմ տարածքում:
Ահազանգը ստանալուց հետո Էներգոդար քաղաքի Զապորոժիե ԱԷԿ-ի հնգհարկանի ուսումնական շենքում հետախուզություն իրականացնելուց հետո պարզվել է, որ այրվում են երրորդ, չորրորդ և հինգերորդ հարկերը:
Ավելի վաղ Ուկրաինայի լրատվամիջոցները հայտնել էին, որ մարտի 4-ի ուշ գիշերը ռուսական ուժերը մտել են Զապորոժիեի ատոմակայանի առաջին էներգաբլոկ։
Այս էներգաբլոկը ցանցին միացել է մեկ շաբաթ առաջ, իսկ մի քանի օր առաջ՝ անցել պլանային վերանորոգման վիճակի։
Ավելի վաղ Զապորոժիեի ատոմակայանի ներկայացուցիչը տեսաուղերձ էր տեսագրել, որում հայտարարել էր, որ Ռուսաստանը կրակում է ատոմակայանի ուղղությամբ: Այս հայտարարությունից քիչ անց հայտնի դարձավ, որ այրվում է Զապորոժիեի ԱԷԿ-ը։
Նախագահ Զելենսկին արձագանքել է ԱԷԿ-ի վրա հարձակմանը և կոչ արել Եվրոպային ու աշխարհին արթնանալ և զգուշացրել ատոմակայանի պայթյունի դեպքում աղետալի հետևանքների մասին։
«Եվրոպան պետք է արթնանա. այրվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը, հենց հիմա ռուսական տանկերը կրակում են միջուկային բլոկների վրա, դրանք ջերմային պատկերներով հագեցած տանկեր են, այսինքն՝ գիտեն, թե որտեղ են կրակում, պատրաստվում էին դրա համար»,- ընդգծել է Զելենսկին։
Նա հիշեցրել է Չեռնոբիլի աղետի մասին և հավելել, որ Ռուսաստանը «ցանկանում է կրկնել դա և արդեն իսկ անցել է գործի»:
«Այնտեղ 6 էներգաբլոկ կա, հիշենք, որ Չեռնոբիլում մեկ էներգաբլոկ էր պայթել միայն»,- ընդգծել է Զելենսկին:
Նա ասել է, որ արդեն խոսել է Ուկրաինայի գործընկերների հետ։ «Ես արդեն խոսել եմ Շառլ Միշելի, Շոլցի հետ, խոսել եմ Դուդայի հետ, խոսել եմ նախագահ Բայդենի հետ: Մենք կապվել ենք ՄԱԳԱՏԷ-ի նախագահ Գրոսիի հետ, ինչպես նաև՝ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնի հետ: Մենք բոլորին զգուշացնում ենք: Բացի Ռուսաստանից՝ չի եղել այլ պետություն, որը երբևէ կրակել է միջուկային էներգաբլոկների վրա: Սա առաջին դեպքն է մարդկության պատմության մե»,- ընդգծել է Զելենսկին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT