Երևանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրգործով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ (տեսանյութ, լուսանկարներ)

2022թ. մարտի 2-ին՝ ժամը 18:50-ին, Երևանի Արարատյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ:

Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ Արարատյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2022թ. մարտի 2-ին՝ ժամը 18:50-ին, հիշյալ ընկերության անվտանգության պետը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և տեղեկացրել, որ ընկերության աշխատակիցներից մեկը ոչ սթափ վիճակում հարվածել է անվտանգության աշխատակիցներից մեկին, ապա վնասել է վարչական շենքի մուտքի դուռը և նռնակը ձեռքին սպառնում է ինքնասպան լինել:

Նույն օրը՝ ժամը 20:05-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի ոսկորների փակ կոտրվածք և դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արարատյան փողոցում:

Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ընկերության աշխատակիցն իր մոտ ապօրինի պահվող «Ֆ1» տեսակի նռնակով ներս է մտել ընկերության տարածք, այնուհետև վիճաբանել է աշխատակիցներից մեկի հետ, որից հետո կոտրելով ընկերության գրասենյակի մուտքի դուռը և բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի հողմապակին՝ սպառնացել է իրեն պայթեցնել: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս իր ձեռքի նռնակը նետել է տարածքից դուրս, որը պայթել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկ հատ մետաղյա պնդօղակ՝ իր մետաղյա ելուստով, ինչպես նաև ընկերության տարածքից դուրս մոտ 50 սմ տրամագծով պայթյունի կոնաձև օջախ: Հարցաքննվել են ընկերության մի խումբ աշխատակիցներ:

Նույն օրը հիշյալ ընկերության՝ 32-ամյա աշխատակիցը ձերբակալվել է»:

1646309585,3719.jpeg (486 KB)1646309530,1793.jpeg (554 KB)1646309638,8956.jpeg (567 KB)1646309692,7765.jpeg (508 KB)1646309742,4978.jpeg (610 KB)1646309793,075.jpeg (799 KB)1646309959,9764.jpeg (736 KB)1646310010,617.jpeg (689 KB)

Տպել
1053 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)