Ավելացել է կալորիականության գործակիցը. Կառավարությունն անդրադարձավ գազի գնի փոփոխությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ բնական գազի սակագնի փոփոխության հարցին:

«Տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ: Դեռևս նախորդ տարվանից ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է, այսինքն՝ ավելացել: Ըստ էության՝ ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խորանարդ մետր գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել»,- ասաց Փաշինյանը: 

Նա նշեց, որ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 ԱՄՆ դոլարի։ Այս իրավիճակում, ըստ վարչապետի, գազի շուկայի նկատմամբ զգայությունն ավելանում է։

«Մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ ՀՀ գազի գինը 1000 խմ-ի համար 165 դոլար գինը պահպանելու համար։ Այստեղ ավելացել է պարզապես կալորիականության գործակից, որը շուրջ 100 հազար սոցիալապես անապահով ընտանիքի համար չի հաշվարկվում, բացի այդ, մենք որոշակի փոխհատուցում ենք տալիս սահմանամերձ գյուղերի մեր բնակիչներին»,-հայտնեց վարչապետը:
 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ կալորիականության խնդիրը եղել է դեռ 2013 թվականից: Արդեն իսկ եղել է կալորիայով ճշգրտման բանաձև:
 
«Քանի որ կային կուտակված բազմաթիվ խնդիրներ «Գազպրոմ» ընկերության հետ, այդ կալորիայի ճշգրտման բանաձևն անընդհատ հետաձգվել է: Իր տրամաբանական հանգուցալուծմանն է հասել արդեն 2022 թվականին, որովհետև Կառավարության հետ բոլոր կնճռոտ հարցերի հետ կապված աշխատանքներն ավարտին ենք հասցնում: Լուծվում է առաջիկա 10 տարիների համար 165 դոլար սահմանին գազի գինը պահպանելու խնդիրը: Արդեն իսկ տրամաբանական է, որ սակագները հաշվարկվեն կալորիայի ճշգրտմամբ, որովհետև այդ հարցը միշտ հետաձգվում էր»,- ասաց Գարեգին Բաղրամյանը: 
 
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ավելացրեց՝ անապահով խավը որևէ սակագնային փոփոխություն չի ունենա:
 
«Խոսքը վերաբերում է թե՛ ջրին, թե՛ հոսանքին, թե՛ գազին, անկախ էներգակիրների ռեկորդային աճից, արտարժույթի հանգամանքներից: Այսինքն՝ 2022 թվականին անապահով խավը սակագնային որևէ փոփոխություն չի զգալու: Իսկ սահմանամերձերի մասով կա զեղչային բյուջետավորված միջոցառում: Միջինում 50 տոկոսով զեղչված են լինելու սակագները»,- ասաց Գրիգորյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1274 դիտում

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի