Ռուսաստանի համար փակ երկինք և նավթի լրացուցիչ արդյունահանում. հիմնական կետերը՝ ՌԴ-ին ուղղված Բայդենի ուղերձից

ԱՄՆ իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, Վաշինգտոնը և նրա դաշնակիցները անհրաժեշտության դեպքում կարող են նավթի լրացուցիչ ծավալներ բաց թողնել ռազմավարական պաշարներից, իսկ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծում՝ «հետաքննելու ռուս օլիգարխների հանցագործությունները»:

Այս ամենի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև՝ հանդես գալով Միության վիճակի ամենամյա ուղերձով։

Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ «Ամերիկան ուկրաինացիների կողքին է», բայց, միևնույն ժամանակ, կրկնել է, որ ԱՄՆ զինուժը «չի ներգրավվի Ուկրաինայում ռուսական ուժերի հետ հակամարտության մեջ»։

Ներկայացնում ենք ամերիկացի առաջնորդի հիմնական կարևոր հայտարարությունները։

Երկինքը փակելու մասին

ԱՄՆ իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. «Ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին՝ փակելով ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար: Հնարավոր չի լինի թռիչք, վայրէջք կամ տարանցում կատարել ռուսական ինքնաթիռներով մեր օդային տարածքում»,- ասել է նա։

Նավթի մասին

Վաշինգտոնը և նրա դաշնակիցները անհրաժեշտության դեպքում կարող են նավթի լրացուցիչ ծավալներ բաց թողնել ռազմավարական պաշարներից։ «Այսօր ես կարող եմ հայտարարել, որ ԱՄՆ-ը 30 այլ երկրների հետ միասին գործողություններ է ձեռնարկել՝ 60 միլիոն բարել նավթ արտանետելու ամբողջ աշխարհի պաշարներից: Ամերիկան այս հարցում առաջատար դեր կխաղա»,- հայտարարել է Բայդենը:

«Ռուս օլիգարխների հանցագործությունների մասին»

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծում՝ հետաքննելու ռուս օլիգարխների «հանցագործությունները»։

«Այսօր ես ասում եմ ռուս օլիգարխներին և կոռումպացված առաջնորդներին, որոնք միլիոնավոր դոլարներ են ստացել իշխանություններից, բավակա՛ն է, արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է հավաքում՝ ռուս օլիգարխների հանցագործությունները հետաքննելու համար»: Այս ուղղությամբ ԱՄՆ-ը նաև մտադիր է միավորել ուժերը եվրոպացի դաշնակիցների հետ՝ խլելու «ապօրինի ձեռք բերած հարստությունը»՝ զբոսանավերը, շքեղ բնակարանները, մասնավոր ինքնաթիռները»,- նշել է նա։

Ուկրաինային աջակցության մասին

ԱՄՆ-ն «ուկրաինացիների կողքին է» և հիացած է նրանց «անվախությամբ»։ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և բոլոր ուկրաինացիները բառացիորեն ուրախացնում են աշխարհը իրենց անվախությամբ, քաջությամբ և վճռականությամբ»: Այնուամենայնիվ, ըստ նախագահի, ԱՄՆ-ի զինուժը «չի պատրաստվում հակամարտություն սկսել Ուկրաինայում ռուսական ուժերի հետ», այլ գնալու է Եվրոպա՝ «պաշտպանելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի ավելի հեռուն գնալ դեպի Արևմուտք»:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին

Բայդենի հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգները «իր դաշնակիցների հետ կիրառում է հզոր տնտեսական պատժամիջոցներ»՝ կտրելով ռուսական խոշորագույն բանկերին միջազգային ֆինանսական համակարգից, իբր «զրկելով Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկին ռուբլու պաշտպանության հնարավորությունից», թողնելով Ռուսաստանին նաև տեխնոլոգիաների հասանելիությունից դուրս, որը կծառայի նրա տնտեսական հնարավորությունները սպառելուն և տարիներ շարունակ թուլացնելու նրա զինված ուժերը:

Բացի այդ, իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու ամերիկյան բիզնեսին և ամերիկացի սպառողներին այդ պատժամիջոցների հնարավոր ազդեցությունից։

Միասնության մասին

Ըստ Բայդենի՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները «թուլացնում են Ռուսաստանին և մնացած աշխարհն ավելի ուժեղ են դարձնում»։

«Մենք տեսնում ենք երկրների առաջնորդների միասնությունը՝ ավելի միասնական Եվրոպան և ավելի միասնական Արևմուտքը»,- եզրափակել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2262 դիտում

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը