Երևան
12 °C
Թվում էր, թե 21-րդ դարում աշխարհն ավելի կայուն ու համակարգված պիտի լիներ, սակայն յուրաքանչյուր տարի մոլորակի տարբեր հատվածներում այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք այն դարձնում են առավել անկառավարելի:
Ինչպես բոլոր ժամանակներում, այսօրվա սերունդը նույնպես շարունակում է ականատեսը լինել և անցնել պատերազմների միջով՝ դառնալով դրա հետևանքների կրողն ու զոհը:
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արմեն Մարությանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով մեր օրերի երիտասարդությանը, նշեց, որ այս ժամանակների սերունդը նախ և առաջ տարբերվում է իր ունեցած արժեքներով և աշխարհայացքով:
«Ամեն ժամանակ ունի իր լավն ու վատը: Մենք ասում էինք, թե մենք շատ բան տեսանք, բայց կարծես այս սերունդն ամեն ինչ տեսավ ու անցավ դրա միջով: Վատ պայմաններում մեծացան: Տեսան պատերազմներ»,- ասաց Մարությանը:
Ժամանակը փոխվում է ու թելադրում իր արժեքները, շեշտում է դերասանը: Այսօրվա երիտասարդությունը կարողանում է արտահայտել իր վերաբերմունքը կատարվող իրադարձությունների ու դրանց հետևանքների վերաբերյալ: Ըստ նրա՝ լուռ ու վախկոտ չի, այլ ավելի ուժեղ ու երբեք չնահանջող:
«Այս սերունդը գիտելիքի պակաս չունի: Ամեն ինչ շատ արագ ու լավ է ընկալում: Այսօրվա երիտասարդները տեղյակ են, թե աշխարհում ինչ է կատարվում ու ակտիվ հետևում են դրանց: Դա նպաստում է, որ իրենց միտքն ավելի զարգանա: Իրենք ուրիշ արժեքներով են դաստիրակված: Գիտեն իրենց իրավունքներն ու կարողանում են պաշտպանել դրանք»,- ասաց նա:
Մարությանը նշեց՝ իր կյանքի ընթացքում երիտասարդների հետ շփվելով՝ տեսել է, թե ինչպես է աշխարհում կատարվող ցանկացած իրադարձություն իր ազդեցությունը թողնում նրանց վրա: 44-օրյա արցախյան պատերազմի օրինակն էլ բերելով՝ դերասանը ընդգծեց՝ այս սերունդը նաև ավելի հայրենասեր է, պայքարող իր հայրենիքի համար:
«Շփվել եմ թե՛ պայծառ երիտասարդների հետ, թե՛ ոչ այդքան դրականների: Իրենց տեսակով իրենք տարբեր են լինում, բայց զգում ես, թե ով ինչպես է ընկալում շուրջը կատարվող իրադարձությունը: Ով ցանկություն ունի, անկախ ամեն ինչից, կարողանում է հասնել իր նպատակներին ու հաջողություններին»,- շեշտեց վաստակավոր արտիստը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT