Երևանի կենտրոնում գնդակահարվեց 8 քաղաքացի, զոհվեց երկու ոստիկան. Մարտի 1-ից 14 տարի անց

2008-ի նախագահական ընտրություններ. Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը

2007-ի աշնանը երկարատև քաղաքական լռությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն։ 2007-ի հոկտեմբերի 26-ի հանրահավաքում էլ ՀՀ առաջին նախագահը հայտարարեց փետրվարի 19-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու մասին:

լևոն.jpg (70 KB) 

2008 թ. նախագահական ընտրություններն ուղղորդվեցին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կատարվող լցոնումներով, բռնություններով, հազարավոր կեղծ անձնագրերով և գոյություն չունեցող ընտրողների ձայնը յուրացնելով, ինչն էլ ապահովեց Սերժ Սարգսյանի «հաղթանակը»:

սերժ.jpg (54 KB)

Փետրվարի 19-ին հանրապետությունում կայացան նախագահական ընտրություններ։ Ողջ օրվա ընթացքում Տեր-Պետրոսյանի շտաբից ահազանգում էին զանգվածային կեղծիքների, խախտումների ու օրինազանցությունների մասին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն՝ ընտրություններում «հաղթել էր» Սերժ Սարգսյանը՝ 52,83 տոկոս ձայներով։ Երկրորդ տեղում Լևոն Տեր-Պետրոսյանն էր՝ 21,5 տոկոսով, իսկ երրորդ տեղում ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էր՝ 17,7 տոկոս ձայներով։

2008.jpg (281 KB)

Ինչից հետո Տեր-Պետրոսյանը հայտարարեց ընտրության արդյունքները չճանաչելու մասին։ Ընտրությունների հաջորդ օրը նա հանրահավաք հրավիրեց Մատենադարանին հարող տարածքում։

Մարտի 1. հարյուրավոր վիրավորներ, 10 զոհ

ԿԸՀ-ի հայտարարությունից հետո օրեր շարունակ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք նախագահի թեկնածու, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն էին, պահանջում էին վերահաշվարկել քվեները։

14 տարի առաջ այս օրը՝ լուսադեմին, ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացավ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան:

10672159_0_11_1600_1016_1920x0_80_0_0_a3621a45a1fd326adf9eaff303b4faf0.jpg (284 KB)

20303_MHM35190_M.jpg (55 KB)

Իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրություն, դիմեցին ապօրինի քայլերի, այդ թվում՝ մամուլի նկատմամբ:

Մարտի 1-ի զոհերն են․

Գոռ Քլոյան. մահացել է մարտի 1-ին բեկորային վնասվածքներից։ Նրա մարմնից հանել են մետաղի կտորներ։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ մահվան պատճառը «Չերյոմուխա» պայթուցիկի հասցված վնասվածքներն են։

Տիգրան Խաչատրյան. մահացել է մարտի 1-ին, գանգուղեղային բաց-կույր վնասվածքից։ Գանգի խոռոչից հանվել է օտար մարմին՝ մետաղի կտոր։ Մահվան պատճառն է դարձել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցը։

Արմեն Ֆարմանյան. մահացել է գանգուղեղային բաց-կույր վնասվածքից, գանգից հանվել է օտար մարմին։ Պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառն է «Չերյոմուխա» տեսակի պայթուցիկը։

Հովհաննես Հովհաննիսյան. մահացել է հրազենային վնասվածքից Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի կամրջի վերին մասում։

Համլետ Թադևոսյան. ոստիկանության զորքերի կապիտան։ Հրազենային բազմաբեկորային վնավածքների՝ նռնակի պայթյունի հետևանքով վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել մարտի 1-ի երեկոյան՝ 21:18-ին, կլինիկական մահ է տարել մարտի 2-ին՝ 03:30: Հետմահու ստացել է մայորի կոչում։

Գրիգոր Գևորգյան. մահացել է ժ. 21.30-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում, դիպուկահարի կրակոցից:

Սամվել Հարությունյան. մահացու վիրավորվել է Մաշտոցի գետնանցումի վրա, «ԱԿՍ» տեսակի ավտոմատի կրակոցից։

Զաքար Հովհաննիսյան. զոհվել է մարտի 2-ին՝ ժ. 01.30-ին, Մաշտոցի շուկայի դիմաց, «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից:XQPD2FOMbi4j880qksKk.jpeg (61 KB)

Լևոն Տեր-Պետրոսյանը ոստիկաններով շրջապատված հրապարակում է մնում մի քանի ժամ, ապա նրա ձեռքերը ոլորելով՝ նստեցնում են մեքենան ու տանում իր առանձնատուն։ Տեր-Պետրոսյանին արգելում են այնտեղից դուրս գալ:

Մարտի 1-ի զոհերի մեղավորները մինչ օրս այդպես էլ չեն պատժվել

Մարտի 1-ի 10 զոհերի համար այդպես էլ մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Մարտի 1-2 իրադարձությունները քննող փաստահավաք խումբ ստեղծվեց՝ ներառելով ներկայացուցիչներ նաև ընդդիմությունից։ Իրադարձությունների վերաբերյալ որոշ բացահայտումներ արվեցին, խումբը զեկույցներով հանդես եկավ, իսկ մեկ տարի հետո Սերժ Սարգսյանի կարգադրությամբ լուծարվեց։

Փաստահավաք խումբն այդ ընթացքում հրապարակեց մարտիմեկյան իրադարձությունների հինգ զեկույց։ Դրանցում անդրադարձ էր կատարվում զոհերի մահվան հանգամանքներին, դիպուկահարի առկայությանը, բանակի ներգրավվածությանը: 

Մամուլում ավելի ուշ հայտնվեց մի հույժ գաղտնի հրամանագիր, որն ապացուցում էր, որ մինչ Երևանում արտակարգ դրության սահմանումը՝ զինված ուժերի ողջ անձնակազմը բերվել էր զորանոցային վիճակի, ձևավորվել էր զինվորական կառավարման ապօրինի մարմին։ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի 0038 գաղտնի հրաման կոչվող այդ փաստաթղթով պաշտպանության նախարարության սպաները զինվել էին նաև տաբելային զենքերով։ Սա տեղի էր ունեցել Տեր-Պետրոսյանի կազմակերպած խաղաղ հավաքների երրորդ օրը, երբ դեռ որևէ խոսք չկար արտակարգ դրություն հաստատելու մասին։ 

Տեր-Պետրոսյանի՝ ընդհատակ անցած աջակիցները կա՛մ հանձնվեցին իրավապահներին, կա՛մ հայտնաբերվեցին ու կալանավորվեցին։

Տասը մարդու մահվան պատճառ դարձած Մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 14 տարի անց զոհերի հարազատները դեռ բացահայտման են սպասում: 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո հարուցված ու տասը տարի սառեցված գործը նոր թափ ստացավ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին՝ Թավշյա հեղափոխությունից հետո։ 2018-ի հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՔԾ-ի «ամենակարևոր գործերից մեկը Մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է»։ Հաջորդ ամսվանից սկսվեցին մեղադրանքներ առաջադրվել ու հայտարարվեցին նոր բացահայտումների մասին։

2019-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի 11-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձի ընթացքում հայտարարեց՝ որպես ՀՀ ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում 2008-ի մարտի 1-ի բոլոր զոհերից. «2008 թվականի Մարտի 1-ն այդ օրը առավոտյան ծագած երեւույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում էր»,- ընդգծել էր Փաշինյանը:

Մարտի 1-ի գործով հարցաքննվեցին Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վարդան Օսկանյանը, Սիլվա Համբարձումյանը և այլք:

2019-ի փետրվարին ՀՔԾ-ն հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Սեյրան Օհանյանը մեղադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար, Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար, Արմեն Գևորգյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Սակայն 2 տարի անց գործը մտավ փակուղի: Մարտի 1-ի դեպքերից 13 տարի անց ՀՀ Սահմանադրական դատարանը 2021-ի մարտի 25-ին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով մեղադրվում էր Ռոբերտ Քոչարյանը, ճանաչեց հակասահմանադրական:

195261.jpg (50 KB)

2021-ի ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին արդարեցրեց սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Ի հիշատակ Մարտի 1-ի

2011 թվականին մայրաքաղաքի լրագրողական ակումբներից մեկում տեղի ունեցավ հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի շնորհանդեսը: Փաստավավերագրական այս ֆիլմը պատմում է 2008 թվականի նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ինչպես նաեւ ընտրություններին հաջորդած մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին:

2020 թվականին էլ Երևանի ավագանին հավանություն տվեց Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի՝ Երևանում տեղադրմանը: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում: Հարթաքանդակը բրոնզի եւ քարի համադրությամբ հուշարձան է: Հեղինակն է քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ալբերտ Վարդանյանը, սակայն մինչ օրս քանդակը դեռևս չի տեղադրվել մայրաքաղաքում:

2.JPG (69 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41996 դիտում

«Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան

Կարևոր լուր վարորդական իրավունքից զրկված անձանց համար. վարչապետն առաջարկ է արել

ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի հիմնանորոգված մանկապարտեզ, չգործող մշակույթի կենտրոն

Երևանի Փարպեցի փողոցում խուլիգանության համար կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն. նրան ձերբակալել են

Տաշիրում Պապիկյանի գլխավորությամբ անցկացվող քարոզարշավը խոչընդոտելու փորձ է արվել․ կա 10 ձերբակալված

Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր․ FIP

Խմել չկա․ ինչ առաջարկ կարվի վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին․ վարչապետը մանրամասնել է․ տեսանյութ

Շարունակելու ենք բարեփոխումները կրթության ոլորտում, ոչ մի երեխա անգրագետ չպիտի մեծանա․ Ռուբինյան․ տեսանյութ

Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար․ ԱԳ փոխնախարար

Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել

Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ

ՀՀ-ն այսօր միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ․ մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է

«Պարոն Փաշինյան, սենց ամուր ոտքերի վրա կանգնեք», «Ավստրալիայից եկել եմ, 7 շաբաթ մնամ, որ ընտրեմ»․ քաղաքացիներ

Մեղրին վերածվել է համաշխարհային կենտրոնի, աշխարհի ղեկավարներն հարցնում են՝ ոնց մասնակցեն TRIPP-ին․ վարչապետ

Պարոն վարչապետ, ծանոթ մարդ կա․ Փաշինյանը պատահական հանդիպեց դստերը․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրև, տեղ-տեղ կարկուտ կտեղա

Պրոսպեկտում մի փոքր փոս լիներ, 63 հոգի սելֆի կաներ․ Փաշինյանը հիացած է Երևանի նոր բակերով․ տեսանյութ

Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ

Քննարկվել է The James Madison Institute-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները

Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Նոր տրոլեյբուսները Հանրապետության հրապարակում են․ տեսանյութ

Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան

Մեր կառուցած դղյակները․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ տեսանյութ

Եռագլուխի պատկերը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևան-Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվել է

Այսօրվա մեր երթուղին․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քարոզարշավի օրակարգը․ տեսանյութ

Պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը․ ԿԳՄՍ նախարար

Էս ովքեր են եկել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ստեփանավանում տուն է այրվել

Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ

Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան

Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza

Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում

Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ

29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ

Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ

Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել