Մոտ 140 զոհ, 300-ից ավելի վիրավոր, ավերված ենթակառուցվածքներ, գրավված ատոմակայան. ռուս-ուկրաինական հակամարտության 1 օրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ամփոփելով ռազմական գործողությունների առաջին օրը, հայտնել է, որ մեկ օրում Ուկրաինայի 137 քաղաքացի է զոհվել, 316-ը՝ վիրավորվել:

«Ուկրաինական բանակը, սահմանապահները, ոստիկանական ուժերը և հատուկ ծառայությունները կասեցրել են թշնամու հարձակումները: Հակամարտության լեզվով սա կարելի է անվանել օպերատիվ դադար»,- ասել է Զելենսկին գիշերային տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերը «գերազանց են գործում» և «հուսալիորեն պահում» Խարկովը։

«Ամենախնդրահարույց իրավիճակը հարավում է: Մեր զորքերը ինտենսիվ մարտեր են մղում Խերսոնի արվարձաններում: Թշնամին ճնշում է օկուպացված Ղրիմից՝ փորձելով շարժվել դեպի Մելիտոպոլ: Երկրի հյուսիսում՝ Չեռնիգովի շրջանում, թշնամին կամաց-կամաց առաջ է շարժվում, բայց կա մեկը, որը նրան հետ է պահում»,- խոստովանել է Զելենսկին: 

Նա նաև հայտարարել է, որ ռուս զինվորականներ են գերի վերցվել։ Ուկրաինական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել:

Կիևը նաև հաղորդել է մի քանի կործանված ինքնաթիռների, ուղղաթիռների և ոչնչացված զրահատեխնիկայի մասին: ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է այս լուրերը։

Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են Ղրիմից ռազմական շարասյունների հեռանալու կադրեր, իսկ ուկրաինական լրատվամիջոցները՝ հակառակորդի զինտեխնիկայի խափանման մասին։

Դեռևս այս կոչից առաջ Զելենսկին «Թվիթեր»-ում գրել էր, որ ռուսական զորքերը փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը։

Ուշ երեկոյան Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ ռուս զինվորականները գրավել են կայանը։

«Դաժան մարտից հետո Չեռնոբիլի տեղամասի նկատմամբ մեր վերահսկողությունը կորցրել ենք: Նախկին Չեռնոբիլի ատոմակայանի օբյեկտների վիճակը, արգելափակումը և միջուկային թափոնների պահեստավորումն անհայտ են: Այս ուղղությամբ ռուսների բացարձակ անիմաստ հարձակումից հետո անհնար է ասել, որ Չեռնոբիլի ատոմակայանն անվտանգ է: Սա այսօր Եվրոպայի ամենալուրջ սպառնալիքներից մեկն է»,- զգուշացրել է Պոդոլյակը։

Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս լուրերը:

Ուկրաինայի նախագահը ողջ օրը կոչեր է հնչեցրել ազգի համար, ինչպես նաև՝ Ռուսաստանի քաղաքացիների, որոնց կոչ է արել ընդդիմանալ պատերազմին։ Առավոտյան Զելենսկին հայտարարել էր ռազմական դրություն մտցնելու մասին, կեսօրից հետո հայտարարեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, հետո համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագիր էր ստորագրել:

Կեսօրին CNN-ի թղթակիցը նկարահանել էր Կիևի մերձակայքում գտնվող Անտոնով օդանավակայանում ռուսաստանցի զինվորականների վայրէջքը։ Նրանք՝ զինվորականները, լրագրողին ասել էին, որ հսկողության տակ են վերցրել այդ օդանավակայանը։

Ուկրաինայի ՆԳՆ-ն պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել մարտը Գոստոմել գյուղի մոտ գտնվող օդանավակայանի համար։

«Ուկրաինայի ազգային գվարդիայի արագ արձագանքման բրիգադը Գոստոմելում կռվել է հակառակորդի դեմ։ Գվարդիականները 34 ուղղաթիռից 3-ը խոցել են։ Միևնույն ժամանակ, գործում էին ռուսական գրոհային ինքնաթիռներ, կործանիչներ և ուղղաթիռներ։ Ազգային գվարդիայի զինվորականները ստիպված են եղել հրետանային հարված հասցնել այն օդանավակայանին, որտեղ իջել են հակառակորդի զորքերը։ Բրիգադը վերախմբավորվել է։ Կորուստների մասին տվյալները ճշտվում են»,- հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։

Կիևում և Խարկովում պարետային ժամ է մտցվել (այն կգործի 22։00-ից)։ Այս քաղաքներում իշխանությունները բնակչությանը հորդորել են ապաստանել մետրոյում։ Գնացքները կանգնեցվել են մետրոյում, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան այնտեղ ապաստան գտնել։ Երեկ ռուսական հրթիռային հարվածների թիրախների թվում օբյեկտներ են եղել մայրաքաղաքի Բորիսպիլի օդանավակայանում։

Զելենսկու և Ուկրաինայի անվտանգության ուժերի հետ միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ճեպազրույցներն անցկացրել է ողջ օրվա ընթացքում։ Նրանք հերքել են կորուստները և խոստովանել միայն մեկ Սու-25 գրոհային ինքնաթիռի ընկնելու մասին, այն էլ՝ «օդաչուական սխալի հետևանքով»։ Արդեն երեկոյան զինվորականները հաստատել են, որ Վորոնեժի մոտ մեկ այլ ինքնաթիռ՝ ռազմատրանսպորտային Ան-24-ն ընկել է, անձնակազմը մահացել է։ Պատճառը նշվել է տեխնիկական անսարքությունը:

Օրվա ընթացքում ռուս զինվորականները պնդում էին, որ իրենց հարվածների հետևանքով ավերվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 ցամաքային օբյեկտներ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, երեք հրամանատարական կետ և ռազմածովային բազա։ Ռուս զինվորականների տվյալներով՝ ոչնչացվել են նաև S-300 և Buk-M1 հակաօդային պաշտպանության համակարգերի 18 ՌՏԿ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ չի հարվածում քաղաքներին, սակայն ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են վնասված տների լուսանկարներ և հայտնել խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխայի մահվան մասին։ Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունների տվյալներով, Օդեսայի մարզի Լիպեցկոե գյուղում 11  տղամարդ և 11 կին մահացել են զորամասի վրա հրթիռակոծության հետևանքով։ Մարիուպոլի վարչակազմը հայտնել է միկրոշրջաններից մեկի գնդակոծության մասին։

Երեկոյան գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նոր թվեր է հայտնել. հարձակման են ենթարկվել 83 ցամաքային ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, խոցվել են երկու Սու-27, երկու Սու-24, մեկ ուղղաթիռ և չորս «Բայրակթար» անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը կեսօրին հայտնել է, որ Ռուսաստանը 203 հարձակում է իրականացրել։

Մոսկվայի տվյալներով՝ Դոնեցկի և Լուգանսկի զինված կազմավորումներին ռուսական հրետանու և բանակային ավիացիայի կրակային աջակցությամբ հաջողվել է ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը և առաջանալ 6-8 կմ խորությամբ։ Կողմերը զեկուցել են Շչաստիա և Ստանիցիա Լուգանսկա քաղաքում տեղի ունեցած մարտերի մասին, սակայն դրանց ելքը այլ կերպ են գնահատել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4220 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում