Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է Մինսկում կայացած Միկրոէլեկտրոնային արդյունաբերության զարգացմանը նվիրված աշխատաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է փետրվարի 21-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած ԵԱՏՄ անդամ պետություններում միկրոէլեկտրոնային արդյունաբերության զարգացման հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկմանը։

Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջոցառմանը, որը նախագահում էին Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Պյոտր Պարխոմչիկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերության գծով նախարար Արտակ Քամալյանը, մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի պատվիրակությունները, ինչպես նաև ԵԱՏՄ միկրոէլեկտրոնիկայի ոլորտի շուրջ 50 խոշոր մշակող և արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ։

Իր ելույթում Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը նորարարական բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացումը հռչակել է որպես առաջնահերթ ուղղություն։ Նա հավելել է, որ Հայաստանում զգալի զարգացում և առաջընթաց են ապրել տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաները։ Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, առկա ներուժի մասին է վկայում հայտնի մի շարք կորպորացիաների (Synopsys, IBM, Mentor Graphics և այլն) գիտահետազոտական գործունեությունը Հայաստանում։

Միջոցառման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում միկրոէլեկտրոնիկայի, այդ թվում՝ միկրոսխեմաների արտադրության ոլորտում համագործակցության զարգացման, ԵԱՏՄ անդամ պետությունների համապատասխան գիտատեխնիկական ընկերությունների և կազմակերպությունների միջև գործնական կապերի հաստատման, ինչպես նաև համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների կենսագործման հնարավորություններն ու հեռանկարները։

Փետրվարի 21-ին, միջոցառման շրջանակներում, Ռաֆայել Գևորգյանը ճանաչողական շրջայց է կատարել միկոէլեկտրոնիկայի ոլորտում կիրառվող տեխնոլոգիական լուծումների համար մասնագիտացված սարքավորումների մշակմամբ և թողարկմամբ զբաղվող «Պլանար» ԲԲԸ-ում, իսկ փետրվարի 22-ինայցելել է բազմապրոֆիլ նշանակության էլեկտրոնային սարքավորումների, ինտեգրալային միկրոսխեմաների արտադրության գործում մասնագիտացած «Ինտեգրալ» ընկերություն, նաև «Մինսկի ռադիոնյութերի գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ, որտեղ ծանոթացել է ձեռնարկություններում արտադրական գործընթացի կազմակերպմանն ու տեխնոլոգիական կարողություններին, թողարկվող արտադրանքի տեսականուն։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47082 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին