Երևան
12 °C
«Բարեւեցի եւ կարդացի Չուկովսկու «Չոփ-չոփիկ»-ը: Բոլորովին չէի մտածում, որ հաղթող կճանաչվեմ: Հաջորդ խնդիրն ավանդապահ հորս համոզելն էր: Հեռուստատեսության ղեկավարներից եկան մեր տուն ու հորս մի կերպ համոզեցին, որ գոնե ժամանակավոր աշխատեմ: Սկզբում հայրս դեմ էր, որ ուսման հետ համատեղ աշխատեմ: Երկար բանակցություններից հետո հայրիկս համաձայնեց: Պայմանն այսպիսին էր՝ ժամանակավոր կաշխատեմ՝ մինչեւ հարմար մեկին գտնեն, ու դուրս կգամ: 1956 թվականից մինչեւ օրս «ժամանակավորապես» հեռուստատեսությունում եմ եւ ինձ չեմ պատկերացնում այնտեղից դուրս»:
Այսօր Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Նարա Շլեպչյանի ծննդյան տարեդարձն է: Հաղորդավարուհին տոնում է 87-ամյակը:
Նարա Շլեպչյանի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորեւ.
- Տիկին Շլեպչյան, սիրո՞ւմ եք Ձեր ծննդյան օրը, սովորաբար ինչպե՞ս եք այն անցկացնում:
- Նախկինում, իհարկե, բոլորս հավաքվում էինք, նշում: Սակայն վերջին շրջանում, երբ համավարակը սահմանափակել է մարդկանց գործողությունները, տոներն էլ նշում ենք համապատասխան ձեւով: Այսօր, երբ գնացի հեռուստատեսություն, մետաղյա գեղեցիկ տառերով հավաքել էին մի նախադասություն, որը ասել էի 65 տարի առաջ՝ դեպի եթեր առաջին մուտքիս ժամանակ: Գրված էր՝ «Բարի երեկո, հարգելի՛ հեռուստադիտողներ: Այսօր տոնական օր է, բացվում է մեր Հայաստանի հեռուստատեսությունը: Ես ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այդ ծննդյան տոնի առթիվ եւ կարծում եմ, որ մեր հեռուստատեսությունը կունենա մեծ, կանաչ ճանապարհ»՝ ներքեւի հատվածում նշելով անուն-ազգանունս՝ Նարա Շլեպչյան: Չէի սպասում. չափազանց հուզիչ էր: Երախտապարտ եմ, որ ոչ միայն իմ ունկնդիրն է միշտ դրական ու լավ արձագանքել ինձ, այլ նաեւ գործընկերներս եւ այն կառույցը, որտեղ ես երկար տարիներ աշխատել եմ:
- Ամենահիշարժան նվերը, որ ստացել եք Ձեր ծննդյան տարեդարձին, ո՞րն է եղել:
- Միշտ հետաքրքիր նվերներ եմ ստացել, մանավանդ՝ ծաղկեփնջերը, բայց այսօրվանն ինձ, անշուշտ, ցնցեց: Դա մի եզակի երեւույթ էր, ոչ մի տեղ նման բան ես դեռ չէի հանդիպել: Շնորհակալ ու երախտապարտ եմ: Այսօրվա նվերը մինչեւ վերջ կմնա իմ հուշերում:
- Ձեր ծնունդը գարնան նախաշեմին է, գարնան գալուստն ինչո՞վ է ազդարարվում Ձեզ համար:
- Գարունը միշտ էլ հավիտենական զգացողություններ է պարգեւում: Գարունը սեր ու ջերմություն է, գարունը հուսադրող է:
- Իսկ ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականն ու չխամրող փայլը:
- Գաղտնի՞քս ես ուզում իմանալ (ժպտում է - հեղ.): Հաջողությանս գրավականը հավանաբար հետաքրքրությունս է եղել իմ մասնագիտության նկատմամբ: Սերն է ու նվիրվածությունը մեր երկրին, Հայաստանին, հատկապես մեր հայ ժողովրդին, անկախ նրանցի, թե ովքեր են, ինչ սոցիալական խավի ու ինչ գաղափարի: Միշտ նվիրված եմ եղել մեր ժողովրդին եւ այդ տրամադրությամբ էլ դիմել եմ իրենց: Փորձել եմ բավարարել բոլոր շերտերի պահանջները: Հավանաբար ինձ մոտ հաջողվել է: Հիմա հետ գնալ չեմ կարող...
- Եթե հնարավորություն լիներ ժամանակի անիվը ետ պտտելու, ո՞ր ժամանակաշրջանը կուզեիք վերապրել:
- Ե՛վ մանկությունս է հետաքրքրիր եղել, ե՛ւ ուսանողական տարիներս, սակայն իմ կյանքի բոլոր փուլերն այնքան հագեցած են եղել, այնքան ձեւակերպված, չեմ ասի՝ կատարյալ, բայց արդյունավետ են եղել: Իհարկե, կուզենայի շատ ավելի երիտասարդ լինել: Ո՜ւր էր թե հնարավոր լիներ ուսանողական տարիքի վերադառնալ: Ավա՜ղ, կյանքն այդպիսին չէ:
- Իսկ այդ դեպքում ի՞նչ կփոխեիք:
- Դպրոցական տարիներից միշտ տատանվել եմ, թե ի՞նչ մասնագիտություն եմ ուզում ընտրել: Մտածում էի՝ կա՛մ բժշկություն ընտրել, կա՛մ արվեստով զբաղվել: Սակայն ամեն ինչ անսպասելի որոշվեց, որը ինձնից կախված չէր: Չեմ կարող ասել, թե ինչ կփոխեի...
- Ամենասիրելի անկյունը ո՞րն է, որտեղ Ձեզ ներդաշնակ եք զգում:
- Ինչպես շատերի համար, սիրելի անկյունն իմ տունն է: Այժմ ես իմ զավակի տանն եմ, սա իմ հայրական տունն է եղել, այստեղ իմ բոլոր նվիրական ու թանկ հիշողություններն են: Բնական է, որ ամենահարազատ անկյունը սա պիտի լինի:
- Ձեր աչքերով ինչպիսի՞ն է Հայաստանը:
- Ես բոլոր ձեւերով իմ Հայաստանը սիրում եմ: Հայաստանը հիմա շատ մարտահրավերների առաջ է կանգնած: Իհարկե, խնդիրները շատ են, բայց, ինչպես ողջ ժողովուրդը, սպասում ենք, հույսով լցված ենք, որ ամեն բան կհաղթահարենք: Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT