Երևան
12 °C
Իրավիճակը շատ մոտ է 2008 թվականին, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսիան: Գնդակն այժմ Ուկրաինայի դաշտում է: Ուկրաինան էլ հայտարարեց, որ չի պատրաստվում տրվել պրովոկացիաների: Ապագայում ականատես ենք լինելու հիբրիդային պատերազմի. մեծ պատերազմ ապագայում չի լինելու:
Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչմանը:
Խոսելով արևմուտքի երկրների արձագանքներից և սանկցիաների կիրառումից՝ քաղաքագետը նկատեց՝ Ռուսաստանն այժմ զբաղված է ռեվեզիոնիզմով. «Փորձում է վերաձևավորել սահմանները, վերադառնալ դեպի պատմություն: Միջազգային հանրության արձագանքն այլ չէր էլ կարող լինել: Փաստացի տեղի է ունեցել իրավաբանորեն ձևակերպված՝ Ուկրաինայի սուվերեն տարածքների անեքսիա: Չեմ կարծում, որ Ռուսաստանը կընկրկի և որոշումը չեղյալ կհայտարարի»:
Ըստ քաղաքագետի՝ սանկցիաներով չեն կարող ճնշել Ռուսաստանին, քանի որ այն հենվելու է իր ունեցած պաշարների վրա:
«Ռուսաստանն ունի բավականին մեծ վալյուտային ռեզերվներ, այսպես կոչված՝ անվտանգության բարձիկներ, սակայն տնտեսապես շարունակում է կախված մնալ էներգակիրների էքսպորտից, իսկ գազի ու նավթի գները հիմա բավականին բարձր են: Ռուսական էներգետիկ մոնոպոլիստի քաղաքականությունը կարծես թե Ռուսաստանի համար բերում է լավ պտուղներ: Այո, կլինեն միջազգային սանկցիաներ, բայց դրանք որևէ լուրջ փոփոխություն ՌԴ-ի ղեկավարության վրա չեն ունենալու»,- կարծում է քաղաքագետը:
Անդրադառնալով ՀԱՊԿ ուժերի՝ Դոնբասում օգտագործվելու մասին խոսակցություններին, պատասխանելով հարցին՝ ՀՀ-ն ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա այս հարցում, Ստեփանյանը շեշտեց՝ ՀԱՊԿ-ն այս կոնֆլիկտի հետ կապ չունի:
«Չեմ կարծում, որ կարիք կլինի օգտագործել ՀԱՊԿ ուժերը: ՀԱՊԿ-ն այս ամենի հետ ընդհանրություն չունի, այստեղ զուտ ռուս-ուկրաինական խնդիր է: Ուկրաինան ՀԱՊԿ-ի երկիր չէ: Իսկ Հայաստանը պետք է չեզոք գտնվի: Որևէ կողմից մենք չպետք է լինենք: Երևանից հայտարարություններ չպետք է լինեն»,- ասաց նա:
Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը՝ քաղաքագետը նկատեց՝ Արցախի նախագահը, ցավոք, չճանաչված պետության ղեկավար է:
«Չեմ կարծում, որ Երևանը պետք է հետևի Արցախի հայտարարությանը: Արցախը ճանաչման խնդիր ունի և փորձում է այս իրավիճակը ուղղել Արցախի կողմը՝ ցույց տալով, թե սա կարող է նախադեպ լինել նաև Արցախի ճանաչման համար: Սակայն չի կարող, քանի որ կա աշխարհաքաղաքական տարբերություն: Ռուսաստանն Ուկրաինայի դեմ գործում է որպես թշնամի, իսկ Ադրբեջանը ՌԴ-ի համար թշնամի պետություն չէ: ՌԴ-ն կճանաչի Արցախը մեկ դեպքում, երբ Ադրբեջանը նրանց համար դառնա երկրորդ Ուկրաինա կամ Վրաստան»,- ընդգծեց քաղաքագետը:
Դիտարկմանը, որ ՌԴ-ն ու ՀՀ-ն սերտ բարեկամական և դիվանագիտական կապեր ունեցող պետություններ են, Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ կոչ է արել պետություններին ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների անկախությունը, հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայաստանը հետևի այդ կոչին, Դավիթ Ստեփանյանն ասաց. «Եթե ՀՀ-ն ճանաչի, ապա կհայտնվի բավականին ծանր վիճակում: Մենք չենք կարող ճանաչել, քանի որ այդպիսով կսրվեն մեր հարաբերությունները արևմուտքի հետ: Հայաստանը կդառնա «իզգոյ» պետություն: Դա մեր շահերից չի բխում: Ես կարծում եմ՝ մեր քաղաքական ղեկավարությունն այդ ողջամտությունը կցուցաբերի»:
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Զելենսկու այն հայտարարությանը, որում նա չի բացառել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, քաղաքագետը նկատեց՝ դա հնարավոր քայլ է:
«Դրան Ուկրաինան կգնա ծայրահեղ դեպքում: Ռուսաստանն արդեն անցել է կարմիր գծերը: Ճանաչում է այնպիսի տարածքների անկախությունը, որոնք, բոլորս էլ գիտենք, պատկանում են Ուկրաինային: Այս քայլերով Ռուսաստանը ոչ մի լավ բանի չի հասնելու: Շարունակվելու է ՌԴ-ի իզոլացիան, սանկցիաներ են կիրառվելու: Եթե այսպես շարունակի, կարող է ՌԴ-ն էլ միջազգային հարաբերություններում հավասարվել Բաշար ալ-Ասադի, Լուկաշենկոյի և Կիմ Չենի ռեժիմներին»,- եզրափակեց զրուցակիցը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT