Երևան
12 °C
Գիշերը միջազգային գրեթե բոլոր լրատվամիջոցներն ու համացանցը ողողվեցին աննախադեպ լուրով:
Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը և նրանց հետ կնքեց բարեկամության, համագործակցության և աջակցության պայմանագրեր։ Համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի երեկոյան արդեն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Մինչ այս ելույթ ունենալով ռուսներին ուղղված կոչով՝ պետության ղեկավարը Ուկրաինայից պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Դոնբասում՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում Կիևը «ամբողջովին պատասխանատվություն է կրելու արյունահեղության հնարավոր շարունակման համար», ինչպես նաև զգուշացրել, որ կառուցողական չլինելու դեպքում, անվտանգության երաշխիքների վերաբերյալ արևմուտքի առաջարկներին ի պատասխան, Մոսկվան ունի «պատասխան միջոցներ ձեռնարկելու» բոլոր իրավունքները։
Ժամանակային առումով նախագահի ներկայիս ուղերձը դարձել է ամենաերկարը և համեմատելի է Դաշնային ժողովին ուղղված պետության ղեկավարի ելույթի հետ։
Ուղերձը տևել է 55 րոպե, ստորև՝ ուղերձի ամենակարևոր հատվածները.
Դոնբասի ճանաչում
Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումն անվանել է «վաղուց ուշացած որոշում» և խնդրել խորհրդարանին աջակցել դրան, ինչպես նաև վավերացնել երկու հանրապետությունների հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերը:
«Կիևում իշխանությունը զավթածներից և տիրողներից մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Հակառակ դեպքում արյունահեղության հնարավոր շարունակման ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Ուկրաինայի տարածքում իշխող ռեժիմի խղճին»,- զգուշացրել է Պուտինը
Նրա խոսքով՝ Ռուսաստանն «ամեն ինչ արեց՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար», այդ թվում, երբ պայքարում էր մինսկյան պայմանավորվածությունների կատարման համար, բայց ապարդյուն։
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն
Մոսկվան բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ «Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ և դրան հաջորդած ՆԱՏՕ-ի օբյեկտների այստեղ տեղակայումը կանխորոշված ծրագիր է», - ասել է Պուտինը: Այս դեպքում այն կդառնա Ռուսաստանի դեմ Արևմուտքի կանխարգելիչ հարվածի համար լավ հարթակ:
Դեկտեմբերին ռուսական կողմը Վաշինգտոնին և Բրյուսելին առաջարկեց համաձայնության գալ անվտանգության երաշխիքների շուրջ, որոնց համաձայն՝ նա պահանջեց ՆԱՏՕ-ից զերծ մնալ դեպի արևելք, ներառյալ Ուկրաինա շարժվելուց և հարվածային զինատեսակներ տեղակայելուց այդ երկրի տարածքում։ Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահը, այս առաջարկները գործնականում անպատասխան են մնացել, և նման պայմաններում Ռուսաստանն «իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար և հենց այդպես էլ կանի:
Ռուսաստանի Դաշնությունն ինքը երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. 2000 թվականին, այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը Պուտինի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում դաշինքին Մոսկվայի հնարավոր անդամակցությանը, պատասխանել է «շատ զուսպ»։ Դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ին պետք չէ «Ռուսաստանի նման մեծ, անկախ երկիր», և սա է «ռուսական ուղղությամբ ամերիկյան ավանդական քաղաքականության աղբյուրը», վստահ է ՌԴ ղեկավարը։
Ուկրաինայի քննադատությունը
Նախագահի ուղերձի հիմնական մասը նվիրված էր ժամանակակից Ուկրաինայի ստեղծման պատմությանը և Կիևի իշխանությունների քննադատությանը։ Պուտինը հիշեցրել է, որ ժամանակակից Ուկրաինան «ամբողջությամբ ստեղծվել է բոլշևիկյան, կոմունիստական Ռուսաստանի կողմից», այդ թվում՝ պատմական ռուսական տարածքների հաշվին։ Այժմ Ուկրաինայում քանդում են Վլադիմիր Իլյիչ Լենինի հուշարձանները, ով եղել է երկրի «հեղինակն ու ճարտարապետը», բայց այս քաղաքականությունը «չպետք է կանգ առնի կես ճանապարհին»:
«Մենք պատրաստ ենք ցույց տալ, թե ինչ է նշանակում իրական ապակոմունիզացիա Ուկրաինայի համար»,-հավելել է Պուտինը:
«Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը միշտ Ուկրաինայի հետ համագործակցել է «բաց, ազնվորեն և հարգելով նրա շահերը», սակայն Կիևում «գործընկերության փոխարեն սկսեց գերակշռել կախվածությունը, որը երբեմն դառնում էր բնավորություն Կիևի իշխանությունների համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ Ըստ նրա, Ուկրաինայում «կայուն պետականություն» դեռ չի ձևավորվել, այն «բառացիորեն հագեցած է, կոռոզիայի» է ենթարկվել կոռուպցիայով, իսկ ներկայիս կառավարությունը «հետևողականորեն գործը տանում է դեպի երկրի ամբողջական ապասուվերենիզացիա»։
Պուտինը նաև հավելել է, որ համոզված է՝ Ուկրաինայի ռազմական ռազմավարությունը, ըստ էության, ներառում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստում, և Կիևի՝ սեփական միջուկային զենք ստեղծելու վերջին սպառնալիքը «դատարկ քաջություն չէ», իսկ Մոսկվան չի կարող անտեսել այս սպառնալիքը։
Անվտանգության խորհրդի աջակցությունը
Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը Պուտինին խնդրել էին ճանաչել հանրապետությունների անկախությունը։ Դրանից հետո Կրեմլում կայացել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստը, որի անդամներն իրենց աջակցությունն են հայտնել նման որոշմանը։
Միևնույն ժամանակ, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն առաջարկել է Արևմուտքին վերջին հնարավորություն տալ՝ ստիպելու Կիևին կատարել պայմանավորվածությունները: Ընդ որում, ըստ Պատրուշևի, սա կարող է ամենակարճ ժամանակահատվածը լինել՝ երկու-երեք օր, որը կփորձի կանգնեցնել, կանխել արյունալի իրադարձությունները Դոնբասում, իսկ կողմերը երկխոսություն կունենան։ Պատրուշևի «վերջին հնարավորության» գաղափարը պաշտպանել են վարչապետ Միխայիլ Միշուստինը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը կոչ է արել ճանաչել հանրապետությունների անկախությունը «մինչև Ուկրաինայի զինված ուժերի օկուպացիան», այսինքն՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմաններում։
Վերջին բանակցությունները՝ մինչ ճանաչումը
Երեկ առավոտյան հաղորդվել էր, որ Պուտինն ու Բայդենը մոտ ապագայում կարող են հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ, ով կիրակի օրը երեկոյան երկու անգամ զրուցել է ՌԴ ղեկավարի հետ։ Բայդենն ու Պուտինը պետք է համատեղ գագաթնաժողով անցկացնեին, որի օրակարգը պատրաստվում էին կազմել Լավրովն ու Բլինքենը, սակայն հնարավո՞ր է, արդյոք, նոր պայմաններում ռուս-ամերիկյան նոր գագաթնաժողով, դեռևս հայտնի չէ։
Երկուշաբթի երեկոյան Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ պատմելով նրանց Դոնբասի հանրապետությունները ճանաչող փաստաթուղթ ստորագրելու պլանների մասին։ Նրա զրուցակիցները, ըստ Կրեմլի, հիասթափություն են հայտնել իրադարձությունների նման զարգացումից, սակայն նշել են շփումները շարունակելու իրենց պատրաստակամությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT