Զելենսկին նախաձեռնել է ՄԱԿ-ի հատուկ նիստի գումարում, ԵԱՀԿ նիստի անցկացում, անհապաղ խորհրդակցություններ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը հավատարիմ է խաղաղության սկզբունքներին և կշարունակի դիվանագիտական աշխատանքը այս ուղղությամբ՝ Դոնբասի 2 հանրապետությունները ճանաչելու՝ Ռուսաստանի Դաշնության որոշումից հետո։

«Ես քննարկել եմ իրավիճակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Ես խոսել եմ նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Նաև նախատեսում եմ խոսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- ասել է Զելենսկին երկուշաբթի երեկոյան հղած տեսաուղերձում։

Նա խոսել է նաև հետագա քայլերի մասին։

«Ի՞նչ կլինի հետո. մենք խաղաղություն ենք ուզում, բայց հետևողական ենք մեր գործողություններում: Այսօր Ուկրաինայի ԱԳՆ-ն հարցում է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին Բուդապեշտի հուշագրի հիման վրա՝ անհապաղ խորհրդակցություններ անցկացնելու պահանջով: Ես նախաձեռնել եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի գումարում, ԵԱՀԿ հատուկ նիստի անցկացում: Մենք պնդում ենք ԵԱՀԿ կառույցների լիարժեք աշխատանքը՝ կանխելու սադրանքները և հետագա էսկալացիան»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Կիևը հավատարիմ է հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։

«Մենք հավատարիմ ենք քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը և չենք ենթարկվում որևէ սադրանքների: Մեր սահմանները հուսալիորեն պաշտպանված են, ստեղծվել է տարածքային պաշտպանության համակարգ, մեր գործընկերները աջակցում են մեզ: Եվ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ Ուկրաինան իրեն իրավունք է վերապահում անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության, մենք լավ ենք տարբերում սադրանքները և ագրեսոր զորքերի հարձակումը։

Մենք երբեք չենք թաքցնի ճշմարտությունը ձեզնից, ինչպիսին էլ այն լինի: Հենց որ տեսնենք իրավիճակի փոփոխություն, հենց մենք տեսնենք ռիսկերի աճ, դուք ամեն ինչ կիմանաք։ Այժմ քաոսային գործողությունների պատճառ չկա»,- ասել է Զելենսկին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը և նրանց հետ կնքել բարեկամության, համագործակցության և աջակցության պայմանագրեր։ Համապատասխան փաստաթղթերը երկուշաբթի երեկոյան ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2536 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում