Երևան
12 °C
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև: Երկու կողմերն էլ ընդունել են առաջարկը, հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:
«Մակրոնը առաջարկել է գագաթնաժողով անցկացնել ԱՄՆ-ի նախագահ Բայդենի և ՌԴ-ի նախագահ Պուտինի, այնուհետ բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության հարցերով: Նախագահներ Բայդենն ու Պուտինը սկզբունքորեն ընդունել են նման գագաթնաժողովի գաղափարը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ գագաթնաժողովը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե «Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա»։ Մոսկվան կտրականապես մերժում է Արևմուտքի կողմից հարևան երկրի վրա հարձակվելու՝ իրեն վերագրվող ծրագրերը։
Գագաթնաժողովի օրակարգը կպատրաստեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 24-ին կայանալիք հանդիպման ժամանակ, հավելել են Ելիսեյան պալատից։
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հաստատել է ամերիկացի առաջնորդի մտադրության մասին՝ Փարիզի հաղորդագրությունը։
«Նախագահ Բայդենը սկզբունքորեն համաձայնել է կրկին հանդիպել նախագահ Պուտինի հետ, եթե ներխուժում չլինի»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով երեկ Էմանուել Մակրոնը մոտ երկու ժամ հեռախոսով խոսել էր Պուտինի հետ, այնուհետ՝ զանգել Զելենսկիին:
Հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, սադրանքներ է նախապատրաստում Ուկրաինայում, շարունակում են հնչել Արևմուտքից՝ չնայած զորավարժություններից հետո ռուսական զորքերի վերադարձին իրենց տեղակայման վայրեր։
ՌԴ-ում Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման՝ Մոսկվային վերագրվող պլանները կտրականապես հերքվում են և անընդհատ հայտարարում, որ ոչ ոքի չի սպառնում, և բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար։ Ինչպես ավելի վաղ ասել էր Լավրովը, Մոսկվան ոչ մի պատրվակ չի ստեղծում կոնֆլիկտային իրավիճակի համար։
Այս շաբաթ իրավիճակը Դոնբասում լրջորեն սրվել է, որի համար կողմերը փոխադարձաբար միմյանց են մեղադրում: Ռուսական կողմը պնդում է՝ Կիևը անտեսում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, բանակի մեծ մասը կենտրոնացրել է Դոնեցկի և Լուգանսկի հետ շփման գծում և պարբերաբար հրետակոծում է, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ։ Ուկրաինական կողմն էլ Ռուսաստանին է մեղադրում բնակավայրերի ուղղությամբ կրակ բացելու ու մինսկյան պայմանավորվածությունները խախտելու համար:
Իրավիճակի սրման պատճառով ինքնահռչակ հանրապետությունները սկսել են կանանց, երեխաների և ծերերի տարհանումը Ռոստովի մարզ, ինչպես նաև հայտարարել ընդհանուր մոբիլիզացիա։
Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է արդեն ութ տարի, այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհ է դարձել ավելի քան 13.000 մարդ, ևս 44.000-ը վիրավորվել է։ Բելառուսի մայրաքաղաքում կոնտակտային խմբի նիստում քննարկվել է լարվածության դեէսկալացիան։ Հիմք են ընդունվել մինսկյան համաձայնագրերը, որոնք նախատեսում են սահմանադրական բարեփոխում, հրադադարի ռեժիմ և ծանր զինատեսակների դուրսբերում շփման գծից։
Դոնբասում լարվածության մասին վերջին շրջանում շարունակաբար ահազանգում են ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, որոնք նաև օգնում են զինվել Ուկրաինային և այնտեղ են ուղարկում ռազմական հրահանգիչներ: Մոսկվան բազմիցս կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը, քանի որ դա կարող է Կիևին հրահրել ռազմական արկածախնդրության: Ուկրաինան ու միջազգային կառույցներն էլ իրենց հերթին Ռուսաստանին են կոչ են անում զերծ մնալ հարձակումից ու իրավիճակի սրումից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT