Ինչու են ԲԿ-ում պահանջել քաղաքացու անձնական տվյալները՝ պարզաբանում են Կենտրոնից. ինչ է թույլ տալիս օրենքը, ինչ՝ արգելում

Երեկ քաղաքացիներից մեկը «Ֆեյսբուք»-ում բարձրաձայնել էր, որ մասնավոր բժշկական ծառայությունում քովիդի թեստ հանձնելու համար իրենից պահանջել են նախ անձնագիրը, հետո, որ ստորագրի թվային տախտակի վրա:

Ըստ օգտատիրոջ՝ որևէ բացատրություն չի տրվել նրան, թե ինչի՞ համար է ստորագրում: Երկար-բարակ խոսք ու զրույցից հետո պարզվել է, որ քաղաքացին պետք է ստորագրեր մի թուղթ՝ դրանով համաձայնություն տալով տրամադրել ԲԿ-ին իր անձնական տվյալները: Դրանք ԲԿ-ում պահպանվելու էին 10 տարի:

Երբ նա հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, ԲԿ-ն էլ հրաժարվել է սպասարկել քաղաքացուն: Նրա գրառման համաձայն՝ ԲԿ-ի ղեկավարը 5-10 րոպե խոսել է այլ ղեկավարի հետ, որից հետո նրան ասել են, թե այս անգամ բացառություն կանեն: Ի դեպ, նշված դեպքը տեղի է ունեցել «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում:

«Վարդանանց» կենտրոնի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ դա արվում է նրա համար, որ երբ այդ քաղաքացին հաջորդ անգամ դիմի ԲԿ-ին, արդեն նրա տվյալները լինեն իրենց մոտ, դրանք նույն տվյալներն են, որոնք քաղաքացին ներկայացնում է քովիդի դեմ պատվաստվելու ժամանակ ու առկա են «Արմեդ» համակարգում:

«Բժիշկն այդպես քաղաքացու հաջորդ այցի ժամանակ տեսնում է, թե էլ ի՞նչ խնդիր է ունեցել նա: Դա ԲԿ-ի ներքին կանոնադրությունն է: Օրինական կարգով կենտրոնը պայմանագիր է կնքել բնակչության բժշկական պետական ռեգիստրի հետ: Այդ կարգն արդեն 5 տարուց ավելի է՝ գործում է»,- պարզաբանեց խոսնակը:

Անդրադառնալով այն հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ երբ քաղաքացին հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, ԲԿ-ում էլ հրաժարվել են նրան սպասարկել, Հայթայանն ասաց, որ այլ մանրամասներ ու մեկնաբանություններ չի կարող տալ:

Թե իրավական տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ քաղաքացուց որևէ ծառայության դիմաց պահանջել անձնական տվյալները, իրավաբան Գևորգ Գյոզալյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ եթե այդ տվյալները ստանալու համար տվյալ կազմակերպությունը ստանում է քաղաքացու համաձայնությունը, ապա այդտեղ որևէ խախտում չկա, իսկ այլ պարագաներում առաջացած խնդիրների դեպքում քաղաքացին կարող է պաշտպանվել ըստ օրենքի:

«Խախտում չկա, քանի որ անձը կարող է տալ իր համաձայնությունը, կարող է և չտալ: Եթե նայենք այս օրինակով, ապա քովիդի հետ կապված՝ մարդկանց անձնական տվյալները առկա են նաև «Արմեդ» հավելվածում, որտեղ անձնագրի տվյալներով կարողանում են անձին նույնականացնել: ՀՀ արդարադատության նախարարությունն իրավասու է վերահսկողություն իրականացնել անձանց անհատական տվյալների արտահոսքի և անօրինական օգտագործման հետ կապված խնդիրների նկատմամբ»,- ասաց Գյոզալյանը:

Եթե խնդիրներ, այնուամենայնիվ, առաջանան, ապա օրենսդրությունը տալիս է բոլոր երաշխիքները, որպեսզի քաղաքացին կարողանա պաշտպանել իր իրավունքները: Փաստաբանի խոսքով՝ այստեղ կարևոր է, որ տվյալ կազմակերպությունը քաղաքացուց անձնական տվյալները պահանջելուց առաջ մանրամասն բացատրի անձին, ներկայացնի օրենք կամ իրավական ակտ, որի հիման վրա նա դրանք պահանջում է:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Համաձայնություն հայցելն ինքնին անօրինական չէ, ավելին՝ օրենքով սահմանված է։ Այլ հարց է, թե ինչպե՞ս է դա իրականացվում, և որքանո՞վ են պահված օրենքի պահանջներն ու կարգերը»,- ասաց նա:

Հայրապետյանը նշեց՝ այս դեպքում բաներ կան, որ առաջին հայացքից խնդիր են, օրինակ՝ այն, որ ի սկզբանե ստորագրությունը հայցվել է առանց ծանուցումը ներկայացնելու։ Քաղաքացուն նման ծանուցում ներկայացնելն ինքն իրենով խնդիր չէ, ավելին՝ դեռ օրենքի պահանջ է, որ նման ծանուցում ներկայացնեն մարդուն, խնդիրներ կարող են առաջանալ բովանդակության, պայմանների և այլնի հետ»,- ասաց զրուցակիցը՝ հավելելով, որ որոշ հարցերի պարզաբանման համար ԱՏՊ-ն գրավոր դիմել է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնին:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ անձնական տվյալների պահանջման առումով կան խնդիրներ, դրանց պաշտպանության համար ՀՀ-ում գործում է համապատասխան օրենքը, սակայն բաց է ենթաօրենսդրական դաշտը. «Պետք է ի վերջո հասնենք նրան, որ ավելորդ պարագայում մարդկանցից չպահանջեն անձնական տվյալները: Մեկ-մեկ դա իներցիոն բնույթ է կրում, մեկ-մեկ արվում է բիզնեսի համար: Շատ դեպքերում հստակություն չկա: Օրինակ՝ այս պարագայում չկա օրինական պահանջ, որպեսզի մարդը գիտակցված տրամադրի իր տվյալները: Այդ մարդուց պահանջել են տվյալները, բայց չեն բացատրել ինչո՞ւ և ինչի՞ համար են ուզում: Եթե նա կամք չդրսևորեր, ապա չէր իմանա, թե ինչ է կատարվել»,- ասաց նա:

Ըստ Մարտիրոսյանի՝ այս հարցը պետք է անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ուսումնասիրի, պարզի՝ ի՞նչ խնդիրներ կան: «Անձնական տվյալները զուր չեն պաշտպանվում, որովհետև կարող են խնդիրեր լինել: Եթե կազմակերպությունը տվյալները ստանում է, պետք է այդ տվյալները չօգտագործի այլ նպատակով: Մարդու անձնական տվյալները ուրիշի ձեռքում հայտնվելու դեպքում նա կարող է տարբեր խնդիրներ ունենալ»,- նշեց մեդիափորձագետը:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20089 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը