Գաբրիելյանը փորձում է խեղաթյուրել վարչապետի ասածը՝ 2020-ի տվյալները ներկայացնելով 2021-ի փոխարեն

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ, 2021 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով, Հայաստանում 660 հազար գրանցված աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։

Վերջերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է վարչապետ Փաշինյանի հնչեցրած ցուցանիշներին։

Գաբրիելյանը նախ նշում է, որ ձեռքի տակ 2020 թ. տվյալներն են, իսկ վարչապետի կողմից հնչեցվածը 2021 թ. տվյալներն են, այնուհետև խոսակցությունը կառուցում է ՀՀ վիճակագրական  կոմիտեի կողմից 17.12.2021 թ. հրապարակված «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում» հաշվետվության մեջ արտացոլված 2020 թ. տվյալների հիման վրա:

Նշվում է, որ համաձայն հաշվետվության՝ 2020 թ. նոր ստեղծված տնտեսավարողների քանակը 11.477 է, իսկ գործունեությունը դադարեցրած /լուծարված տնտեսվարողների քանակը՝ 8949, դրական սալդոն՝ 2528 տնտեսվարող:

Գաբրիելյանն այնուհետև վերլուծում է գերփոքր տնտեսվարողների նույն ցուցանիշները: Մասնավորապես՝ նոր ստեղծված տնտեսվարողների քանակը 11.402 է, իսկ գործունեությունը դադարեցրած /լուծարված  տնտեսվարողների քանակը՝ 8836, դրական սալդոն՝ 2566 տնտեսվարող:

Դրանից հետո վերլուծում է գերփոքր տնտեսվարողների վարձու աշխատող  չունեցողների նույն ցուցանիշները: Մասնավորապես՝ նոր ստեղծված գերփոքր տնտեսվարողների վարձու աշխատող չունեցող տնտեսվարողների քանակը 7825 է, իսկ գործունեությունը դադարեցրած/ լուծարված վարձու աշխատող չունեցողներ տնտեսվարողների քանակը՝ 5198, դրական սալդոն՝ 2627 տնտեսվարող:

Հետագա վերլուծությունը Վաչե Գաբրիելյանը կառուցում է վերոնշյալ տվյալների վրա և ասում, որ ամենամեծ աճը տեղի է ունեցել նոր ստեղծված գերփոքր վարձու աշխատող չունեցողներ տնտեսվարողների գծով (նկատի ունենալով 2627-ը), ինչը կապում է փոքրների ստվերից դուրս գալու կամ կենսաթոշակային իրավունքի հետ: Այնուհետև պարզաբանում է՝ ի՞նչ է կենսաթոշակային իրավունքը՝ նշելով, որ 2020 թ-ից գործող օրենքով, եթե ամսական 5000 դրամ վճարում են, և շրջանառությունը փոքր է 18 միլիոն դրամից, ապա իրենք որևէ հաշվետվություն չեն ներկայացնում և հաշվառվում են որպես աշխատող՝ ձեռք բերելով կենսաթոշակի իրավունք:

Այնուհետև նշում է, որ արդյունքում աճի ճնշող մեծամասնությունն այդ փոքր ձեռնարկությունների հաշվին է:

Գաբրիելյանը նշում է թվով 2 ոլորտների վարձու աշխատող չունեցող գերփոքր սուբյեկտների դրական սալդոյի մասին՝ օրինակ բերելով, որ մշակող արդյունաբերության մեջ տնտեսվարողների քանակի դրական սալդոն 673 է՝ ընդգծելով՝ հետաքրքիր է, թե ովքե՞ր են մշակող արդյունաբերությունում աշխատող չունեցողները: Կամ՝ «փոխադրումներ և պահեստային տնտեսություն ոլորտում դրական սալդոն 507 է և հռետորական հարցի տեսքով նշում է, որ արդյոք տաքսի վարողնե՞րն են, որոնք գրանցվել են որպես փոխադրող:

Ամփոփելով կրկին նշում է, որ աճը տեղի է ունենում տնտեսվարող սուբյեկտների ստվերից դուրս գալու և կենսաթոշակային իրավունքի իրացման արդյունքում և ասում, որ աշխատատեղի աճը դրանով կարող է բացատրվել, քանի որ 2020 թ. ունեցել ենք քովիդ համավարակ, պատերազմ, տնտեսության 7,4 տոկոսով նվազում, և նման պարագայում 2500 նոր ձեռնարկություն ունենալը անտրամաբանական է:

Նշենք, որ ՀՀ վարչապետի կողմից Կառավարության նիստում հնչեցվել է հարկ վճարողների կողմից ներկայացված 2021 թ դեկտեմբեր ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկով հայտարարագրված ցուցանիշը (այսինքն՝ այն քանակը, որը հայտարարագրվել է որպես գրանցված աշխատատեղ և հաշվարկվել 0-ից մեծ հարկման բազա), որը կազմել է 659 հազար 471, ինչը հիմնավորված է ըստ գործատուների՝ ՀԾՀ-ի (այսինքն՝ անձի) մակարդակով: Ընդ որում, վարչապետի կողմից հնչեցված 659 հազար 471 քանակում չեն ներառվում միայնակ գործող այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք չունեն գրանցված աշխատողներ: Հետևաբար, պարոն Գաբրիելյանի կողմից աշխատողների քանակը կամ դրա աճը վարձու աշխատող չունեցող տնտեսվարողների քանակի աճի հետ կապելն ի սկզբանե ճշգրիտ չէ, և հետևաբար ճշգրիտ չէ նաև այդ տնտեսվարողների կողմից կենսաթոշակային իրավունքից  օգտվելու հանգամանքը՝ աշխատատեղերի աճի հետ կապելը:

Բացի այս, Գաբրիելյանի կողմից նոր գրանցվող վարձու աշխատող չունեցող տնտեսվարողների քանակի աճը կենսաթոշակային իրավունքի ձեռքբերելու հետ կապելը նույնպես բավարար հիմնավորված չէ, քանի որ նոր գրանցվող և վարձու աշխատող չունեցող տնտեսվարող սուբյեկտները հիմնականում գործունեություն են իրականացնում  միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում, իսկ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ամսական 5000 դրամի չափով սոցիալական վճարի վճարում կատարում են շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեություն իրականացնող տնտեսավարողները: Սա նշանակում է, որ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնողները սոցիալական վճարի ամսական 5000 դրամի վճարումը չեն կատարում:

Միաժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013թ. սեպտեմբերի 19-ի  N 874-ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության տեսակների  դասակարգչի համաձայն՝ «C Մշակող արդյունաբերություն» տնտեսական գործունեության տեսակի ներքո դասակարգված են ավելի քան 300 գործունեության ենթատեսակներ, որոնցից են, օրինակ, «Դրոշմակնիքների պատրաստում» «Մասնագործվածքի վերջնամշակում» «Կազմարարական գործ» և այլ համանման բազմաթիվ գործունեության ենթատեսակներ, իսկ «Հ. Փոխադրումներ և պահեստային տնտեսություն» տնտեսական գործունեության տեսակի ներքո դասակարգված են ավելի քան 50 գործունեության ենթատեսակներ, որոնցից, օրինակ, «Ավտոմոբիլային տրանսպորտի ներմարզային բեռնափոխադրումները», «Տաքսու ներքաղաքային  ուղևորափոխադրման ծառայությունները» և այլն համանման գործունեության ենթատեսակներ: Ուստի նշված գործունեության ենթատեսակներով զարմանալի չէ, որ ԱՁ-ն կամ ինքնազբաղված անձը կարող են զբաղվել միայնակ՝ առանց վարձու աշխատող ունենալու:

Զարմանալի չէ նաև այն, որ նույնիսկ 2020 թ. տնտեսական անկման պարագայում կարող է տեղի ունենալ աշխատատեղերի պահպանում կամ աճ, քանի որ ՀՀ կառավարության կողմից, սկսած 2020թ. մարտ ամսից (քովիդի տարածման սկիզբ ՀՀ-ում), աշխատատեղերի պահպանման գծով իրականացվել են բազմաթիվ տնտեսական աջակցության ծրագրեր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2164 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ