«Արմնյուզը» 5 օր ուներ եթեր վերադառնալու համար. ՀՌՀ նախագահի խոսքով՝ լիցենզիայի համար մրցակցությունը կոշտ է լինելու

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի փոխանցմամբ՝ 2021 թվականի ընթացքում հեռուստատեսության եթերում խախտումների հետեւանքով հարուցված վարչական վարույթներն ավելի շատ են եղել, քան նախորդած 8 տարիներին:

ՀՌՀ խորհրդի նախագահի հետ զրուցել ենք օրերս ՀՌՀ-ի եւ էթիկայի դիտորդ մարմնի ստորագրած հուշագրի, ՀՌՀ մշտադիտարկումների արդյունքում եթերում հայտնաբերվող հիմնական խախտումների եւ այլ հարցերի շուրջ:

- Պարոն Հակոբյան, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն ու ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինն օրերս ստորագրել են հուշագիր, որով հետևելու են եթերում էթիկայի պահպանմանը: Ո՞րն է այս հուշագրի բուն նպատակը, մինչ այս էլ էր ՀՌՀ-ն կարգավորում եթերում էթիկայի պահպանումը. սրանով որեւէ նոր պարտավորությո՞ւն է մարմինը ստանձնել:

 - Հիմնական նպատակն է նպաստել մեր երկրում գործող տեսալսողական մեդիայի ոլորտում մասնագիտական էթիկայի կանոնների պահպանմանը, իսկ դա ենթադրում է կանոնները մշտապես կատարելագործելը, հստակ մեկնաբանելն ու անկաշկանդ և ոչ խտրական կիրառելը։ Եվ Դիտորդ մարմնի (որը միավորում է տասնյակ մեդիաընկերություններ) փորձը, հմտություններն օգտակար կլինեն Հանձնաժողովի համար: Համաձայն հուշագրի՝ ՀՌՀ-ն կարող է դիմել Դիտորդ մարմնին էթիկայի կանոնների կամ դրանց որևէ տարրերի մասին կամ էթիկայի կանոնների կիրառման հետ կապված փորձագիտական խորհրդատվություն կամ եզրակացություն ստանալու խնդրանքով: Համատեղ կկազմակերպենք էթիկայի կանոնների արդի խնդիրների քննարկմանը նվիրված միջոցառումներ, դասընթացներ եւ այլն: Բազմիցս ասել եմ եւ կրկնում եմ՝ ՀՌՀ-ն միայնակ չի կարող պայքարել վիրավորանք, ատելության խոսք, ապատեղեկատվություն պարունակող տեղեկատվական հոսքերի դեմ. անհրաժեշտ է միավորել մեդիայի, կարգավորող մարմնի, պետական ինստիտուտների, քաղաքական ուժերի ու հասարակության ջանքերը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում երկու օր առաջ նիստ էր գումարվել, որի ընթացքում որոշում է կայացվել «Արմնյուզ» ՓԲ եւ «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը հինգ օր ժամկետով կասեցնել: Հաջորդ քայլն ի՞նչ է լինելու. «Արմնյուզի» լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո նոր մրցույթ հայտարարվելո՞ւ է այդ ազատ տեղի համար:

- Նախորդ շաբաթ «Արմնյուզ» հեռուստածրագիրը եւ «Ռադիո 107 ՖՄ»-ը իրենց հիմնադիրների ցուցումով դադարեցրել էին հաղորդումների հեռարձակումը: ՀՌՀ որոշման հիմքում օրենսդրության պահանջն էր, համաձայն որի՝ կարգավորող մարմինն իրավասու է մինչեւ 30 օր ժամկետով կասեցնել լիցենզիայի գործողությունն այն հեռարձակողի, որը 24 ժամից ավելի անընդմեջ չի ապահովել եթերը հանրային մուլտիպլեքսում կամ հատկացված FM տիրույթում: Եթե հատկացված 5 օրվա ընթացքում հիմնադիրները չփոխեն իրենց որոշումը եւ մինչեւ փետրվարի 17-ը «չվերադառնան» եթեր, ապա հանձնաժողովը մեկ այլ որոշումով կդադարեցնի այդ ընկերությունների լիցենզիայի գործողությունը: Հետո, բնականաբար, օրենքով սահմանված ժամկետներում ՀՌՀ-ն կհայտարարի նոր մրցույթներ, որոնց կարող են մասնակցել ՀՌՀ կողմից հեղինակազորված կազմակերպությունները:

- Հնարավո՞ր է՝ «Հ2»-ը կրկին լիցենզիա ստանա։

- Ինչպես կարող ենք նախապես ինչ-որ բան հաստատել կամ բացառել: Հանձնաժողովը եթեր տրամադրող չէ, մենք մրցույթ կազմակերպելու եւ հաղթողին ճանաչելու լիազորություններ ունենք: Ուստի, ով կհաղթի, նա էլ լիցենզիա կստանա: Կարծում եմ՝ մրցակցությունը շատ կոշտ է լինելու՝ բազմաթիվ մասնակիցներով: 

ՀՌՀ-ն ի՞նչ հաճախականությամբ է եթերային կոնտենտի մոնիթորինգ իրականացնում: Խնդրում եմ նշել, թե վերջին շրջանում հատկապես ի՞նչ թերացումներ ու խախտումներ են հայտնաբերել։

- Մշտադիտարկումն իրականացվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի եւ ՀՌՀ հանձնաժողովի կարգերի համաձայն: Յուրաքանչյուր լիցենզավորված հեռարձակող մեկ ամսվա ընթացքում պետք է մշտադիտարկվի առնվազն հինգ օր: Պարզ է, որ բազմազան բովանդակությամբ հեռուստաալիքներն ավելի մեծ ուշադրություն են պահանջում, քան, օրինակ, երաժշտական ռադիոծրագրերը: Մշտադիտարկում ենք համապատասխան հեռուստածրագիրը նաեւ բողոքներ ստանալու դեպքում: Իսկ մշտադիտարկման ստորաբաժանման աշխատակիցները պետք է քաջ ծանոթ լինեն օրենսդրությանը, ՀՌՀ կարգերին, էթիկայի կանոնագրքերին, ճկուն, ոչ դոգմատիկ մոտեցումներ ցուցաբերեն: Ամբողջ «տեսականին» երկար կլինի շարադրել, թվարկեմ մի քանիսը՝ հեղինակային իրավունքի, գովազդի մասին օրենսդրության խախտումներ, օրական առնվազն մեկ անգամ լրատվական եւ մանկական հաղորդումների հեռարձակում առանց ժեստերի լեզվով թարգմանության կամ հայերեն ենթագրի, մասնագիտական էթիկայի խախտումներ եւ այլն:

- Իսկ անցած՝ 2021 թվականի ընթացքում քանի՞ խախտում է հայտնաբերել ՀՌՀ-ն և քանի՞ վարչական վարույթ է հարուցվել:

- Նախորդ տարի խախտումների հետեւանքով հարուցել էինք 85 վարչական վարույթ, ինչն ավելի շատ էր, քան 2011-2019 թվականների ամբողջ ժամանակահատվածում բացած վարույթները: Այնուամենայնիվ, հանձնաժողովի նպատակը հեռարձակողներին պատժելը չէ, առաջնությունը տալիս ենք պրոֆիլակտիկ աշխատանքներին, համատեղ քննարկումներին, լուծումներ ենք առաջարկում: Վստահությամբ կարող եմ ասել, որ մեր կարգավորման ներքո գտնվող ընկերությունները ՀՌՀ-ն չեն դիտարկում որպես պատժիչ մարմին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5946 դիտում

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին