Երևան
12 °C
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժը, որի ցնցումները հատկապես ուժգին էին զգացվել Գյումրիում (6-7 բալ՝ ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության), հանրության շրջանում մտահոգություն էր առաջացրել. որոշ մարդկանց մոտ տագնապի նշաններ էին ի հայտ եկել՝ վերապրելով Սպիտակի ավերիչ երկրաշարժը, որոշները սոցիալական հարթակներում երկրաշարժի վերաբերյալ հումորային գրառումներ ու մեմեր էին տարածում:
Չնայած բավականին ուժգին ցնցումներին, բարեբախտաբար, այն լուրջ ավերածություններ և մարդկային կորուստներ չառաջացրեց։
Մասնագետների խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո մարդիկ արդեն իսկ գտնվում են տագնապային զգացողությունների մեջ, իսկ երկրաշարժի առաջացրած վախն ու անհանգստությունն էլ ավելի են սրում դրանք:
ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչիկ Գասպարյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց՝ երեկվա երկրաշարժը շատերի մոտ զավեշտի առիթ դարձավ, քանի որ լուրջ հետևանքներ չառաջացրեց: Իսկ հումոր անելը շատերի դեպքում պաշտպանական բնազդ է կրում:
«Շատ անգամ ուրախ ձայնով ասում են՝ զգացիր՝ այս ինչ բանը շարժվեց, ծիծաղում են առաջացած ցնցումների վրա, որովհետև լուրջ հետևանքներ չի ունենում: Երկրորդ խմբի մարդիկ, որոնք ունեն ընտանեկան պատմություն՝ կապված երկրաշարժի հետ, կամ տեսել են Սպիտակի ավերիչ երկրաշարժը, կրկին նրանց մեջ արթնանում են այդ վախն ու տագնապը: Դա էր պատճառը, որ Գյումրիում և Վանաձորում մարդիկ դուրս էին եկել փողոց և երկար ժամանակ տուն չէին գտնում»,- նկատում է Գասպարյանը:
Ըստ նրա՝ երկրաշարժի ժամանակ խուճապի ու վախի չմատնվելու գլխավոր կանոնն այն է, որ մարդիկ լինեն տեղեկացված ու պատրաստված: Ավելորդ վախից ու տագնապից խուսափելու միջոց է, երբ մարդը գիտի, թե նման դեպքերում ինչպես արագ արձագանքի, արթնացնի ընտանիքի անդամներին, երեխաներին ու ինչպես պաշտպանվի:
«Քաղաքացիներին պետք է տալ ապահովության որոշակի երաշխիք, որպեսզի նրանք կարողանան իրենց մոտ առաջ եկած վախն ու անհանգստությունը հաղթահարել: Նման պարագաներում մարդիկ ենթագիտակցորեն մտածում են՝ բնությունն էլ է մեզ դեմ դուրս գալիս: Եթե մեր սեփական հողն է մեր վախի պատճառը դառնում, ի՞նչ ենք անելու: Այս պարագայում ասես հարազատ մայրը դավաճանի իր երեխային»,- օրինակ է բերում հոգեբանը:
Երկրաշարժի ժամանակ պաշտպանվելու կանոնները պետք է դպրոցներում հատուկ դասաժամերի տեսքով սովորեցնեն երեխաներին, ասում է նա, քանի որ նման դեպքերում խոցելի խմբի մեջ մտնում են նաև երեխաները: Նրանց դեպքում կարևոր է, թե ծնողներն ինչպես են վերաբերվում այս հարցին: Եթե ծնողն ինքնավստահ է և գիտի ինչ է անելու, երեխան կզգա այդ վստահությունն ու իրեն ապահով կզգա. «Այս պարագայում հոր և մոր ռեակցիան որոշակի դեր կարող է խաղալ: Ընտանիքի հայրը երեխայի համար աշխարհի ամենաուժեղն է, բայց եթե տեսնում է, որ հայրը խուճապի է մատնվել, կարող է կորցնել այդ վստահությունը: Երեխան չպետք է տեսնի ծնողի խուճապը»,- շեշտում է մասնագետն ու ծնողներին հիշեցնում՝ երկրաշարժի ժամանակ երեխան ամբողջովին նրանց վրա է հենված:
Ըստ հոգեբանի՝ հասարակությունը պետք է պատրաստ լինի նման դեպքերի, քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմակայուն ակտիվ գոտում:
Երկրաշարժի հետևանքով առաջացած վախն ու անհանգստությունը բացասական ազդեցություն են ունենում նաև հղիների վրա: Խաչիկ Գասպարյանն ասում է՝ հղիների մոտ տագնապային պատկերը բարձր է լինում, քանի որ նրանք իրենց կարգավիճակով արդեն իսկ սենտիմենտալ հոգեվիճակում են: Նման պարագաներում խոցելի խմբեր են նաև հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ, հաշմանդամները, հիվանդանոցներում գտնվողները, տարեցները, որոնք մահվան տագնապի զգացումների մեջ են:
Հոգեբանն ասում է՝ երկրաշարժի վախից առաջացած սթրեսի հետևանքով մարդիկ որոշ ժամանակ կարող են ունենալ հուզական և վարքային խնդիրներ։ Կարող է այն ազդել քնի, ախորժակի ու վարքի վրա, սակայն դա կարելի է արագ հաղթահարել, իսկ տևական ժամանակ շարունակվելու դեպքում հորդորում է դիմել մասնագետի։ Եթե մեր հասարակությունն ի վերջո ավելի տեղեկացված ու պատրաստված լինի նման դեպքերում, ապա կունենանք ինքնավստահ հասարակություն, որի արդյունքում էլ կորուստներն ավելի քիչ կլինեն:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT