Փախուստի դիմած անձանցից մեկին հասցրել են բռնել, հայտնաբերվել է «ՏՏ» ատրճանակ, փամփուշտներ և թմրանյութի նմանվող զանգված

Երևանում այսօր՝ ժամը 02։00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Մ. Խորենացի 47 շենքի մոտ գտնվող «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի միջից թմրամիջոց են իրացնում։

Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Նրանք, ժամանելով նշված հասցե, նկատել են կասկածելի «Ֆորդ Տրանզիտ»-ը և ստուգում իրականացնելու նպատակով մոտեցել նշված ավտոմեքենային, սակայն վարորդը չի ենթարկվել ոստիկանների օրինական «կանգ առ» պահանջին ու դիմել է փախուստի։

Սկսվել է հետապնդում, ու արդեն Ներքին Շենգավիթ 6-րդ փողոցում, որտեղ ճողոպրողներն ավտոմեքենան թողնել են ու դիմել փախուստի, ոստիկանները հետապնդել են նրանց, որի ժամանակ նրանցից մեկը իր մոտից դուրս է նետել դրամապանակ, զենք և պայուսակ: Նրան հասցրել են բռնել։ Իսկ երկրորդ անձին բռնել չի հաջողվել։

Դեպքի վայրի զննությամբ Ներքին Շենգավիթ 6-րդ փողոցի 21 հասցեի մոտ հայտնաբերվել է 1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ, որի փամփշտատուփում եղել է 6 հատ փամփուշտ, իսկ կողքին՝ ևս 13 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Հայտնաբերվել է նաև կասկածելի 2 փաթեթ, որոնց մեջ լցված է եղել 7.88 գրամ քաշով սպիտակ բյուրեղանման զանգված։ Երկրորդ փաթեթի մեջ՝ 2 ստվարաթղթե փաթեթներ, որոնց մեջ հայտնաբերվել են շագանակագույն զանգվածներ, հայտնաբերվել է նաև ծալովի դանակ։ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 1 հատ սև գույնի պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ էլ՝ շագանակագույն զանգվածով՝ 3 փաթեթ, ընդհանուր՝ 508 գրամ քաշով։

Էրեբունու ոստիկանները պարզել և ժամեր անց Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ 33-ամյա Արթուր Հ.-ին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ փախուստի դիմած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Տպել
2135 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)