24 տարվա մեջ առաջին անգամ Ֆրանսիայի նախագահն այցելել էր Ուկրաինա. ինչ են պայմանավորվել Մակրոնն ու Զելենսկին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ պաշտոնական այցով Ուկրաինայում էր: Սա վերջին 24 տարիների ընթացքում Ֆրանսիայի առաջնորդի մակարդակով արված առաջին այցն էր Կիև:

Հանդիպումը, սակայն, դժվար թե հստակ բեկում բերի երկկողմ հարաբերություններում կամ էլ Ուկրաինայի շուրջ լարվածությունը թուլացնելու հարցում, սակայն, փորձագետների կարծիքով, այն խոստումնալից է անվտանգային իրավիճակի կարգավորման առումով։

Էմանուել Մակրոնը, ինչպես հայտնի է, Կիև էր մեկնել անմիջապես Մոսկվայից, որտեղ այս այցի նախօրեին բանակցություններ էր վարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Այս հանդիպման արդյունքում նա ընդունել էր Ռուսաստանի Դաշնության իրական մտահոգության առկայությունն անվտանգության ոլորտում մի շարք հարցերի վերաբերյալ և հանդես եկել փոխզիջումների շուտափույթ որոնման օգտին՝ համաեվրոպական անվտանգության նոր ուղի ստեղծելու համար։ Ավելի ուշ՝ արդեն Մոսկվա կատարած այցի ավարտին, նա հայտարարել էր, որ իր նպատակն էր «էսկալացիայի դադարեցումը և նոր հնարավորությունների ստեղծումը», և այդ նպատակն իրականացվել է։

Պուտինի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի ղեկավարը խոստացել էր, որ Կիևում քննարկումների ժամանակ կբարձրացնի մինսկյան պայմանավորվածությունների հարցը, որոնք, ինչպես ընդգծել է Մակրոնը, պետք է խստորեն իրականացվեն։ Մակրոնն իր ուկրաինացի գործընկերոջ հետ զրույցից հետո պատրաստվում էր հեռախոսով նոր մտքերի փոխանակում ունենալ Պուտինի հետ։

Կարծիքների համընկնում

Ըստ «Տասս»-ի՝ Մակրոնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ինքը և Ֆրանսիայի նախագահը կիսում են նույն տեսակետներն Ուկրաինայի և Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ։ «Մենք մեծապես գնահատում ենք Ֆրանսիայի աջակցությունը Դոնբասի խաղաղ կարգավորման գործընթացում: Ֆրանսիայի նախագահը և ես ընդհանուր տեսակետներ ունենք Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ»,- ասել է նա։

Մակրոնն էլ նշել է, որ Փարիզի նպատակն է առաջիկա շաբաթներին հասնել Ուկրաինայի շուրջ իրավիճակի կայունացմանը, հայտարարել է իր հավատարմությունը Մինսկի պայմանավորվածություններին, կոչ արել պահպանել պայմանավորվածությունները, որոնք միակ հիմքն են ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար՝ ընդգծելով, որ և՛ Փարիզը, և՛ Բեռլինը՝ որպես «Մինսկ-2»-ի երաշխավորներ, պատրաստ են շարունակել միջնորդի դեր կատարել։ Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահը հաստատել է իրեն՝ «հրադադարը հարգելու հանձնառությունը»։

Միևնույն ժամանակ, Կիևում, ինչպես ասել է Զելենսկին, ակնկալում են բանակցություններ «նորմանդական ձևաչափով» պետությունների ղեկավարների (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա) մակարդակով, ինչպես նաև ակնկալում են քաղաքական պատվիրակների հանդիպում, որը կարող է տեղի ունենալ փետրվարի 10-ին։

Ասուլիսի մեծ մասն այս կամ այն կերպ շոշափում էր Մակրոնի ու Պուտինի հանդիպմանն արված հայտարարությունները։ Մասնավորապես՝ լրագրողները շատ էին ուզում իմանալ Զելենսկու արձագանքը մինսկյան պայմանավորվածությունների մասին ՌԴ առաջնորդի խոսքերին և Կիևի կողմից դրանք իրականացնելու անհրաժեշտությանը.

Զելենսկին պատասխանել է, որ «Ուկրաինան շատ համբերատար է», և դա, նրա կարծիքով, հաստատվում է նրանով, որ երկիրը «չի պատասխանում սադրանքներին»։

Ֆինանսական օգնությունը հաստատվեց

BBC-ի փոխանցմամբ՝ Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի համար նախատեսված 1,2 միլիարդ եվրոյի աջակցության մասին, սակայն դա անվանել է ոչ թե մակրոֆինանսական օգնություն, այլ ֆրանսիական ընկերությունների՝ ուկրաինական նախագծերի ֆինանսավորման պետական երաշխիքներ։ Սրա շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել դեռ մայիսին, իսկ հիմա, երբ Մակրոնն անձամբ եկել էր Կիև, ստորագրվեց 1,2 միլիարդ եվրոյի երկու պայմանագիր։

Մանրամասնելով Զելենսկին ասել է, որ Կիևն ու Փարիզը պայմանավորվել են Ուկրաինային մատակարարել 900 միլիոն եվրո արժողությամբ լոկոմոտիվներ (երկաթուղային շինարարության համար) և 300 միլիոն եվրո արժողությամբ հրշեջ տեխնիկա։

Բացի այդ, ներկայումս իրականացվում է Ուկրաինայի սահմանային ծառայության համար պարեկային նավերի կառուցման համատեղ նախագիծ։ Զելենսկու խոսքով՝ «Ուկրօբորոնպրոմը» Ֆրանսիայի հետ համատեղ հայտարարություն է ստորագրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի բարեփոխման վերաբերյալ, նաև ֆրանսիացի մասնագետները Ուկրաինյում ռազմական գործի դասընթացներ կունենան:

Քննարկումները տեղափոխվում են նոր մակարդակ

Ֆրանսիայի նախագահի այցերը Մոսկվա և Կիև շատ փորձագետների կողմից քաղաքական սրված իրավիճակի համատեքստում խոստումնալից են ընկալվել։ Եթե անգամ այցը շոշափելի ու միանգամից արդյունքներ չգրանցի, Ֆրանսիայի նախագահի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի մայրաքաղաքներ կատարած այցի փաստն ինքնին խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ նա միակ ու առաջին առաջնորդն էր, որը հեռակա սպառնալիքների ու նախազգուշացումների փոխարեն գերադասեց իրավիճակը տեսնել ներսից ու միանգամից նայել «մեդալի երկու կողմերն» էլ:

Financial Times թերթը, հղում անելով ֆրանսիական աղբյուրներին, նշում է, որ այցն արդյունավետ է, քանի որ Մոսկվան պարտավորվել է չսկսել ռազմական գործողություններ և քայլեր չձեռնարկել, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրման և խոստացել համատեղ զորավարժություններից հետո դուրս բերել ռուսական զորքերը Բելառուսից։

Կարելի էր FT-ի հոդվածը ինֆորմացիոն արտահոսք որակել, եթե Կրեմլում այն մեծ արագությամբ չհերքվեր։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ զորավարժություններից հետո Բելառուսում ռուսական զորքերի մնալու մասին խոսք չի եղել։

«Financial Times»-ը, իհարկե, ըստ էության, սխալ է գրել: Մոսկվան և Փարիզը չեն կարողացել որևէ պայմանավորվածություն կնքել, դա ուղղակի անհնար է»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Ելիսեյան պալատը ավելի ուշ, սակայն, հայտարարություն է տարածել, որը նաև անդրադարձել է Բելառուսից ռուսական զորքերի դուրսբերմանը, եվրոպական անվտանգության վերաբերյալ կառուցվածքային երկխոսություն վարելու համաձայնությանը և նորմանդական ձևաչափի (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա) մակարդակով հանդիպմանը:

Բուն Ֆրանսիայում այցերը նույնպես դրական են գնահատվել։ Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը մասնավորապես ասել է, որ Մոսկվա կատարած այցը «նպաստել է Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության հաստատմանը»։ «Բացառիկ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Հանրապետության նախագահը Ֆրանսիան վերադարձրել է համաշխարհային պատմության կենտրոն»,- ասել է նա։

Ուկրաինա կատարած այցից հետո Մակրոնը մեկնել է Գերմանիա՝ Նորմանդական քառյակի մեկ այլ երկիր։ Այնտեղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպմանը քննարկվել են նաև Մոսկվայում և Կիևում նրա բանակցությունների արդյունքները։

Հիշեցնենք՝ վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն է՛լ ավելի են սրվել։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են Ուկրաինա «ներխուժում» նախապատրաստելու համար և այս ֆոնին ուժեղացնում իրենց ներկայությունը Արևելյան Եվրոպայում։

Ռուսաստանում մերժում են բոլոր պնդումները և հիշեցնում, որ Կիևը չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները. ուկրաինական իշխանությունները բանակի անձնակազմի կեսը կենտրոնացրել են շփման գծի մոտ և արգելված զենքերից կրակում են աշխարհազորայինների վրա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1867 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում