Մակրոնն ու Պուտինը ուկրաինական ճգնաժամի մասին խոսել են մոտ 6 ժամ. արդյունքներն այսօր կքննարկվեն Կիևում

Երեկ Կրեմլում կայացել են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունները։ Նրանք գրեթե վեց ժամ քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամն ու երկկողմ հետաքրքրության մի քանի հարցեր ևս:

Ֆրանսիայի նախագահը բանակցություններից հետո մամուլի ասուլիսում ասել է, որ ինքը և Պուտինը քննարկել են շփման որոշ կոնկրետ կետեր և դեէսկալացիայի ուղիներ, որոնք Մակրոնը հետագայում կքննարկի Կիևի, Վաշինգտոնի և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։ Թե որոնք են այդ կետերն ու մեթոդները, Մակրոնը չի մանրամասնել  և միայն նշել է, որ այդ առաջարկների ճակատագիրը, ամենայն հավանականությամբ, կորոշվի մոտ ապագայում։

«Առաջիկա մի քանի օրերը վճռորոշ կլինեն և կպահանջեն ինտենսիվ քննարկումներ, որոնք մենք միասին կունենանք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

ՌԴ ղեկավարը նույնպես չի հայտնել, թե ինչ հարցերի մասին է խոսքը, սակայն Մակրոնի որոշ առաջարկներ խոստումնալից է համարել՝ նշելով, որ կարծում է՝ միանգամայն հնարավոր է, որ դրանք դառնան իրենց հետագա համատեղ քայլերի հիմքը ։

Չլուծված հարցեր էլ կան

Ֆրանսիայի նախագահը միաժամանակ հայտարարել է, որ Պուտինի հետ տարաձայնությունները ամենակարևոր հարցերում, օրինակ՝ ՆԱՏՕ-ի դռները բացելու սկզբունքի վերաբերյալ, մնում են չլուծված: Ռուսաստանը պահանջում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պարտավորվի չընդունել Ուկրաինան (նաևՎրաստանը), սակայն ՆԱՏՕ-ն և դրան ձգտող Արևելյան Եվրոպայի երկրները կտրականապես մերժում են այդ պահանջը՝ հայտարարելով, որ մուտքի կամ չանդամակցելու հարցը պետք է որոշվի որոշակի ինքնիշխան պետության և բուն դաշինքի միջև:

Քննարկումներ նաև Վաշինգտոնում ու Կիևում

Սա Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների առաջին անձնական հանդիպումն էր երկու տարվա ընթացքում։ Վերջին անգամ Պուտինն ու Մակրոնն անձամբ հանդիպել են 2019 թվականի ամռանը, երբ Ֆրանսիայի առաջնորդն ընդունել է ռուս գործընկերոջը Լազուրե ափի իր ամառային նստավայրում։

Այժմ Մակրոնը ուկրաինական ճգնաժամը կքննարկի նաև Ուկրաինայի առաջնորդի հետ, որովհետև Մոսկվայից մեկնել է Կիև, որտեղ այսօր՝ փետրվարի 8-ին նախատեսված է նրա հանդիպումը նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Պուտինի և Մակրոնի հետ միաժամանակ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները Վաշինգտոնում քննարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Հանդիպումից հետո Շոլցը, մասնավորապես, ասել է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում Արևմուտքի պատժամիջոցները շատ կոշտ կլինեն, և որ Գերմանիան պատրաստ է իր վրա վերցնել նման միջոցների ծախսերը, բայց կգործի դաշնակիցների հետ համատեղ։

Այսօր Շոլցը  Մակրոնի հետ միասին բանակցություններ կվարի Կիևում։ Երկուշաբթի օրը այնտեղ էր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը, որը հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային։

Էմանուել Մակրոնը Մոսկվայում ասել է, որ Ուկրաինայի թեմայի շուրջ անընդհատ խորհրդակցում է Շոլցի և ԵՄ այլ երկրների ղեկավարների, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հետ։

Մի կողմը պնդում է, մյուսը՝ հերքում

Արևմտյան երկրները վերջին ամիսներին ինտենսիվորեն և մեծ վստահությամբ խոսում են Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի աննախադեպ կենտրոնացման մասին։ Նախօրեին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ իրենց ունեցած տվյալների ամփոփմամբ կարող են հստակ արձանագրել՝ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի դեմ։

Ռուսաստանի ղեկավար կազմն ինչպես ավելի վաղ, այնպես էլ երեկ պնդում է, որ մտադիր չէ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի դեմ։ Այդուհանդերձ, Մոսկվան պահանջում է, որ Արևմուտքն իրեն տրամադրի այն, ինչ սահմանել են որպես «անվտանգության երաշխիքներ»:

Հիշեցնենք, վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն էլ ավելի են սրվել։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են Ուկրաինա «ներխուժում» նախապատրաստելու մեջ և այս ֆոնին ուժեղացնում են իրենց ներկայությունը Արևելյան Եվրոպայում։

Ռուսաստանում մերժում են բոլոր պնդումները և հիշեցնում, որ Կիևը չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները. ուկրաինական իշխանությունները բանակի անձնակազմի կեսը կենտրոնացրել են շփման գծի մոտ և արգելված զենքերից կրակում են աշխարհազորայինների վրա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1562 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ