Երևան
12 °C
Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում անչափահասների բռնաբարության 25 դեպք է արձանագրվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Եթե դասակարգենք ըստ թվականների՝ ապա կստանանք հետևյալ պատկերը. 2017 թվականին՝ 9, 2018-ին՝ 4, 2019-ին՝ 2, 2020-ին՝ 8, 2021-ին՝ 2:
Սրանք գուցե անհանգստացնող թվեր չեն, սակայն ապացուցում են, որ մեր երկրում մանկապղծություն երևույթը, այնուամենայնիվ, առկա է: Հոգեբան Աննա Բադալյանը մեզ հետ զրույցում ընդգծում է՝ մանկապղծությունը տարիներ առաջ շատ տարածված էր մեզ մոտ, հիմա նման դեպքեր հազվադեպ են:
Նրա խոսքով՝ երեխային բռնաբարության ենթարկած մեծահասակները շատ հաճախ ունենում են հոգեբանական լուրջ խնդիրներ, որի հետևանքով էլ դիմում են նման քայլերի. «Բռնարարն ինչո՞ւ է որոշում գնալ այդ քայլին, որովհետև աղճատված հոգեբանություն ունի ու այդ ամենն արտահայտում է մանկապղծությամբ: Հնարավոր է նաև, որ ժամանակին նա էլ է ենթարկվել բռնության: Բռնաբարության ենթարկված անչափահասը կարող է փոխվել երկու տարբերակով. կորցնել զգալու կարողությունը, զգացմունքներն ու ապրել, բայց ոչինչ չզգալով: Մյուս կողմից, նա կարող է դառնալ ագրեսիվ, հետագայում նաև՝ գուցե բռնարար»:
Անչափահասներին բռնաբարելը բռնարարների համար ինքնահաստատվելու միջոց է: Հոգեբանի խոսքով՝ որպեսզի նման երևույթները կանգ առնեն, պետք է գտնել ի սկզբանե եկող օջախը, որը դրդել է նրան նմանատիպ վարքագիծ դրսևորել: Երեխաներին այս ամենից հեռու պահելու համար ծնողները պետք է առանձնակի ուշադրություն դրսևորեն: Կարևոր է, որ երեխան իր քայլերը համաձայնեցնի նրանց հետ:
«Այս ամենը կանխարգելելու ու դրանից պաշտպանվելու միջոցներն իրազեկելը շատ կարևոր է: Շատ հաճախ բռնության են ենթարկվում այն երեխաները, որոնք անտեսված են, կամ ծնողները պատշաճ ուշադրություն չեն դարձնում: Նրանց առօրյան բարձիթողի վիճակում է: Երեխան պետք է հասկանա, որ ուշ ժամին զբոսնելը կարող է վտանգավոր լինել իր համար, կամ փողոցում անծանոթների հետ շփումն ինչի կարող է հանգեցնել»,- նկատում է մասնագետը:
Իրեն հանդիպած դեպքերից Բադալյանը երկուսն է առանձնացնում: Առաջինը, երբ 14-ամյա երեխան 23:00-ի սահմաններում դուրս է եկել զբոսնելու, և մեծահասակը նրան բռնաբարել է: Եղել է դեպք, երբ երեխային բռնաբարել է հարևանը. մայրը նրա խնամքը վստահած է եղել հարևանին: 48-ամյա տղամարդն էլ փոքրիկ աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել:
«Այդ ամենի միջով անցած երեխայի հետ երկարատև աշխատանք է պետք տանել: Նա հոգեբանի հետ խոսելիս նորից վերապրում է նույն էմոցիաներն ու հույզերը, որոնք զգացել է: Երեխայի հետ աշխատելիս պետք է դրսևորել մասնագիտական բարձր որակներ: Բռնաբարված անչափահասը կարող է երբեմն ինքնասպանության դիմել: Եթե մասնագիտական ճիշտ աջակցություն լինի, նա դա հիշելիս այլ վերաբերմունք կունենա, այսինքն՝ ոչ թե կատի իր անձը, այլ կհասկանա, որ ուժեղ է ու պետք է հաղթահարի»,- մանրամասնում է հոգեբանը:
Բռնարարին հանդիպելիս ու վտանգի մեջ գտնվելիս կարևոր է, որ երեխան կարողանա հաղորդակցվել այդ պահին շրջապատում գտնվող անձանց հետ և փորձի նրանցից օգնություն խնդրել: Այստեղ կարևոր է, որ նա տիրապետի այն նշաններին, որոնք անձը ցուցաբերում է, երբ վտանգի մեջ է գտնվում: Դեպքի մասին լռել ու մասնագետին չդիմելը շատ բարդ հետևանքներ կարող է ունենալ, ասում է Բադալյանը:
«Նման դեպքերում ծնողները պետք է համակերպվեն պատահածի հետ և դիմեն մասնագետներին՝ հիշելով՝ նրանք նույնպես գաղտնիություն են ապահովում»,- շեշտում է նա:
Հոգեբանի կարծիքով՝ եթե Հայաստանն ունենա համապատասխան օրենք մանկապիղծների համար, ապա դա ևս կնպաստի այդօրինակ դեպքերի նվազմանը: «Այդ օրենքի խստությունը գուցե մանկապիղծներին զերծ պահի նման օրինակ արարքներից: Օրինակ՝ Չինաստանում մանկապիղծները մահապատժի են ենթարկվում»,- հիշեցնում է Բադալյանը:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT