Փարաքարում հանրային տրանսպորտ չի գործում. ավագանու անդամը վստահեցնում է՝ հարցը կարգավորելու համար ձեռնարկվում են քայլեր

Տեւական ժամանակ է՝ Երեւանին մոտ Փարաքար խոշորացված համայնքի բնակչության համար, որոնք օգտվում են հասարակական տրանսպորտից, մեծ դժվարություն է դարձել համայնքից մայրաքաղաք հասնելը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին համայնքի բնակիչներից մի քանիսը:

Ըստ նրանց՝ բանն այն է, որ նախկինում բնակչությունը հնարավորություն ուներ օգտվել մի քանի երթուղայիններից, որոնց երկուսի երթուղին օդանավակայանից Կենտրոն էր: Այժմ շատ հաճախ ստիպված են գտնել այլընտրանքային միջոցներ, փոխել մի քանի երթուղային կամ ստիպված տաքսիով հասնել մայրաքաղաքի այս կամ այն հատվածը:

17, 18, 67 համարները, որոնցից օգտվել է բնակչությունը, դադարեցրել են գործունեությունը: Երեկ էլ հայտնի դարձավ, որ գործունեությունը դադարեցրած 67 համարին փոխարինելու են երկու նոր համարներ, որոնք, սակայն, նախկին ուղեգծով չեն անցնելու, մասնավորապես՝ Փարաքար համայնքը, որը մինչեւ այդ սպասարկում էր 67 համարի գազելը, այժմ դուրս է ուղեգծից:

«Հայկական ժամանակ»-ը Փարաքարում «Դավիթ Մինասյան» դաշինքով ընտրված ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանից հետաքրքրվեց՝ արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են համայնքի տրանսպորտային խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Սարիբեկյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ խնդիրն իսկապես կա, որի լուծման համար ձեռնարկում են քայլեր:

«Համայնքի ղեկավարն արդեն գրությամբ դիմել է ՀՀ տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարին՝ խնդրելով վերանայել 67, 17, 18, համարների երթուղիների վերաբացման, 205 համարի ժամային ինտերվալի հստակեցման եւ երթուղային մեքենաների ավելացման խնդրանքով»,- հայտնեց ավագանու անդամը:

Նրա խոսքով՝ 205 համարի վերաբերյալ հանրության շրջանում որոշակի գանգատներ կան: «Մերձավան համայնքում, որն ընդգրկվել է Փարաքար խոշորացված համայնքի կազմում, այն առավոտյան եւ երեկոյան պիկ ժամերին գերծանրաբեռնված է լինում: Այդ մասով եւս հետամուտ ենք լինելու, որպեսզի խնդիրը կարգավորվի»,- վստահեցրեց Սարիբեկյանը:

Ավագանու անդամը նաեւ ասաց՝ ուզում են հասնել նրան, որ Փարաքարի համար հստակ երթուղի սահմանվի, որպեսզի պատշաճ ապահովվի համայնքի բնակավայրերի կապը Կենտրոնի հետ: «Բնակիչները պետք է ունենան անարգել տրանսպորտային կապ, այդ ուղղությամբ մեր կատարած աշխատանքները շուտով տեսանելի կլինեն»,- հավաստիացրեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39756 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին